18:08 17.03.2025
Տեղի է ունեցել ավագ սերնդի ներկայացուցիչների հիմնախնդիրներով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի ընդլայնված նիստ, որին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների, ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, շուրջօրյա խնամքի հաստատությունների աշխատակիցներ։
Նիստի օրակարգում ավագ սերնդի ներկայացուցիչների հիմնահարցերի ոլորտի 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի հայտի ներկայացումն էր։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, ընդգծելով պետության կողմից իրականացվող միջնաժամկետ ծախսային ծրագրերի ձևավորման գործում նաև հասարարակական կազմակերպությունների աջակցության դերը, նշել է, որ ավագ սերնդի ներկայացուցիչների հիմնահարցերի ոլորտում առկա միջոցառումներին զուգահեռ կան նաև նոր նախաձեռնություններ, որոնց իրականացումը ապահովելու է ակտիվ, առողջ և արժանապատիվ ծերություն։ Վերջինս խոսել է նաև ժողովրդագրության ռազմավարությունից բխող այն գործողությունների և միջոցառումների մասին, որոնք նպաստելու են համայնքում ավագ սերնդի ներկայացուցիչների ներուժի լիարժեք օգտագործմանը։
Նախարարության հավասար հնարավորությունների վարչության տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Հայկ Հարությունյանը նիստի անդամներին ներկայացրել է Հայաստանի և Արևելյան Եվրոպայի երկրների բնակչության ցուցանիշների համեմատական ուսումնասիրության արդյունքները։ Խոսել է նաև Հայաստանում տարեց անձանց տարբեր տարիներին առկա թվաքանակի աճի կամ նվազման, դրանց վրա ազդող հանգամանքների մասին։
Վերջինս անդրադարձել է ավագ սերնդի ներկայացուցիչների հիմնահարցերի ոլորտում կիրառվող օրենսդրական փաստաթղթերին, շուրջօրյա խնամքի հաստատություններում մատուցվող ծառայություններին, շենքային պայմանների բարելավմանը, ինչպես նաև համայնքահեն ծառայությունների զարգացման աշխատանքներին։
Հարց ու պատասխան ձևաչափով նիստի անդամները քննարկել են ոլորտում առկա խնդիրները, 2026-2028թթ․ հայտում ներառված միջոցառումները, ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկները։
21:43 17.03.2025
ԱՄՆ-ն ռազմական տեխնիկա է ուղարկում Հայաստան. ո՞րն է նպատակըԹեև Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարեցին, թե ավարտել են խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները, բայց Ադրբեջանը կարծես չի շտապում ստորագրել այդ փաստաթուղթը: Ավելին՝ վերջին օրերին մի քանի անգամ ապատեղեկատվություն է տարածել, թե սահմանին Հայաստանը կրակ է բացել իրենց դիրքերի ուղղությամբ: Այս ապատեղեկատվությունից հետո էլ հայտնի է դառնում, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը զանգել է Բաքու […] ...
21:32 17.03.2025
Ֆրանսիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Լուվրի թանգարանի նախագահ-տնօրենի հետՄարտի 17-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Լուվրի թանգարանի նախագահ-տնօրեն Լորանս դե Կարի հետ։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել մշակույթի ոլորտում Ֆրանսիայի և Հայաստանի միջև հաստատված համագործակցությանը։ Զրուցակիցները քննարկել են մասնավորապես Լուվրի թանգարանի Արևելքի անտիկ շրջանի դեպարտամենտի, ինչպես նաև Բյուզանդական և Արևելքի քրիստոնյաների ժառանգությանը նվիրված նոր […] ...
21:19 17.03.2025
Մհեր Գրիգորյանը և «Վիզ էյր»-ի գլխավոր տնօրենը քննարկել են Հայաստանում ընկերության գործունեության ընդլայնման հնարավորություններըՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Վիզ էյր» ընկերության կոմերցիոն և գործառնական գլխավոր տնօրեն Մայքլ Դելեհանթի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է ընկերության գործունեությունը Հայաստանում՝ ընդգծելով դրա նշանակությունը զբոսաշրջության և մարդկանց շարժունակության ակտիվացման տեսանկյունից: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում «Վիզ էյր» ընկերության գործունեության ընդլայնման հնարավորությունները՝ ինչպես Երևանի «Զվարթնոց» միջազգային, այնպես էլ Գյումրի քաղաքի վերանորոգված […] ...
21:12 17.03.2025
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Արշակունյաց պող․ 65 շենք, Ս․Տարոնցի փ․ 3/1, 7, 7/1, 7/2, 7/3 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արագածի փ․ 93, 93ա շենքեր,Կողբի 1 և 2 փողոցների առանձնատներ, Արագածի, Ղարիբջանյան փողոցների առանձնատներ և […] ...
21:00 17.03.2025
ՆԱՏՕ-ի զորքերը Ուկրաինայում կդառնան հակամարտության լրացուցիչ պատճառ․ ՊեսկովՈւկրաինական հակամարտությունը կարող է լուծվել միայն դրա բուն պատճառի լուծման միջոցով, իսկ ՆԱՏՕ-ի ռազմական կոնտինգենտի տեղակայումը լրացուցիչ պատճառներ կստեղծի էսկալացիայի համար: Այս մասին «Մայակ» ռադիոկայանին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Ռուսաստանի դիրքորոշումը Ուկրաինայում արևմտյան խաղաղապահների տեղակայման վերաբերյալ։ «Բացարձակ վտանգավոր միտում: Այսպիսով, ինչի՞ մասին են խոսում եվրոպացիները. ուկրաինական տարածքում ՆԱՏՕ-ի զորամիավորումների տեղակայման […] ...
20:51 17.03.2025
Նեյմարը չի միանա Բրազիլիայի հավաքականինԲրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դորիվալ Ժունիորը հայտնել է, որ «Սանթոսի» հարձակվող Նեյմարը չի մասնակցի առաջիկա հանդիպումներին, հայտնում է Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ «Բրազիլիայի հավաքականի գլխավոր բժիշկ Ռոդրիգո Լասմարը պարբերաբար հաշվետվություն է ներկայացրել ֆուտբոլիստների առողջական վիճակի վերաբերյալ, հատկապես Նեյմարի, Դանիլոյի և Էդերսոնի։ Հետազոտությունից հետո որոշել ենք հայտացուցակում ընդգրկել «Լիոնի» դարպասապահ Լուկաս Պերիին, «Ֆլամենգոյի» պաշտպան […] ...