18:26 17.03.2025
2024 թվականի սկզբներին Ռ.Ս.-ն և Ա.Ղ.-ն ստեղծել են հանցավոր կազմակերպություն, որի կազմում ընդգրկել են ազգությամբ հայ և օտարազգի անձանց:
Հանցավոր խմբի անդամները քննությամբ դեռևս չպարզված անձից տեղեկություն ստանալով, որ Արարատի մարզի բնակչին պատկանող տանը հնարավոր է առկա լինի մեծ քանակությամբ գումար, համաձայնության են եկել ապօրինի մուտք գործելով, զենքի գործադրմամբ և բռնություն կիրառելով հափշտակություն կատարելու շուրջ՝ անձին պատճառելով խոշոր չափերի՝ 1 մլն 239 հզր 257 ՀՀ դրամի գույքային վնաս, որից հետո դիմել են փախուստի:
Բացի այդ, Ռ.Ս.-ն և Ա.Ղ.-ն խմբի անդամից տեղեկություն ստանալով, որ Երևան քաղաքի բնակիչը վարձակալությամբ հանձնած տարածքներ ունի և հնարավոր է, որ բնակարանում խնայած գումար ունենա, կազմակերպել և պլանավորել են բնակարան ապօրինի մուտք գործելով՝ բռնություն գործադրելով հափշտակության կատարումը՝ անձին պատճառելով խոշոր չափերի` 2 մլն 153 հզր ՀՀ դրամի գույքային վնաս:
Ռ.Ս.-ն և Ա.Ղ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (հանցավոր կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը), 252-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (ավազակությունը) (2 դրվագ), հանցավոր խմբից 3 անձի նկատմամբ՝ 319-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (հանցավոր կազմակերպությանը մասնակցելը), 252-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (ավազակությունը):
4 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, 1-ի նկատմամբ՝ տնային կալանքը:
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
22:51 17.03.2025
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածելԱդրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Այս մասին հայտնել են ՊՆ-ից: Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 17-ին՝ ժամը 17։25-21։45-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ […] ...
22:43 17.03.2025
Մ-4, Երևան-Սևան ճանապարհի վերին հենապատը մաքրվում է քարաթափումներից«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնել են, որ ճանապարհը սպասարկող ընկերությունը Մ-4, Երևան-Սևան ճանապարհի վերին հենապատը մաքրում է քարաթափումներից։ ...
22:32 17.03.2025
Արման Խաչատրյանը դեսպանատանը հյուրընկալել է Օ-դը-Ֆրանս ռեգիոնի խորհրդի նախագահ Քզավիե ԲերտրանինՄարտի 17-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը դեսպանատանը հյուրընկալեց Օ-դը-Ֆրանս ռեգիոնի խորհրդի նախագահ, նախկին նախարար Քզավիե Բերտրանին։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում խաղաղության հասնելու ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից գործադրվող ջանքերին և այս համատեքստում տեղ գտած վերջին զարգացումներին, Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական հարաբերություններին, ինչպես նաև՝ Ֆրանսիայի Օ-դը-Ֆրանս […] ...
22:20 17.03.2025
ՆԳ նախարարն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը մասնակցել են Ստեփանավանի հրշեջ-փրկարարական նոր կայանի բացման արարողությանըՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը մասնակցել են Ստեփանավանի հրշեջ-փրկարարական նոր կայանի բացման արարողությանը: Մանրամասները՝ ՆԳՆ տեսանյութում: ...
22:11 17.03.2025
Վերջին տարիներին Գյումրիում իրականացվել են մոտ 11 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրերՎերջին տարիներին Գյումրիում մոտ 11 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր են իրականացվել, 144 մլն ծախսվել է միայն մշակութային շենքերի նորոգման համար: Հայաստանի երկրորդ քաղաքում Տիկնիկային թատրոնն ու Ասլամազյան քույրերի պատկերասրահն են բարեկարգվել՝ Կառավարություն-համայնք գործակցությամբ: Ամբողջությամբ պետբյուջեի հատկացումներով են վերափոխվել, ամրացվել Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի, թիվ 1 ավագ դպրոցի հուշարձան-շենքերը: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում: ...