Մախաչևը դեռ չի ցանկանում մենամարտել Թոփուրիայի դեմ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 03 2025
  • $
    392.34
  • RUBLE
    4.68
  • 427.93
WEATHER
+19.09 oC

Մախաչևը դեռ չի ցանկանում մենամարտել Թոփուրիայի դեմ

08:00 18.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոն Իսլամ Մախաչևը չի ցանկանում տիտղոսային մենամարտ անցկացնել Իսպանիան ներկայացնող վրացի մարտիկ Իլյա Թոփուրիայի դեմ, ТАСС լրատվական գործակալությանը հայտնել է դաղստանցու թիմը:

«Իսլամը համաձայնություն չի տվել այդ մենամարտին: Նա կարծում է, որ Թոփուրիան պետք է վաստակի չեմպիոնական մենամարտի իրավունքը»,- ասել են Մախաչևի թիմից:

Թոփուրիան թեթևագույն քաշային կարգի չեմպիոնն է և տեղափոխվել է թեթև քաշային կարգ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Կանադայի նորանշանակ վարչապետին

12:55 18.03.2025

Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Կանադայի նորանշանակ վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին պաշտոնում նշանակվելու առիթով: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Կանադայի վարչապետի պաշտոնում Ձեր նշանակման կապակցությամբ։ Հայաստանի Հանրապետության և Կանադայի միջև ավանդաբար բարեկամական հարաբերությունները ձևավորվել են փոխըմբռնման, փոխադարձ հարգանքի և փոխշահավետ համագործակցության միջավայրում։ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս վերընթաց զարգացում ապրող երկկողմ հարաբերություններին: Վստահ եմ, […] ...

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն արձագանքել է Գազային Իսրայելի օդային հարվածներին

12:50 18.03.2025

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն արձագանքել է Գազային Իսրայելի օդային հարվածներին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը «ցնցված է» Գազայի հատվածում Իսրայելի օդային հարվածներից, ասվում է ՄԱԿ-ի հայտարարության մեջ։ «Գլխավոր քարտուղարը ցնցված է Գազայի հատվածում իսրայելական ավիահարվածներից, որոնք հանգեցրել են զգալի քաղաքացիական զոհերի»,- ասվում է փաստաթղթում։ Գուտերեշը կոչ է անում հարգել հրադադարը, անարգել վերականգնել մարդասիրական օգնությունը, իսկ մնացած պատանդներին անվերապահորեն ազատ արձակել։ ...

«Բարսելոնան» կբողոքարկի RFEF-ի որոշումը

12:46 18.03.2025

«Բարսելոնան» կբողոքարկի RFEF-ի որոշումը

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան (RFEF) որոշել է Լա լիգայի 27-րդ տուրից հետաձգված «Բարսելոնա» – «Օսասունա» խաղը նշանակել մարտի 27-ին, հաղորդում է Marca-ն: Երկու ակումբներն էլ դժգոհ են որոշումից և մտավախություն ունեն, որ ոչ բոլոր ֆուտբոլիստները կհասցնեն վերադառնալ ազգային հավաքականներից: «Բարսելոնան» կբողոքարկի որոշումը, իսկ Լա լիգան կողմ է, որ խաղն անցկացվի մարտի 27-ին: Հանդիպումը պետք է կայանար […] ...

Հորդորում ենք զերծ մնալ բանակի և նրա ներկայացուցիչների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող հրապարակումներ կատարելուց․ ՀՀ ՊՆ

12:39 18.03.2025

Հորդորում ենք զերծ մնալ բանակի և նրա ներկայացուցիչների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող հրապարակումներ կատարելուց․ ՀՀ ՊՆ

Լրատվամիջոցներում Գյումրիի նախընտրական քարոզարշավում բանակի և բարձրաստիճան սպաների ներգրավվածության վերաբերյալ հրապարակումներ են զետեղվում: «ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց գործառույթների իրականացման շրջանակում զորամիավորումներում, տարբեր կայազորներում պարբերաբար հանդիպում-քննարկումներ են անցկացնում հրամանատարական կազմի ներկայացուցիչների հետ, սակայն այդ հանդիպումները քաղաքական ուղղվածություն, ենթատեքստ չունեն և բացառապես բանակային օրակարգի շրջանակում են: Ուստի հորդորում ենք զերծ մնալ բանակի և նրա ներկայացուցիչների վերաբերյալ իրականությանը […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 17-18-ը

12:32 18.03.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 17-18-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 17-18-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 148 դեպք, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 52, թմրանյութի հայտնաբերման՝ 17, մարմնական վնասվածք պատճառելու՝ 12, անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 8-ական, հոգեկան ներգործության՝ 6, […] ...

Խաչանովը կմասնակցի Մայամիի «Մասթերս» մրցաշարին

12:24 18.03.2025

Խաչանովը կմասնակցի Մայամիի «Մասթերս» մրցաշարին

Կայացել է թենիսի Մայամիի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի վիճակահանությունը: Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը պայքարի մեջ կմտնի երկրորդ շրջանից: Նրա մրցակիցը կարող է լինել ավստրալացի Նիկ Կիրյոսը, որը երեք տարվա դադարից հետո վերադարձել է Մայամիի մրցաշար: Կիրյոսը պայքարը կսկսի առաջին շրջանից: Աշխարհի 23-րդ ռակետ Խաչանովը երրորդ շրջան դուրս գալու դեպքում կհանդիպի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասի […] ...

BACK_TO_TOP