Արման Խաչատրյանը դեսպանատանը հյուրընկալել է Օ-դը-Ֆրանս ռեգիոնի խորհրդի նախագահ Քզավիե Բերտրանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
5:38:15
Ամսաթիվ
18 03 2025
«Մարտ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
2324252627281
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
303112345
  • $
    392.34
  • RUBLE
    4.68
  • 427.93
WEATHER
+10.09 oC

Արման Խաչատրյանը դեսպանատանը հյուրընկալել է Օ-դը-Ֆրանս ռեգիոնի խորհրդի նախագահ Քզավիե Բերտրանին

22:32 17.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

00:00
00:00
Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մարտի 17-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը դեսպանատանը հյուրընկալեց Օ-դը-Ֆրանս ռեգիոնի խորհրդի նախագահ, նախկին նախարար Քզավիե Բերտրանին։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում խաղաղության հասնելու ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից գործադրվող ջանքերին և այս համատեքստում տեղ գտած վերջին զարգացումներին, Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական հարաբերություններին, ինչպես նաև՝ Ֆրանսիայի Օ-դը-Ֆրանս ռեգիոնի և Հայաստանի Վայոց ձոր մարզի միջև ապակենտրոնացված համագործակցության հետագա զարգացման հեռանկարներին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թայվանը գրանցել է չինական ռազմաօդային ուժերի գրեթե 60 ինքնաթիռի մոտենալը կղզուն

09:35 18.03.2025

Թայվանը գրանցել է չինական ռազմաօդային ուժերի գրեթե 60 ինքնաթիռի մոտենալը կղզուն

Թայվանի զինված ուժերը արձանագրել են, որ վերջին 24 ժամվա ընթացքում Ժողովրդա-ազատագրական բանակի ռազմաօդային ուժերի 59 ինքնաթիռ է մոտենում կղզուն։ Ինչպես հայտնել է Թայվանի պաշտպանության նախարարությունը X-ի իր էջում, նկատվել է նաև PLA նավատորմի ինը նավ: «Այսօր առավոտյան 59 ինքնաթիռներից 43-ը հատել են միջին գիծը Թայվանի նեղուցով և մտել Թայվանի հյուսիսային, կենտրոնական, հարավ-արևմտյան և արևելյան ՀՕՊ […] ...

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

09:33 18.03.2025

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 17-ի ժամը 22։15-ից մինչև մարտի 18-ի 00։20-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ը։ «Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների […] ...

Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 200-ը

09:30 18.03.2025

Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 200-ը

Գազայի հատվածին Իսրայելի պաշտպանության բանակի հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 200-ը, հաղորդում է Գազայի հատվածի ԶԼՄ-ների հետ կապերի գրասենյակը։ Պաղեստինյան անկլավի տարածքում իսրայելական ավիահարվածների ժամանակ առնվազն 200 մարդ է զոհվել։ Նշվում է, որ մահացածների մեծ մասը՝ 107 մարդ, եղել են անկլավի հարավում գտնվող բնակավայրերի բնակիչներ։ ...

Բրունու Ֆեռնանդեշին դուր չի եկել Ռեթքլիֆի հայտարարությունը

09:25 18.03.2025

Բրունու Ֆեռնանդեշին դուր չի եկել Ռեթքլիֆի հայտարարությունը

«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Բրունու Ֆեռնանդեշն արձագանքել է ակումբի համասեփականատեր Ջիմ Ռեթքլիֆի հայտարարությանը: «Իհարկե, տհաճ է նման բաներ լսելը: Չեմ կարծում, թե խաղացողներին հաճելի է լսել, որ իրենց հենց այնպես են բարձր աշխատավարձ վճարում: Յուրաքանչյուրն իր պայմանագիրն ունի և փորձում է ապացուցել, որ օգտակար է ակումբին: Մենք չենք կարող լիցքաթափվել, քանի որ այստեղ բարձր ստանդարտներ են […] ...

Մադուրոն վիդեոկոնֆերանսի միջոցով Պուտինի հետ հանդիպումը տպավորիչ է անվանել

09:20 18.03.2025

Մադուրոն վիդեոկոնֆերանսի միջոցով Պուտինի հետ հանդիպումը տպավորիչ է անվանել

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մարտի 14-ին կայացած տեսակոնֆերանսի հանդիպումն անվանել է տպավորիչ և ասել, որ ինքը Ռուսաստանի առաջնորդին վենեսուելական սուրճ է ուղարկել։ «Մեր երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 80-ամյակին նվիրված հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ տպավորիչ էր», – ասել է պետության ղեկավարը Venezolana de Televisión հեռուստաալիքով։ Նախագահն ասել է, […] ...

Թրամփն ասել է, որ Ուկրաինայի վերաբերյալ վերջնական համաձայնագրի շատ տարրեր համաձայնեցված են

09:10 18.03.2025

Թրամփն ասել է, որ Ուկրաինայի վերաբերյալ վերջնական համաձայնագրի շատ տարրեր համաձայնեցված են

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի վերաբերյալ վերջնական համաձայնագրի շատ տարրեր արդեն համաձայնեցված են, բայց դեռ շատ բան կա անելու։ «Վաղն առավոտյան ես կխոսեմ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ուկրաինայի պատերազմի մասին: Վերջնական համաձայնագրի շատ տարրեր համաձայնեցված են, բայց դեռ շատ բան կա անելու»,-գրել է նա Truth սոցիալական ցանցում՝ նշելով, որ անհամբեր սպասում […] ...

BACK_TO_TOP