16:50 17.03.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Մանուշյանական շաբաթ» ծրագրի կազմակերպչական աշխատանքներում ներգրավված ֆրանսիացի գործընկերներին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:
Ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով նախաձեռնության համար՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ շաբաթվա շրջանակում կազմակերպվել են մի շարք միջոցառումների՝ թատերական ներկայացումներ, ֆիլմերի դիտում, ցուցահանդեսներ և այլն:
Կարևորելով ծրագիրը՝ նախարարը նշել է, որ Մանուշյանական շաբաթվա միջոցառումները կյանքի են կոչվել հայ և ֆրանսիացի գործընկերների համատեղ ջանքերով:
«Մանուշյանական շաբաթվա միջոցառումներում շեշտվող արժեքներն ու գաղափարները, վստահ եմ, շարունակական են լինելու՝ որպես առանցքային քաղաքականություն Հայաստան-Ֆրանսիա հարաբերություներում: Կարծում եմ՝ դեռևս բազմաթիվ համատեղ ծրագրեր ենք իրականացնելու»,-ասել է նախարարը՝ շնորհակալություն հայտնելով հաջողված համագործակցության համար:
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ պատահական չէ նաև, որ Մանուշյանական շաբաթվա շրջանակում ազդարարվել է ֆրանկոֆոնիայի երկամսյակի միջոցառումների մեկնարկը, որը, ըստ նախարարի, առաջին հերթին արժեքների երկխոսության մասին է:
«ՍԱԹԷ-ԱԹՂԸ» թատերական միության ղեկավար Սաթէ Խաչատրյանի գնահատմամբ՝ թեև մարտի 18-ին միջոցառման ամփոփումն է, բայց դրանով կմեկնարկի նաև Մանուշյան կերպարի վերաիմաստավորումը, և կտարածվի մանուշյանական տրամադրությունը հանրության շրջանում:
Նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն էլ ընդգծել է, որ «Մանուշյանական շաբաթ» ծրագիրը ևս մեկ անգամ ամրապնդում է Հայաստանի և Ֆրանսիայի միջև անցյալի և ներկայի կապերը: Նախագիծը նաև լրացնում է ԿԳՄՍ նախարարության կողմից հայտարարված մշակութային կրթության տարվա բովանդակությունը:
Ֆրանսիացի գործընկերները ևս շնորհակալություն են հայտնել համատեղ ջանքերի և արձանագրված արդյունքի համար:
«Բոլորիս միավորել է մանուշյանական գաղափարախոսությունը: Նրա աճյունը Փարիզի պանթեոն տեղափոխելով՝ ցանկացանք ցույց տալ, որ ֆրանսիացի լինելն առաջին հերթին արժեհամակարգի և եղբայրության դրսևորում է: Մանուշյանն իր կյանքը դրեց խաղաղության զոհասեղանին՝ իբրև իսկական քաղաքացի»,- ասել է Միսաք Մանուշյանի պանթեոնիզացման կոմիտեի նախագահ Ժան-Պյեռ Սակունը:
«Մանուշյանական շաբաթ» ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանում Եվրոպական միության ներկայացուցչության, ֆրանսիական Օվերն Ռոն Ալպեր տարածաշրջանի և Լիոնի քաղաքապետարանի աջակցությամբ ՝ «ՍԱԹԷ – ԱԹՂԸ» թատերական միության և «ԱՐՏ – ԻՄԱԺ» մշակութային կազմակերպության կողմից:
«Մանուշյանական շաբաթ» ծրագրի շրջանակում միջոցառումները մեկնարկել են մարտի 14-ից, կավարտվեն վաղը՝ մարտի 18-ին:
19:58 17.03.2025
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը 13-րդն է ԵվրոպայումՖուտզալի Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է 1828.210 վարկանիշային միավորով և 13-րդն է Եվրոպայում։ Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը՝ հղում կատարելով ՈՒԵՖԱ-ի դասակարգման աղյուսակին: Ղազախստանի հավաքականը, որին Հայաստանի ազգային թիմը մարտի 12-ին հաղթել էր 4:2 հաշվով, դուրս է մնացել լավագույն եռյակից ու այժմ չորրորդն է։ Լավագույն տասնյակը գլխավորում է Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիայի թիմը, […] ...
19:54 17.03.2025
«Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի մի հատվածում իրականացվելու է հարկադիր քարաթափումՓրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ մարտի 18-ին՝ ժամը 11:00-ից, ՀՀ Կոտայքի մարզի «Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի 23,5-ից մինչև 27,5 կմ հատվածի աջ և ձախ կողմերում՝ տեղանքի առավել վտանգավոր հատվածներում, իրականացվելու է հարկադիր քարաթափման աշխատանքներ, որի ժամանակ վերոնշյալ ճանապարհի նշված հատվածը պարբերաբար միակողմանի փակվելու է։ Կոտայքի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ: ...
19:50 17.03.2025
Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի աշխատանքի և զբաղվածության նախարարի հետԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի աշխատանքի և զբաղվածության նախարար Աստրիդ Փանոսյան-Բուվեի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալական պաշտպանության, մասնավորապես աշխատանքի, զբաղվածության և կանանց հիմնահարցերի ոլորտներում համագործակցության ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր։ Նախարար Մկրտչյանը ներկայացրել է ոլորտային առաջնահերթություններն ու այդ ուղղությամբ նախատեսվող բարեփոխումները․ այս համատեքստում նախարարը խոսել է ՀՀ զբաղվածության […] ...
19:45 17.03.2025
Նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողությունՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում տեղի է ունեցել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Շուշանիկ Ավագիմյանի, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Գևորգյանի երդման արարողությունը: Հանրապետության նախագահը շնորհավորել է նորանշանակ դատավորներին և մաղթել հաջողություններ: ...
19:39 17.03.2025
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է պետության կողմից գերակա ճանաչված ուղղություններով բարձր կրթաթոշակ ստացող ուսանողների հետՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների հետ, որոնք պետության կողմից գերակա ճանաչված մասնագիտություններով ամսական առնվազն 70 հազար դրամ կրթաթոշակ են ստանում: Ծրագիրը մեկնարկել է նախորդ ուսումնական տարվանից. ծրագրի շահառու են ապագա մանկավարժները, որոնք ընտրել են ԲՏՃՄ […] ...