Սարգիս Խանդանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 03 2025
  • $
    392.34
  • RUBLE
    4.68
  • 427.93
WEATHER
+15.09 oC

Սարգիս Խանդանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին

18:22 17.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մարտի 17-ին ընդունել է մեր երկրում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին:

Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ Սարգիս Խանդանյանը արժեւորել է Ազգային ժողովի եւ Բունդեսթագի միջեւ սերտ համագործակցությունը:

Հանձնաժողովի նախագահը խոսել է Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում վերջին զարգացումների մասին, ընդգծել ՀՀ քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի կարեւորությունը:

Հանդիպմանը Սարգիս Խանդանյանն անդրադարձել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացին:

Կողմերը քննարկել են հայ-գերմանական փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Լուվրի թանգարանի նախագահ-տնօրենի հետ

21:32 17.03.2025

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Լուվրի թանգարանի նախագահ-տնօրենի հետ

Մարտի 17-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Լուվրի թանգարանի նախագահ-տնօրեն Լորանս դե Կարի հետ։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել մշակույթի ոլորտում Ֆրանսիայի և Հայաստանի միջև հաստատված համագործակցությանը։ Զրուցակիցները քննարկել են մասնավորապես Լուվրի թանգարանի Արևելքի անտիկ շրջանի դեպարտամենտի, ինչպես նաև Բյուզանդական և Արևելքի քրիստոնյաների ժառանգությանը նվիրված նոր […] ...

Մհեր Գրիգորյանը և «Վիզ էյր»-ի գլխավոր տնօրենը քննարկել են Հայաստանում ընկերության գործունեության ընդլայնման հնարավորությունները

21:19 17.03.2025

Մհեր Գրիգորյանը և «Վիզ էյր»-ի գլխավոր տնօրենը քննարկել են Հայաստանում ընկերության գործունեության ընդլայնման հնարավորությունները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Վիզ էյր» ընկերության կոմերցիոն և գործառնական գլխավոր տնօրեն Մայքլ Դելեհանթի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է ընկերության գործունեությունը Հայաստանում՝ ընդգծելով դրա նշանակությունը զբոսաշրջության և մարդկանց շարժունակության ակտիվացման տեսանկյունից: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում «Վիզ էյր» ընկերության գործունեության ընդլայնման հնարավորությունները՝ ինչպես Երևանի «Զվարթնոց» միջազգային, այնպես էլ Գյումրի քաղաքի վերանորոգված […] ...

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

21:12 17.03.2025

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Արշակունյաց պող․ 65 շենք, Ս․Տարոնցի փ․ 3/1, 7, 7/1, 7/2, 7/3 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արագածի փ․ 93, 93ա շենքեր,Կողբի 1 և 2 փողոցների առանձնատներ, Արագածի, Ղարիբջանյան փողոցների առանձնատներ և […] ...

ՆԱՏՕ-ի զորքերը Ուկրաինայում կդառնան հակամարտության լրացուցիչ պատճառ․ Պեսկով

21:00 17.03.2025

ՆԱՏՕ-ի զորքերը Ուկրաինայում կդառնան հակամարտության լրացուցիչ պատճառ․ Պեսկով

Ուկրաինական հակամարտությունը կարող է լուծվել միայն դրա բուն պատճառի լուծման միջոցով, իսկ ՆԱՏՕ-ի ռազմական կոնտինգենտի տեղակայումը լրացուցիչ պատճառներ կստեղծի էսկալացիայի համար: Այս մասին «Մայակ» ռադիոկայանին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Ռուսաստանի դիրքորոշումը Ուկրաինայում արևմտյան խաղաղապահների տեղակայման վերաբերյալ։ «Բացարձակ վտանգավոր միտում: Այսպիսով, ինչի՞ մասին են խոսում եվրոպացիները. ուկրաինական տարածքում ՆԱՏՕ-ի զորամիավորումների տեղակայման […] ...

Նեյմարը չի միանա Բրազիլիայի հավաքականին

20:51 17.03.2025

Նեյմարը չի միանա Բրազիլիայի հավաքականին

Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դորիվալ Ժունիորը հայտնել է, որ «Սանթոսի» հարձակվող Նեյմարը չի մասնակցի առաջիկա հանդիպումներին, հայտնում է Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ «Բրազիլիայի հավաքականի գլխավոր բժիշկ Ռոդրիգո Լասմարը պարբերաբար հաշվետվություն է ներկայացրել ֆուտբոլիստների առողջական վիճակի վերաբերյալ, հատկապես Նեյմարի, Դանիլոյի և Էդերսոնի։ Հետազոտությունից հետո որոշել ենք հայտացուցակում ընդգրկել «Լիոնի» դարպասապահ Լուկաս Պերիին, «Ֆլամենգոյի» պաշտպան […] ...

ՀԱՄԱՍ-ը հայտնել է, որ հրադադարի մեկնարկից ի վեր Գազայում 160 մարդ է զոհվել

20:46 17.03.2025

ՀԱՄԱՍ-ը հայտնել է, որ հրադադարի մեկնարկից ի վեր Գազայում 160 մարդ է զոհվել

Գազայի հատվածում հրադադարի հաստատումից հետո մոտ 160 պաղեստինցի է զոհվել։ Այսպիսի հայտարարություն է արել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը, որը վերահսկում է անկլավը։ «Իսրայելը շարունակում է խախտել հրադադարը և հարվածներ հասցնել պաղեստինցի խաղաղ բնակիչներին․ վերջինը Գազայի կենտրոնում անօդաչու թռչող սարքի վերջին գրոհն էր, որի հետևանքով զոհվեց հինգ մարդ: Զինադադարի մեկնարկից ի վեր Գազայի սպանված  բնակիչների ընդհանուր թիվը […] ...

BACK_TO_TOP