Ազգային ժողովում հյուրընկալվել է Չեխիայի խորհրդարանական պատվիրակությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 03 2025
  • $
    392.34
  • RUBLE
    4.68
  • 427.93
WEATHER
+13.09 oC

Ազգային ժողովում հյուրընկալվել է Չեխիայի խորհրդարանական պատվիրակությունը

18:30 17.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, փոխնախագահ Մերի Գալստյանը եւ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մարտի 17-ին հանդիպել են Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Օնդրժեյ Բենեշիկի գլխավորած պատվիրակության հետ:

Ողջունելով հյուրերին՝ Արման Եղոյանն անդրադարձել է Հայաստան-Եվրամիություն ընդլայնվող համագործակցությանը՝ այս համատեքստում կարեւորելով ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ Չեխիայի հետ բազմակողմ գործակցությունը: Հանձնաժողովի նախագահը խոսել է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացում վերջին զարգացումների մասին:

Մերի Գալստյանը կարեւորել է ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկումը:

Սարգիս Խանդանյանն էլ արժեւորել է հայ-չեխական խորհրդարանական փոխգործակցությունը, ներկայացրել ՀՀ կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

Հայ խորհրդարանականներն անդրադարձել են ՀՀ քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի կարեւորությանը:

Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վերջին տարիներին Գյումրիում իրականացվել են մոտ 11 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր

22:11 17.03.2025

Վերջին տարիներին Գյումրիում իրականացվել են մոտ 11 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր

Վերջին տարիներին Գյումրիում մոտ 11 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր են իրականացվել, 144 մլն ծախսվել է միայն մշակութային շենքերի նորոգման համար: Հայաստանի երկրորդ քաղաքում Տիկնիկային թատրոնն ու Ասլամազյան քույրերի պատկերասրահն են բարեկարգվել՝ Կառավարություն-համայնք գործակցությամբ: Ամբողջությամբ պետբյուջեի հատկացումներով են վերափոխվել, ամրացվել Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի, թիվ 1 ավագ դպրոցի հուշարձան-շենքերը: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում: ...

SHANTNEWS

22:00 17.03.2025

SHANTNEWS

Հայաստանը ողջունել է Ղրղզստանի և Տաջիկստանի միջև պետական սահմանի մասին պայմանագրի ստորագրումը

21:54 17.03.2025

Հայաստանը ողջունել է Ղրղզստանի և Տաջիկստանի միջև պետական սահմանի մասին պայմանագրի ստորագրումը

Հայաստանի ողջունում է Ղրղզստանի և Տաջիկստանի միջև պետական սահմանի մասին պայմանագրի ստորագրումը։ Այս մասին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել X-ի միկրոբլոգում: «Սա սահմանային հարցերի խաղաղ լուծման լավագույն օրինակներից է և երկու հարևան պետությունների քաղաքական կամքի դրսևորում՝ խաղաղ համակեցության և նրանց ժողովուրդների բարօրության ուղղությամբ։ Հույս ունենք, որ այս կարևոր քայլը կհանգեցնի կայուն խաղաղության, անվտանգության և համագործակցության […] ...

ԱՄՆ-ն ռազմական տեխնիկա է ուղարկում Հայաստան. ո՞րն է նպատակը

21:43 17.03.2025

ԱՄՆ-ն ռազմական տեխնիկա է ուղարկում Հայաստան. ո՞րն է նպատակը

Թեև Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարեցին, թե ավարտել են խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները, բայց Ադրբեջանը կարծես չի շտապում ստորագրել այդ փաստաթուղթը: Ավելին՝ վերջին օրերին մի քանի անգամ ապատեղեկատվություն է տարածել, թե սահմանին Հայաստանը կրակ է բացել իրենց դիրքերի ուղղությամբ: Այս ապատեղեկատվությունից հետո էլ հայտնի է դառնում, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը զանգել է Բաքու […] ...

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Լուվրի թանգարանի նախագահ-տնօրենի հետ

21:32 17.03.2025

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Լուվրի թանգարանի նախագահ-տնօրենի հետ

Մարտի 17-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Լուվրի թանգարանի նախագահ-տնօրեն Լորանս դե Կարի հետ։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել մշակույթի ոլորտում Ֆրանսիայի և Հայաստանի միջև հաստատված համագործակցությանը։ Զրուցակիցները քննարկել են մասնավորապես Լուվրի թանգարանի Արևելքի անտիկ շրջանի դեպարտամենտի, ինչպես նաև Բյուզանդական և Արևելքի քրիստոնյաների ժառանգությանը նվիրված նոր […] ...

Մհեր Գրիգորյանը և «Վիզ էյր»-ի գլխավոր տնօրենը քննարկել են Հայաստանում ընկերության գործունեության ընդլայնման հնարավորությունները

21:19 17.03.2025

Մհեր Գրիգորյանը և «Վիզ էյր»-ի գլխավոր տնօրենը քննարկել են Հայաստանում ընկերության գործունեության ընդլայնման հնարավորությունները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Վիզ էյր» ընկերության կոմերցիոն և գործառնական գլխավոր տնօրեն Մայքլ Դելեհանթի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է ընկերության գործունեությունը Հայաստանում՝ ընդգծելով դրա նշանակությունը զբոսաշրջության և մարդկանց շարժունակության ակտիվացման տեսանկյունից: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում «Վիզ էյր» ընկերության գործունեության ընդլայնման հնարավորությունները՝ ինչպես Երևանի «Զվարթնոց» միջազգային, այնպես էլ Գյումրի քաղաքի վերանորոգված […] ...

BACK_TO_TOP