10:50 18.03.2025
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 19-ին ժամը 10.00-ից մինչև մարտի 20-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Երևանի հետևյալ վարչական շրջանների ջրամատակարարումը.
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Լենինգրադյան 19-37 կենտ համարների, Մոնթե Մելքոնյան փողոցի,
Կենտրոն վարչական շրջանի՝ «Կիլիկիա» գարեջրի գործարանի, «Ջեյ Սի Էյ» ոսկերչական ընկերության:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
13:52 18.03.2025
Առանց կարմիր քարտի չէի կարող հեռանալ այս առաջնությունից. ՌամոսՄեքսիկական «Մոնտերեյի» նորեկ, լեգենդար իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը սոցցանցերում գրառում է կատարել` մեկնաբանելով «Պումասի» դեմ խաղում ստացած կարմիր քարտը: Հիշեցնենք, որ խաղն ավարտվել էր «Մոնտերեյի» հաղթանակով 3-1 հաշվով: «Շատ կարևոր արտագնա հաղթանակ դժվար մրցակցի դեմ խաղում: Հիմա ժամանակն է հանգստանալու և պատրաստվելու հաջորդ խաղին: Ակնհայտ է` առանց կարմիր քարտի չէի կարող հեռանալ այս առաջնությունից։ Եկեք […] ...
13:44 18.03.2025
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ հավատարիմ է եղել Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրինՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ հավատարիմ է եղել Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրին «մինչև վերջին պահը» և չի պատրաստվում հարձակվել իսրայելական զորքերի վրա։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է շարժման Telegram ալիքում։ «ՀԱՄԱՍ-ը մինչև վերջին պահը հետևել է հրադադարի համաձայնագրին և ցանկանում էր, որ այն շարունակվի, սակայն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նախընտրեց վերսկսել պատերազմը: Այն պնդումները, թե […] ...
13:38 18.03.2025
Պուտինի և Թրամփի զրույցի արդյունքների մասին Կրեմլը կտեղեկացնի հնարավորինս արագ․ ՊեսկովԿրեմլը մտադիր է հնարավորինս արագ զեկուցել Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցի արդյունքների մասին, որը սպասվում է մարտի 18-ի կեսօրին։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Կեսօրին տեղի կունենա Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցը, մենք ձեզ կտեղեկացնենք այս զրույցի արդյունքների մասին, ինչպես սովորաբար անում ենք, մենք դա […] ...
13:30 18.03.2025
Ֆին Գերագուսյանը երկու րոպեում դուբլ է գրանցելՖուտբոլի Հայաստանի Մ19 հավաքականի հարձակվող Ֆին Գերագուսյանը շարունակում է արդյունավետ խաղեր անցկացնել անգլիական «Սանդեռլենդի» Մ21 թիմի կազմում: Անգլիայի Պրեմիեր լիգա 2-ի 18-րդ տուրում 17-ամյա Գերագուսյանը երկու րոպեում երկու գոլ է խփել «Լիդսի» Մ21 թիմի դեմ խաղում: «Սանդեռլենդի» երիտասարդական թիմը հաղթել է 3-0 հաշվով: Ընթացիկ մրցաշրջանում Գերագուսյանը մասնակցել է 19 խաղի, խփել 9 գոլ և կատարել […] ...
13:24 18.03.2025
Օդի ջերմաստիճանը կնվազի 10-12 աստիճանովՄարտի 18-ին հատկապես ցերեկային ժամերին Շիրակում, Լոռիում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ, մնացած շրջաններում 15-20մ/վրկ արագությամբ։ Երևանում մարտի 18-ի ուշ երեկոյան, 19-22-ին սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում մարտի 18-ին կեսօրից հետո, 23-ին առանձին շրջաններում, 19-22-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, […] ...
13:17 18.03.2025
Մեկ զոհ, երկու վիրավոր․ վթար Երևան-Մեղրի ճանապարհինՄարտի 18-ին, կեսգիշերին մոտ, Երևան-Մեղրի ճանապարհի 73-րդ կմ-ին միմյանց են բախվել «ԳԱԶ 53-12» բեռնատարը և «Շկոդա» մակնիշի ավտոմեքենան։ «Շկոդայի» վարորդը տեղում մահացել է, իսկ բեռնատարի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Կատարվում է նախաքննություն: ...