10:56 18.03.2025
ՀՀ բանակը հրադադարի ռեժիմի խախտման պատճառ կամ հրահանգ չունի․ ներկայացնում ենք Հայաստանի Հանրապետության Վարչապետի աշխատակազմի հայտարարությունը․
«Ս/թ մարտի 16–ից 18–ն Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը թվով 6 հաղորդագրություն է տարածել Հայաստան–Ադրբեջան սահմանին Հայաստանի բանակի կողմից իբրև թե հրադադարի ռեժիմի խախտումների մասին։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերը նշված բոլոր հաղորդագրություններից հետո իրականացրել է ստուգողական աշխատանքներ և ստուգման արդյունքներով հերքել Հայաստանի բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին պնդումները։
Այդ բոլոր հերքման հաղորդագրություններում ՀՀ պաշտպանության նախարարությունը հիշեցրել է դեռևս 2024 թվականի հունիսի 22–ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի առաջարկը՝ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ նման տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու մասին, որին Ադրբեջանը մինչև օրս դրական չի արձագանքել։
ՀՀ պաշտպանության նախարարության 2025 թվականի մարտի 17–ի հաղորդագրության մեջ արձանագրվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը պատրաստ է հետաքննել Ադրբեջանի հաղորդագրությունները հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ–ին փոխանցելու պարագայում։
Արձանագրում ենք, որ այս պահի դրությամբ Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետությանը չի փոխանցվել ՀՀ բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի փաստական տվյալ կամ հիմնավորում։
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը՝ վերահաստատելով հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ նման տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու մասին իր առաջարկը, հայտարարում է, որ ՀՀ բանակը հրադադարի ռեժիմի խախտման պատճառ կամ հրահանգ չունի։
Հայաստանի Հանրապետության Կառավարությունն առաջնորդվում է խաղաղության օրակարգով, ինչի անհերքելի ապացույցն են Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստի վերջնականացմանն ուղղված քայլերը։
Խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը և տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտը կարևորագույն քայլ է և Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի Հանրապետությանը կոչ է անում մեկնարկել խորհրդակցությունները համաձայնագրի ստորագրման տեղի և ժամկետների վերաբերյալ։
Հարկ ենք համարում ընդգծել, որ Համաձայնագրի նախագծի համաձայնեցված տեքստը հասցեագրում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և հարաբերությունների հաստատման հիմնարար հարցերը և մեխանիզմներ է նախատեսում հետագա անելիքների քննարկման համար։
Անհրաժեշտ ենք համարում արձանագրել նաև, որ 2025 թվականի հունվարին Հայաստանի Հանրապետությունը գրավոր կերպով Ադրբեջանի Հանրապետությանն է փոխանցել Ադրբեջանի արևմտյան շրջաններից Հայաստանի Հանրապետության տարածքով դեպի ՆԻՀ, հակառակ ուղղությամբ և դեպի երրորդ երկրներ, և Հայաստանի Հանրապետության հյուսիս–արեւմտյան շրջաններից Ադրբեջանի տարածքով դեպի ՀՀ հարավային հատված, հակառակ ուղղությամբ և դեպի երրորդ երկրներ երկաթուղային բեռնափոխադրումների խնդրի լուծման առաջարկ, ինչպես նաև սպառազինությունների փոխադարձ վերահսկման երկկողմ մեխանիզմի ստեղծման մասին առաջարկ և սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին։
Միևնույն ժամանակ, վերահաստատում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է շարունակել Ադրբեջանի Հանրապետության հետ պետական սահմանի սահմանազատման աշխատանքները՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգի համաձայն»։
14:07 18.03.2025
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է «Իրանի գործոնը. ճգնաժամ, համադրում, մրցակցություն» պանելային քննարկմանըՄարտի 18-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը «Ռաիսինա երկխոսություն 2025» (“Raisina Dialogue 2025”) համաժողովի շրջանակներում որպես բանախոս մասնակցել է «Իրանի գործոնը. ճգնաժամ, համադրում, մրցակցություն» պանելային քննարկմանը: Բանախոսները քննարկել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող արագ փոխակերպումներից առաջ եկող մարտահրավերները, տարածաշրջանում պաշտոնական Թեհրանի ներգրավվածությանն ու դիրքին առնչվող հարցերը, այդ համատեքստում մտքեր են փոխանակել Իրանի և միջազգային […] ...
