16:00 17.03.2025
Ա Սերիայի 29-րդ տուրի կենտրոնական խաղում «Ինտերը» Բերգամոյում 2-0 հաշվով առավելության է հասել «Ատալանտայի» նկատմամբ։
54-րդ րոպեին աչքի է ընկել բրազիլացի պաշտպան Կառլոս Ավգուստոն իսկ 87-րդ րոպեին արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը։
Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում է եղել և փոխարինվել է 75-րդ րոպեին։
«Ինտերը» 64 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է և մոտակա հետապնդող «Նապոլիին» գերազանցում է 3 միավորով։ «Ատալանտան» 58 միավորով երրորդ տեղում է։
08:35 18.03.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ ...
08:30 18.03.2025
Հրդեհի ահազանգ Ծխախոտագործների փողոցումՄարտի 18-ին, ժամը 06:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծխախոտագործների փողոցում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու […] ...
08:22 18.03.2025
Այրվել է ավտոմեքենաՄարտի 18-ին, ժամը 03:22-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնի գյուղում այրվում է ավտոմեքենա․ տուժածներ չկան: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:02-ին, մարվել՝ 04:15-ին: Այրվել է «Maserati» մակնիշի ավտոմեքենա։ ...
08:16 18.03.2025
Օվերկինը ընդամենը 7 գոլով է զիջում ԳրեցկիինNHL-ի կանոնավոր առաջնության հերթական տուրում «Վաշինգտոն Քեփիթալզը» 5-1 հաշվով հաղթել է «Սան Խոսե Շարքսին»: Հաղթական գոլը խփել է ռուս հարձակվող Ալեքսանդր Օվեչկինը: Ռուս հոկեյիստն այժմ 887 գոլ ունի NHL-ում և ընդամենը 7 գոլով է զիջում լիգայի պատմության գլխավոր ռմբարկու Ուեյն Գրեցկիին: ...
08:10 18.03.2025
ՃՏՊ Արտենի-Արագածավան ավտոճանապարհինՄարտի 18-ին, ժամը 00:30-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտենի-Արագածավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան զոհեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները․ չորս քաղաքացի մահացել է։ Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ […] ...
08:05 18.03.2025
Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներՄարտի 18-ին, ժամը 00:02-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Պարույր Սևակ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 73-րդ կմ-ին բախվել են «Skoda» […] ...