Բրունու Ֆեռնանդեշին դուր չի եկել Ռեթքլիֆի հայտարարությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
11:14:24
Ամսաթիվ
18 03 2025
«Մարտ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
2324252627281
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
303112345
  • $
    392.34
  • RUBLE
    4.68
  • 427.93
WEATHER
+22.09 oC

Բրունու Ֆեռնանդեշին դուր չի եկել Ռեթքլիֆի հայտարարությունը

09:25 18.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

00:00
00:00
Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Բրունու Ֆեռնանդեշն արձագանքել է ակումբի համասեփականատեր Ջիմ Ռեթքլիֆի հայտարարությանը:

«Իհարկե, տհաճ է նման բաներ լսելը: Չեմ կարծում, թե խաղացողներին հաճելի է լսել, որ իրենց հենց այնպես են բարձր աշխատավարձ վճարում: Յուրաքանչյուրն իր պայմանագիրն ունի և փորձում է ապացուցել, որ օգտակար է ակումբին:

Մենք չենք կարող լիցքաթափվել, քանի որ այստեղ բարձր ստանդարտներ են գործում: Հարկավոր է կենտրոնանալ և ինքնակատարելագործվել»,- պորտուգալացի ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է The Guardian-ը:

Ավելի վաղ անգլիացի միլիարդատերը հայտարարել էր, որ որոշ ֆուտբոլիստներ չեն համապատասխանում «Մանչեսթեր Յունայթեդի» մակարդակին և բարձր աշխատավարձ են ստանում:

«Մանչեսթեր Յունայթեդը» Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում 4-1 հաշվով հաղթել էր իսպանական «Ռեալ Սոսյեդադին», իսկ Բրունու Ֆեռնանդեշը ձևակերպել էր հեթ-տրիկ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված համերգ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում

15:07 18.03.2025

Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված համերգ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում

Մարտի 25-ին Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, տեղի կունենա գալա-համերգ՝ նվիրված շանսոնի և երաժշտարվեստի համաշխարհային լեգենդ, ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյա հոբելյանին: Համերգը կրում «Une vie d’amour» («Սիրով լի կյանք») խորագիրը: Համերգը կազմակերպել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության և Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի հետ համատեղ։ Միջոցառումն անցկացվում […] ...

Վրաստանի հավաքականը նոր ավագ է ունենալու Հայաստանի ընտրանու դեմ խաղում

14:55 18.03.2025

Վրաստանի հավաքականը նոր ավագ է ունենալու Հայաստանի ընտրանու դեմ խաղում

Վրաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը հայտարարել է, որ Հայաստանի ընտրանու դեմ Ազգերի լիգայի որակավորման փլեյ-օֆֆի երևանյան խաղում իր թիմը նոր ավագ է ունենալու, հաղորդում է nakrebi.ge-ն: Մարտի 20-ին ավագի թևկապով առաջին անգամ վրացիներին կառաջնորդի կիսապաշտպան Օթար Կիտեիշվիլին: «Մենք շատ ենք քննարկել, և ինձ համար Օթարը լավագույն ընտրությունն է: Նա իր ակումբի ավագն է, գիտի՝ […] ...

Սպիտակ տունը հայտնել է, թե ինչ կարող են քննարկել Պուտինն ու Թրամփը

14:48 18.03.2025

Սպիտակ տունը հայտնել է, թե ինչ կարող են քննարկել Պուտինն ու Թրամփը

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը, ամենայն հավանականությամբ, առաջիկա հեռախոսազրույցի ժամանակ կբարձրացնեն հնարավոր անձնական հանդիպման թեման, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան պաշտոնյային։ Նշվում է, որ պաշտոնյան այս խոսակցությունն անվանել է բանակցությունների բնական հաջորդ քայլ։ «Թրամփի և Պուտինի անձնական հանդիպման հարցը, ամենայն հավանականությամբ, կբարձրացվի նրանց զրույցի ընթացքում»,- ասվում է հեռուստաալիքի հայտարարության մեջ։ ...

Հանձնաժողովի նիստում անդրադարձ է եղել Կառավարության ծրագրի նախորդ տարվա կատարման ընթացքին եւ արդյունքներին

14:40 18.03.2025

Հանձնաժողովի նիստում անդրադարձ է եղել Կառավարության ծրագրի նախորդ տարվա կատարման ընթացքին եւ արդյունքներին

Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 18-ի նիստում քննարկել է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը: Կրթության հասանելիության եւ կրթության իրավունքի իրացման իրավիճակից է խոսել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը եւ փաստել, որ նախադպրոցական կրթության հասանելիությունը Կառավարության ծրագրի կարեւորագույն թիրախ է: […] ...

ՊՍԺ-ի ֆուտբոլիստները ծաղրել են «Մարսելին»

14:33 18.03.2025

ՊՍԺ-ի ֆուտբոլիստները ծաղրել են «Մարսելին»

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի ֆուտբոլիստները Լիգա 1-ի 26-րդ տուրում 3-1 հաշվով «Մարսելին» հաղթելուց հետո ծաղրել են մրցակցին: Փարիզյան ակումբի ֆուտբոլիստները լուսանկարվել են հանդերձարանում` ցույց տալով հարավկորեացի հարձակվող Լի Կան Ինի` 19 համարի մարզաշապիկն ու շորտը: Այդպես ՊՍԺ-ի ֆուտբոլիստներն ուշադրություն են հրավիրել այն հանգամանքին, որ այդ հաղթանակից հետո երկրորդ տեղում գտնվող «Մարսելին»գերազանցում են 19 միավորով: Լուիս Էնրիկեի […] ...

Չեխիայի խորհրդարանական պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

14:25 18.03.2025

Չեխիայի խորհրդարանական պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Օնդժեյ Բենեշիկի գլխավորած պատվիրակությունը մարտի 18-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում չեխ խորհրդարանականները ծանոթացել են Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին ու նյութերին: Այցի ավարտին պատվիրակության անդամները գրառումներ են կատարել […] ...

BACK_TO_TOP