«Բավարիան» ամենամեծ եկամուտն ունի ՉԼ այս մրցաշրջանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 03 2025
  • $
    392.34
  • RUBLE
    4.68
  • 427.93
WEATHER
+17.09 oC

«Բավարիան» ամենամեծ եկամուտն ունի ՉԼ այս մրցաշրջանում

08:40 18.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մյունխենի «Բավարիան» Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում վաստակել է 106 միլիոն եվրո, հաղորդում է Mundo Deportivo-ն:

Երկրորդ տեղում ֆրանսիական ՊՍԺ-ն է՝ 104,4 միլիոն եվրոյով, երրորդը Միլանի «Ինտերն» է` 103,1 միլիոն եվրո։

ՉԼ այս մրցաշրջանում մինչև այժմ ամենաշատ եկամուտ գրանցած ակումբները.

1․«Բավարիա» – 106 միլիոն եվրո
2․ՊՍԺ – 104,4 միլիոն եվրո
3․«Ինտեր» – 103,1 միլիոն եվրո
4․«Բորուսիա Դորտմունդ» – 102,2 միլիոն եվրո
5․«Արսենալ» – 102 միլիոն եվրո
6-7․«Բարսելոնա» – 101 միլիոն եվրո
6-7․«Ռեալ Մադրիդ» – 101 միլիոն եվրո

Այս բոլոր ակումբները պայքարը շարունակում են քառորդ եզրափակչում: Ակումբային գլխավոր եվրագավաթի ընդհանուր մրցանակային ֆոնդը 2,47 միլիարդ եվրո է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարորդները և երկու ուղևորները մահացել են. վթար Արտենի-Արագածավան ճանապարհին

11:30 18.03.2025

Վարորդները և երկու ուղևորները մահացել են. վթար Արտենի-Արագածավան ճանապարհին

Մարտի 18-ին, կեսգիշերն անց, Արտենի-Արագածավան ճանապարհի 4-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ: Վարորդները՝ 2000 թ. ծնված Հակոբ Հ.-ն և 1975 թ ծնված Էդուարդ Հ.-ն, «Նիսանի» երկու ուղևորները՝ 1982 թ. ծնված Քրիստինե Բ.-ն և 2024 թ. ծնված Մառլեն Ս.-ն, մահացել են: Կատարվում է նախաքննություն։ ...

Միացյալ Թագավորության հայոց թեմի առաջնորդը հայ գերիների ազատ արձակման հարցով դիմել է երկրի վարչապետին

11:22 18.03.2025

Միացյալ Թագավորության հայոց թեմի առաջնորդը հայ գերիների ազատ արձակման հարցով դիմել է երկրի վարչապետին

Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը նամակ է հղել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերին։ Նամակին միցել են նաև և ութ այլ եկեղեցական առաջնորդներ, ովքեր վարչապետին կոչ են արել ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ շինծու մեղադրանքներով բանտարկված հայ գերիներին ազատ արձակելու համար։ ...

Հայաստանի ծանրամարտի հավաքականը 21 մարզիկով կմասնակցի ԵԱ-ին

11:15 18.03.2025

Հայաստանի ծանրամարտի հավաքականը 21 մարզիկով կմասնակցի ԵԱ-ին

Ապրիլի 13-21-ը Քիշնևում կկայանա ծանրամարտի Եվրոպայի հերթական առաջնությունը։ Ծանրամարտի Եվրոպական ֆեդերացիայի (EWF) պաշտոնական կայքում հրապարակվել են մրցաշարի մասնակից երկրների վերջնական կազմերը։ Հայաստանի տղամարդկանց թիմը ռաջնությանը կմասնակցի 11, իսկ կանանց թիմը՝ 10 ծանրորդով։ Տղամարդիկ. Գառնիկ Չոլակյան (61կգ), Գոռ Սահակյան (73 կգ), Ռաֆիկ Հարությունյան (81 կգ), Սուրեն Գրիգորյան (89 կգ), Մնացական Աբրահամյան (89 կգ, պահեստային) Դավիթ Հովհաննիսյան […] ...

Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում մարտի 18/19-ին

11:09 18.03.2025

Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում մարտի 18/19-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 18-ին ժամը 10.30-ից մինչև մարտի 19-ը 22.30-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի, Արտիմետ գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

«Դժոխքի դարպասները կբացվեն Գազայում»․ Իսրայել Կացի հայտարարությունից հետո Գազայում զոհերի թիվն ավելացել է

11:00 18.03.2025

«Դժոխքի դարպասները կբացվեն Գազայում»․ Իսրայել Կացի հայտարարությունից հետո Գազայում զոհերի թիվն ավելացել է

Երեքշաբթի գիշերը Գազայի հատվածին իսրայելական բանակի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 310-ի, հաղորդում են մերձավորարևելյան լրատվամիջոցները՝ վկայակոչելով պաղեստինյան առողջապահական ծառայությունները: Պաղեստինյան կողմի տվյալներով՝ ավելի քան 1000 մարդ վիրավորվել է։ Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել էր, որ զանգվածային հարվածներ է հասցնում Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ին պատկանող օբյեկտներին։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ […] ...

ՀՀ բանակը հրադադարի ռեժիմի խախտման պատճառ կամ հրահանգ չունի․ Վարչապետի աշխատակազմի հայտարարությունը

10:56 18.03.2025

ՀՀ բանակը հրադադարի ռեժիմի խախտման պատճառ կամ հրահանգ չունի․ Վարչապետի աշխատակազմի հայտարարությունը

ՀՀ բանակը հրադադարի ռեժիմի խախտման պատճառ կամ հրահանգ չունի․ ներկայացնում ենք Հայաստանի Հանրապետության Վարչապետի աշխատակազմի հայտարարությունը․ «Ս/թ մարտի 16–ից 18–ն Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը թվով 6 հաղորդագրություն է տարածել Հայաստան–Ադրբեջան սահմանին Հայաստանի բանակի կողմից իբրև թե հրադադարի ռեժիմի խախտումների մասին։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերը նշված բոլոր հաղորդագրություններից հետո իրականացրել է ստուգողական աշխատանքներ և ստուգման […] ...

BACK_TO_TOP