Սիսակ Գաբրիելյանն ընդունել է Գերմանիայի դեսպանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 03 2025
  • $
    392.34
  • RUBLE
    4.68
  • 427.93
WEATHER
+10.09 oC

Սիսակ Գաբրիելյանն ընդունել է Գերմանիայի դեսպանին

18:47 17.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը մարտի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին:

Ողջունելով դեսպանին՝ Սիսակ Գաբրիելյանն անդրադարձել է կրթության ու գիտության ոլորտներում Հայաստանի եւ Գերմանիայի համագործակցությանը, ընդգծել մշակութային կապերի ամրապնդման անհրաժեշտությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի եւ ծրագրերի:

Հանձնաժողովի նախագահը կարեւորել է փորձի փոխանակումն ու սերտացումը հատկապես բարձրագույն եւ միջին մասնագիտական կրթության ոլորտներում: «Նշված երկու ոլորտները մեր հանձնաժողովի առաջնահերթություններն են, եւ ուրախ կլինեմ, որ նաեւ դեսպանի աջակցությամբ այս ոլորտներում մեր համագործակցությունն էլ ավելի սերտացնենք, քանի որ այս ոլորտներում գերմանական փորձից շատ բան ունենք վերցնելու»,- ասել է հանձնաժողովի նախագահը:

Դեսպանի առաջարկով Սիսակ Գաբրիելյանն անդրադարձել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընթացքին, այդ հարցում հայկական սփյուռքի դերակատարությանը: «Մշակույթը եւ ժողովրդավարությունն են, որ հայ ժողովրդին եւ Հայաստանը կապում են Եվրամիության հետ: Ցավոք, տնտեսական ոլորտում դեռ մեր ցանկացած համագործակցությունը չունենք»,- մասնավորապես ասել է Սիսակ Գաբրիելյանը:

Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է նաեւ ՀՀ քաղաքացիներին տրամադրվող վիզաների՝ կարճաժամկետ լինելու հանգամանքին, ինչը հերթերի պատճառ է դառնում:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանում գերմանական մշակույթի օրեր եւ Գերմանիայում՝ հայկական մշակույթի օրեր անցկացնելու հարցը, ինչը երկուստեք կարեւորվել է մշակութային համագործակցության տեսանկյունից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրդեհ՝ Հրազդան քաղաքում․ տուժшծներ չկան

00:16 18.03.2025

Հրդեհ՝ Հրազդան քաղաքում․ տուժшծներ չկան

Մարտի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։20-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ՓԾ 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Երևանյան փողոցի տներից մեկի մոտից ծուխ և կրակ է նկատվում։ Ժամանել է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները նախ կանխել են Երևանյան փողոցի 15 […] ...

Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Վովա Փաշինյանի 85-ամյակին նվիրված հուշամրցաշարին

23:59 17.03.2025

Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Վովա Փաշինյանի 85-ամյակին նվիրված հուշամրցաշարին

Իջևանում տեղի ունեցավ ՀՖՖ անդամ «Նիկարմ» ՖԱ նախաձեռնությամբ կազմակերպված պատանիների ֆուտբոլային միջմարզային հուշամրցաշարը, որը նվիրված էր Վովա Փաշինյանի 85-ամյակին։ Այս մասին հայտնել են ՀՖՖ-ից: «Նիկարմ» ակումբի հրավերով մրցաշարի եզրափակիչ հանդիպմանը ներկա գտնվեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը։ ...

ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ. Փաշինյան

23:50 17.03.2025

ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել. «#հատիկառհատիկ Դատարանի վճռով, հաշտության համաձայնագրով, որպես ապօրինի ձեռքբերված գույք Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի փողոց 143/16, 0,0573 հա մակերեսով հողամասի նկատմամբ: Շուկայականին մոտարկված արժեքը՝ 33 միլիոն դրամ» ...

Ֆիրդուսի թաղամասում իրականացվող շինաշխատանքների ընթացքում հայտնաբերվել է աղյուսե պատ. կսահմանվի հնագիտական հսկողություն

23:43 17.03.2025

Ֆիրդուսի թաղամասում իրականացվող շինաշխատանքների ընթացքում հայտնաբերվել է աղյուսե պատ. կսահմանվի հնագիտական հսկողություն

Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Հանրապետության փողոցում /Ֆիրդուսի թաղամաս/ իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է աղյուսե պատ։ Այդ մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների ու պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից շինարարական աշխատանքները տվյալ տեղամասում դադարեցվել են։ «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետներին հանձնարարվել է տեղում ուսումնասիրել իրավիճակը և […] ...

Հայաստանի հավաքականի դեմ մեզ ծանր խաղեր են սպասվում․ Վիլի Սանյոլ

23:34 17.03.2025

Հայաստանի հավաքականի դեմ մեզ ծանր խաղեր են սպասվում․ Վիլի Սանյոլ

Ֆուտբոլի Վրաստանի ազգային հավաքականի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը խոսել է Հայաստանի ազգային թիմի դեմ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի առաջիկա խաղերի մասին, հաղորդում է Imedi.ge-ն «Սա կովկասյան դերբի է, և մեզ ծանր հանդիպումներ են սպասվում։ Այնուամենայնիվ, մենք C դիվիզիոնի թիմ չենք և պետք է ապահովենք մեր տեղը B-ում: Գուրամ Կաշիայի բացակայության դեպքում Օթար Կիտեիշվիլին […] ...

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Իռլանդիայի նախագահին

23:26 17.03.2025

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Իռլանդիայի նախագահին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Իռլանդիայի նախագահ Մայքլ Դանիել Հիգգինսին ազգային տոնի՝ Սուրբ Պատրիկի օրվա կապակցությամբ: «Վստահ եմ, որ Հայաստանի և Իռլանդիայի միջև ընդհանուր արժեքների և փոխադարձ հարգանքի վրա խարսխված բարեկամական կապերն ու փոխշահավետ համագործակցությունն այսուհետ ևս կզարգանան և կամրապնդվեն՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես ասվում է ուղերձում: ...

BACK_TO_TOP