23:34 17.03.2025
Ֆուտբոլի Վրաստանի ազգային հավաքականի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը խոսել է Հայաստանի ազգային թիմի դեմ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի առաջիկա խաղերի մասին, հաղորդում է Imedi.ge-ն
«Սա կովկասյան դերբի է, և մեզ ծանր հանդիպումներ են սպասվում։ Այնուամենայնիվ, մենք C դիվիզիոնի թիմ չենք և պետք է ապահովենք մեր տեղը B-ում:
Գուրամ Կաշիայի բացակայության դեպքում Օթար Կիտեիշվիլին Երևանում առաջին անգամ կհագնի հավաքականի ավագի թևկապը: Գուրամը կվերադառնա և կվերահաստատի իր դերը պատասխան խաղում։ Սակայն Կիտեիշվիլին կարող է ապագայում լինել մեր հաջորդ ավագը:
Մամարդաշվիլին և «Վալենսիան» դժվար ժամանակաշրջան են ապրում, բայց մենք գիտենք Գիորգիի հնարավորությունները և հավատում ենք, որ նա շուտով կվերականգնի իր մարզավիճակը։ Ինչ վերաբերում է Կվարացխելիային, ապա նա երջանիկ է ՊՍԺ-ում և ջանասիրաբար աշխատում է նաև պաշտպանությունում»,- ասել է Սանյոլը:
ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Խվիչա Կվարացխելիան որակազրկման պատճառով բաց կթողնի Հայաստանի հավաքականի դեմ առաջին խաղը:
Առաջին խաղը տեղի կունենա մարտի 20-ին Երևանի «Հանրապետական» ստադիոնում, պատասխանը` երեք օր անց Թբիլիսիի «Դինամո Արենայում»:
00:59 18.03.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
00:55 18.03.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ ...
00:49 18.03.2025
Տիբո Կուրտուան վերադարձել է Բելգիայի հավաքականՖրանսիացի մարզիչ Ռուդի Գարսիան ներկայացրել է Բելգիայի հավաքականի հայտացուցակն Ուկրաինայի դեմ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի խաղերի համար: Մոտ երկու տարվա ընդմիջումից հետո բելգիացիների հայտացուցակ է վերադարձել Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան: 32-ամյա Կուրտուան հավաքականի նախկին մարզչի` Դոմենիկո Տեդեսկոյի հետ կոնֆլիկտ էր ունեցել և չէր միանում ազգային թիմին: Նախորդ անգամ Կուրտուան հավաքականի կազմում եղել է […] ...
00:44 18.03.2025
Սպանություն՝ Երևանում․ կա նաև վիրավորՄարտի 17-ին սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «Միքայելյան» վիրաբուժական ինստիտուտ է տեղափոխել 2 քաղաքացու, որոնցից 1-ը մահացած վիճակում, իսկ մյուսը՝ վիրավոր։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց մեկնած քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները պարզել են, որ նշված […] ...
00:36 18.03.2025
Գազամատակարարման պլանային դադարեցում՝ Շիրակի մարզի մի շարք հասցեներումԳազամատակարարման պլանային դադարեցում Շիրակի մարզի Լուսաղբյուր, Շիրակավան, Բայանդուր, Գուսանա բնակավայրերում մարտի 25-ին: Այս մասին հայտնել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ը: Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մարտի 25-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Շիրակի մարզի Լուսաղբյուր, Շիրակավան, Բայանդուր, Գուսանա բնակավայրերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության […] ...
00:25 18.03.2025
Հայ շախմատիստների արդյունքները շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունումՄարտի 15-ից 26-ը Ռումինիայի Էֆորիե Նորդ քաղաքում անցկացվում է 2025 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը: 3 խաղափուլից հետո գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը ունեն 2.5 միավոր: Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը և միջազգային վարպետներ Արթուր Դավթյանը ու Արսեն Դավթյանը ունեն 2 միավոր: ՖԻԴԵ-ի վարպետներ Սարգիս Սարգսյանը և Հայկ Երիցյանը ունեն 1.5 միավոր, […] ...