08:35 18.03.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։
Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։
11:39 18.03.2025
Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառովՄարտի 18-ին ժամը՝ 11։00 դրությամբ, Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։ «Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության և անվտանգության կանոնները»,-նշված է «Ճանապարհային դեպարտամենտի» հաղորդագրության մեջ։ ...
11:30 18.03.2025
Վարորդները և երկու ուղևորները մահացել են. վթար Արտենի-Արագածավան ճանապարհինՄարտի 18-ին, կեսգիշերն անց, Արտենի-Արագածավան ճանապարհի 4-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ: Վարորդները՝ 2000 թ. ծնված Հակոբ Հ.-ն և 1975 թ ծնված Էդուարդ Հ.-ն, «Նիսանի» երկու ուղևորները՝ 1982 թ. ծնված Քրիստինե Բ.-ն և 2024 թ. ծնված Մառլեն Ս.-ն, մահացել են: Կատարվում է նախաքննություն։ ...
11:22 18.03.2025
Միացյալ Թագավորության հայոց թեմի առաջնորդը հայ գերիների ազատ արձակման հարցով դիմել է երկրի վարչապետինՄեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը նամակ է հղել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերին։ Նամակին միցել են նաև և ութ այլ եկեղեցական առաջնորդներ, ովքեր վարչապետին կոչ են արել ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ շինծու մեղադրանքներով բանտարկված հայ գերիներին ազատ արձակելու համար։ ...
11:15 18.03.2025
Հայաստանի ծանրամարտի հավաքականը 21 մարզիկով կմասնակցի ԵԱ-ինԱպրիլի 13-21-ը Քիշնևում կկայանա ծանրամարտի Եվրոպայի հերթական առաջնությունը։ Ծանրամարտի Եվրոպական ֆեդերացիայի (EWF) պաշտոնական կայքում հրապարակվել են մրցաշարի մասնակից երկրների վերջնական կազմերը։ Հայաստանի տղամարդկանց թիմը ռաջնությանը կմասնակցի 11, իսկ կանանց թիմը՝ 10 ծանրորդով։ Տղամարդիկ. Գառնիկ Չոլակյան (61կգ), Գոռ Սահակյան (73 կգ), Ռաֆիկ Հարությունյան (81 կգ), Սուրեն Գրիգորյան (89 կգ), Մնացական Աբրահամյան (89 կգ, պահեստային) Դավիթ Հովհաննիսյան […] ...
11:09 18.03.2025
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում մարտի 18/19-ին«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 18-ին ժամը 10.30-ից մինչև մարտի 19-ը 22.30-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի, Արտիմետ գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
11:00 18.03.2025
«Դժոխքի դարպասները կբացվեն Գազայում»․ Իսրայել Կացի հայտարարությունից հետո Գազայում զոհերի թիվն ավելացել էԵրեքշաբթի գիշերը Գազայի հատվածին իսրայելական բանակի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 310-ի, հաղորդում են մերձավորարևելյան լրատվամիջոցները՝ վկայակոչելով պաղեստինյան առողջապահական ծառայությունները: Պաղեստինյան կողմի տվյալներով՝ ավելի քան 1000 մարդ վիրավորվել է։ Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել էր, որ զանգվածային հարվածներ է հասցնում Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ին պատկանող օբյեկտներին։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ […] ...