14:00 18.03.2025
ԵՄ երկրների մեծ մասը հաստատակամ է շարունակել հակամարտությունն Ուկրաինայում․ ՍիյարտոԵվրոպական միության երկրների և եվրոպական կառույցների մեծ մասը վճռական է շարունակել Ուկրաինայում հակամարտությունը։ Այս մասին ասել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին «Ռաիսինա դիալոգ» քաղաքագիտական համաժողովի շրջանակներում։ «Ես տեսնում եմ, որ ԵՄ անդամ երկրների և եվրոպական կառույցների մեծ մասը հստակ պարտավորություն են ստանձնել շարունակել պատերազմը», – ասել […] ...
13:52 18.03.2025
Առանց կարմիր քարտի չէի կարող հեռանալ այս առաջնությունից. ՌամոսՄեքսիկական «Մոնտերեյի» նորեկ, լեգենդար իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը սոցցանցերում գրառում է կատարել` մեկնաբանելով «Պումասի» դեմ խաղում ստացած կարմիր քարտը: Հիշեցնենք, որ խաղն ավարտվել էր «Մոնտերեյի» հաղթանակով 3-1 հաշվով: «Շատ կարևոր արտագնա հաղթանակ դժվար մրցակցի դեմ խաղում: Հիմա ժամանակն է հանգստանալու և պատրաստվելու հաջորդ խաղին: Ակնհայտ է` առանց կարմիր քարտի չէի կարող հեռանալ այս առաջնությունից։ Եկեք […] ...
13:44 18.03.2025
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ հավատարիմ է եղել Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրինՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ հավատարիմ է եղել Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրին «մինչև վերջին պահը» և չի պատրաստվում հարձակվել իսրայելական զորքերի վրա։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է շարժման Telegram ալիքում։ «ՀԱՄԱՍ-ը մինչև վերջին պահը հետևել է հրադադարի համաձայնագրին և ցանկանում էր, որ այն շարունակվի, սակայն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նախընտրեց վերսկսել պատերազմը: Այն պնդումները, թե […] ...
13:38 18.03.2025
Պուտինի և Թրամփի զրույցի արդյունքների մասին Կրեմլը կտեղեկացնի հնարավորինս արագ․ ՊեսկովԿրեմլը մտադիր է հնարավորինս արագ զեկուցել Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցի արդյունքների մասին, որը սպասվում է մարտի 18-ի կեսօրին։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Կեսօրին տեղի կունենա Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցը, մենք ձեզ կտեղեկացնենք այս զրույցի արդյունքների մասին, ինչպես սովորաբար անում ենք, մենք դա […] ...
13:30 18.03.2025
Ֆին Գերագուսյանը երկու րոպեում դուբլ է գրանցելՖուտբոլի Հայաստանի Մ19 հավաքականի հարձակվող Ֆին Գերագուսյանը շարունակում է արդյունավետ խաղեր անցկացնել անգլիական «Սանդեռլենդի» Մ21 թիմի կազմում: Անգլիայի Պրեմիեր լիգա 2-ի 18-րդ տուրում 17-ամյա Գերագուսյանը երկու րոպեում երկու գոլ է խփել «Լիդսի» Մ21 թիմի դեմ խաղում: «Սանդեռլենդի» երիտասարդական թիմը հաղթել է 3-0 հաշվով: Ընթացիկ մրցաշրջանում Գերագուսյանը մասնակցել է 19 խաղի, խփել 9 գոլ և կատարել […] ...