23:08 17.03.2025
Սևանա լճի մակարդակը 2025 թվականի մարտի 10-16-ն ընկած ժամանակահատվածում մնացել է անփոփոխ և կազմել՝ 1900.37 մ (16.03.25թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 18 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից ցածր է 2 սմ-ով։
Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի մարտի 10-16-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.413 մլն.մ³, իսկ 2025 թվականի հունվարի 1-ից մարտի 16-ը ներառյալ՝ 4.608 մլն.մ³:
00:59 18.03.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
00:55 18.03.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ ...
00:49 18.03.2025
Տիբո Կուրտուան վերադարձել է Բելգիայի հավաքականՖրանսիացի մարզիչ Ռուդի Գարսիան ներկայացրել է Բելգիայի հավաքականի հայտացուցակն Ուկրաինայի դեմ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի խաղերի համար: Մոտ երկու տարվա ընդմիջումից հետո բելգիացիների հայտացուցակ է վերադարձել Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան: 32-ամյա Կուրտուան հավաքականի նախկին մարզչի` Դոմենիկո Տեդեսկոյի հետ կոնֆլիկտ էր ունեցել և չէր միանում ազգային թիմին: Նախորդ անգամ Կուրտուան հավաքականի կազմում եղել է […] ...
00:44 18.03.2025
Սպանություն՝ Երևանում․ կա նաև վիրավորՄարտի 17-ին սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «Միքայելյան» վիրաբուժական ինստիտուտ է տեղափոխել 2 քաղաքացու, որոնցից 1-ը մահացած վիճակում, իսկ մյուսը՝ վիրավոր։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց մեկնած քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները պարզել են, որ նշված […] ...
00:36 18.03.2025
Գազամատակարարման պլանային դադարեցում՝ Շիրակի մարզի մի շարք հասցեներումԳազամատակարարման պլանային դադարեցում Շիրակի մարզի Լուսաղբյուր, Շիրակավան, Բայանդուր, Գուսանա բնակավայրերում մարտի 25-ին: Այս մասին հայտնել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ը: Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մարտի 25-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Շիրակի մարզի Լուսաղբյուր, Շիրակավան, Բայանդուր, Գուսանա բնակավայրերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության […] ...
00:25 18.03.2025
Հայ շախմատիստների արդյունքները շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունումՄարտի 15-ից 26-ը Ռումինիայի Էֆորիե Նորդ քաղաքում անցկացվում է 2025 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը: 3 խաղափուլից հետո գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը ունեն 2.5 միավոր: Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը և միջազգային վարպետներ Արթուր Դավթյանը ու Արսեն Դավթյանը ունեն 2 միավոր: ՖԻԴԵ-ի վարպետներ Սարգիս Սարգսյանը և Հայկ Երիցյանը ունեն 1.5 միավոր, […] ...