Ամորիմը մտադիր է «մաքրել» թիմի կազմը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 03 2025
  • $
    392.34
  • RUBLE
    4.68
  • 427.93
WEATHER
+11.09 oC

Ամորիմը մտադիր է «մաքրել» թիմի կազմը

18:14 17.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը մտադիր է ամռանը «մաքրել» թիմի կազմը։ Այս մասին հայտնում է Caughtoffside-ը:

Պորտուգալացին նպատակ ունի ամբողջությամբ փոխելու թիմի կազմը և ցանկանում է ազատվել թանկարժեք աստղերից, որոնց ակումբը ձեռք էր բերել Էրիկ տեն Հագի պաշտոնավարման ժամանակ:

«Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի Պրեմիեր լիգայում 34 միավորով 14-րդ տեղում է, իսկ Եվրոպա լիգայում դուրս է եկել քառորդ եզրափակիչ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Իռլանդիայի նախագահին

23:26 17.03.2025

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Իռլանդիայի նախագահին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Իռլանդիայի նախագահ Մայքլ Դանիել Հիգգինսին ազգային տոնի՝ Սուրբ Պատրիկի օրվա կապակցությամբ: «Վստահ եմ, որ Հայաստանի և Իռլանդիայի միջև ընդհանուր արժեքների և փոխադարձ հարգանքի վրա խարսխված բարեկամական կապերն ու փոխշահավետ համագործակցությունն այսուհետ ևս կզարգանան և կամրապնդվեն՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես ասվում է ուղերձում: ...

Ընդլայնվող կանաչ տարածքներ՝ Երևանում

23:17 17.03.2025

Ընդլայնվող կանաչ տարածքներ՝ Երևանում

Երևանի քաղաքապետարանը ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս ակտիվորեն շարունակելու է իրականացնել մայրաքաղաքում կանաչ ֆոնդի հարստացման աշխատանքներ: Դրանք ընդգրկելու են Երևանի բոլոր վարչական շրջանները: Մասնավորապես Նոր Նորք վարչական շրջանում՝ Մյասնիկյան-Լվովյան փողոցներին հարակից տարածքում հիմնվելու է շուրջ 30 հա մակերեսով զբոսայգի: Ընթացիկ տարվա ծրագրերի շարքում է` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Հայրենական պատերազմի հաղթանակի 40 ամյակին նվիրված, […] ...

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը մարտի 10-16-ը

23:08 17.03.2025

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը մարտի 10-16-ը

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի մարտի 10-16-ն ընկած ժամանակահատվածում մնացել է անփոփոխ և կազմել՝ 1900.37 մ (16.03.25թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 18 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից ցածր է 2 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի մարտի 10-16-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.413 մլն.մ³, իսկ […] ...

Ինչի՞ համար է Պենտագոնը ռազմական տեխնիկայի մեծ խմբաքանակ տեղափոխում

22:59 17.03.2025

Ինչի՞ համար է Պենտագոնը ռազմական տեխնիկայի մեծ խմբաքանակ տեղափոխում

Ռուսական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել, որի համաձայն ամռանը ԱՄՆ պաշտպանության նախարարությունը պատրաստվում է Հայաստան տեղափոխել ռազմական տեխնիկայի մեծ խմբաքանակ: Հայաստանի պաշտոնական աղբյուներն այս տեղեկությունը ո՛չ հաստատում են, ո՛չ էլ հերքում: Ինչի՞ համար կարող է դա արվել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առաջինն այդ տեղեկությունը տարածել էր ռուսաստանյան RT (Ռաշա Թդեյ) գործակալությունը` վկայակոչելով ԱՄՆ […] ...

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ

22:51 17.03.2025

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Այս մասին հայտնել են ՊՆ-ից: Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 17-ին՝ ժամը 17։25-21։45-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ […] ...

Մ-4, Երևան-Սևան ճանապարհի վերին հենապատը մաքրվում է քարաթափումներից

22:43 17.03.2025

Մ-4, Երևան-Սևան ճանապարհի վերին հենապատը մաքրվում է քարաթափումներից

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնել են, որ ճանապարհը սպասարկող ընկերությունը Մ-4, Երևան-Սևան ճանապարհի վերին հենապատը մաքրում է քարաթափումներից։ ...

BACK_TO_TOP