08:50 18.03.2025
Եմենի հութիները դատապարտել են Իսրայելի հարվածները Գազայի հատվածին և հայտարարել են ռազմական էսկալացիայի շարունակման մասին՝ ի աջակցություն Պաղեստինի ժողովրդի։ Այս մասին ասված է «Անսար Ալլահ» ապստամբ շարժման քաղաքական գրասենյակի հայտարարության մեջ։
«Մենք ամենախիստ կերպով դատապարտում ենք սիոնիստական (իսրայելական-ՏԱՍՍ) ագրեսիայի վերսկսումը Գազայի հատվածում և նոր սարսափելի ջարդերի իրականացումը։ Կրկնում ենք, որ Եմենն իր զինված ուժերով կշարունակի իր ռազմական էսկալացիան՝ ի աջակցություն Գազայի և պաղեստինյան ժողովրդին, քանի դեռ ագրեսիան չի դադարեցվել»։
«Անսար Ալլահն» ընդգծել է, որ Իսրայելի կողմից Գազայի հատվածի վրա հարձակումների վերսկսումը տեղի է ունենում անկլավում ապրող գրեթե 2 միլիոն պաղեստինցիների շարունակվող շրջափակման և սովի ֆոնին։
Հունվարի կեսերին Իսրայելը և պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումը Եգիպտոսի, Կատարի և ԱՄՆ-ի միջնորդությամբ պայմանավորվել են հրադադար հաստատել։
12:46 18.03.2025
«Բարսելոնան» կբողոքարկի RFEF-ի որոշումը12:32 18.03.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 17-18-ըԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 17-18-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 148 դեպք, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 52, թմրանյութի հայտնաբերման՝ 17, մարմնական վնասվածք պատճառելու՝ 12, անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 8-ական, հոգեկան ներգործության՝ 6, […] ...
12:24 18.03.2025
Խաչանովը կմասնակցի Մայամիի «Մասթերս» մրցաշարինԿայացել է թենիսի Մայամիի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի վիճակահանությունը: Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը պայքարի մեջ կմտնի երկրորդ շրջանից: Նրա մրցակիցը կարող է լինել ավստրալացի Նիկ Կիրյոսը, որը երեք տարվա դադարից հետո վերադարձել է Մայամիի մրցաշար: Կիրյոսը պայքարը կսկսի առաջին շրջանից: Աշխարհի 23-րդ ռակետ Խաչանովը երրորդ շրջան դուրս գալու դեպքում կհանդիպի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասի […] ...
12:16 18.03.2025
Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածել․ ՀՀ ՊՆԱդրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե մարտի 18-ին՝ 08։55-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը […] ...
12:14 18.03.2025
Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտարարել է հակամարտությունը դադարեցնելու Կիևի պատրաստակամության մասինՈւկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան հայտարարել է, որ Կիևը պատրաստ է վերջ դնել հակամարտությանը այս տարի Ջիդդաում ԱՄՆ-ի հետ բանակցություններից հետո։ Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում մարտի 11-ին բանակցություններ են տեղի ունեցել ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև։ Այս բանակցություններից հետո հրապարակվել է կողմերի համատեղ հայտարարություն, ըստ որի, մասնավորապես, Կիեւը պատրաստ է ընդունել 30-օրյա հրադադարի մասին […] ...
12:07 18.03.2025
Շատ եմ ցավում, որ բաց եմ թողնելու Ուրուգվայի ու Բրազիլիայի դեմ հանդիպումները. Մեսսի«Ինտեր Մայամիի» հարձակվող Լինոել Մեսսին Instragram-ի իր էջում բացատրել է, թե ինչու չի միացել Արգենտինայի հավաքականին: «Շատ եմ ցավում, որ բաց եմ թողնելու Ուրուգվայի ու Բրազիլիայի դեմ հանդիպումները: Շատ էի ցանկանում խաղալ, սակայն վնասվածքի պատճառով չկարողացա միանալ հավաքականին: Թիմին կաջակցեմ, ինչպես ցանկացած արգենտինացի: Առա՛ջ, Արգենտինա»,- գրել է Մեսսին: Արգենտինայի հավաքականը Ուրուգվայի ու Բրազիլիայի ընտրանիների հետ […] ...