Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ԵՄ դիտորդների հետ կապված Ադրբեջանի մտահոգությունները կփարատվեն, երբ ստորագրվի խաղաղության համաձայնագիրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 03 2025
  • $
    392.34
  • RUBLE
    4.68
  • 427.93
WEATHER
+19.09 oC

Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ԵՄ դիտորդների հետ կապված Ադրբեջանի մտահոգությունները կփարատվեն, երբ ստորագրվի խաղաղության համաձայնագիրը

15:24 17.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Ադրբեջանի անհանգստություններին՝ կապված Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության գործունեության հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում Սիմոնյան ասաց. «Եթե Ադրբեջանին այդքան անհանգստացնում են Եվրամիության քաղաքացիական դիտորդները, ինքն է այդ դիտորդներին պահում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, որովհետև այն պահից, երբ ինքը կստորագրի արդեն համաձայնեցված խաղաղության համաձայնագիրը, մեր պայմանավորվածությունը կմտնի ուժի մեջ»: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության՝ արդեն իսկ համաձայնեցված համաձայնագրի կետերից մեկը վերաբերում է երկու երկրների սահմանին երկու կողմերից որևէ երրորդ ուժի տեղակայման բացառմանը։

Խոսելով սահմանին երրորդ ուժի տեղակայումը բացառող դրույթի վերաբերյալ հնչող մտահոգությունների մասին առ այն, որ պայմանագրի ստորագրումից և սահմանից ԵՄ դիտորդներին հեռացնելուց հետո Ադրբեջանը կարող է նոր հարձակում սկսել Հայաստանի դեմ՝ Ալեն Սիմոնյանն ասաց.

«Եթե խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո էլի պետք է հարձակում տեղի ունենա Հայաստանի Հանրապետության վրա, ԵՄ դիտորդների ներկայության ժամանակ էլ տեղի կունենա այդ հարձակումը, ի՞նչ տարբերություն»:

Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել են, որ վերջնական համաձայնության են հասել խաղաղության պայմանագրի նախագծի տեքստի շուրջ։ Հայկական կողմը հայտարարել է, որ պատրաստ է Բաքվի հետ քննարկումներ սկսել պայմանագրի ստորագրման ժամկետների և վայրի վերաբերյալ։  Բազմաթիվ երկրներ արդեն ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության ձեռքբերումը խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ և հույս են հայտնել, որ պայմանագիրը կստորագրվի հնարավորինս շուտ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 17.03.2025

SHANTNEWS

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը 13-րդն է Եվրոպայում

19:58 17.03.2025

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը 13-րդն է Եվրոպայում

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է 1828.210 վարկանիշային միավորով և 13-րդն է Եվրոպայում։ Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը՝ հղում կատարելով ՈՒԵՖԱ-ի դասակարգման աղյուսակին: Ղազախստանի հավաքականը, որին Հայաստանի ազգային թիմը մարտի 12-ին հաղթել էր 4:2 հաշվով, դուրս է մնացել լավագույն եռյակից ու այժմ չորրորդն է։ Լավագույն տասնյակը գլխավորում է Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիայի թիմը, […] ...

«Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի մի հատվածում իրականացվելու է հարկադիր քարաթափում

19:54 17.03.2025

«Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի մի հատվածում իրականացվելու է հարկադիր քարաթափում

Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ մարտի 18-ին՝ ժամը 11:00-ից, ՀՀ Կոտայքի մարզի «Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի 23,5-ից մինչև 27,5 կմ հատվածի աջ և ձախ կողմերում՝ տեղանքի առավել վտանգավոր հատվածներում, իրականացվելու է հարկադիր քարաթափման աշխատանքներ, որի ժամանակ վերոնշյալ ճանապարհի նշված հատվածը պարբերաբար միակողմանի փակվելու է։ Կոտայքի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ: ...

Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի աշխատանքի և զբաղվածության նախարարի հետ

19:50 17.03.2025

Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի աշխատանքի և զբաղվածության նախարարի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի աշխատանքի և զբաղվածության նախարար Աստրիդ Փանոսյան-Բուվեի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալական պաշտպանության, մասնավորապես աշխատանքի, զբաղվածության և կանանց հիմնահարցերի ոլորտներում համագործակցության ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր։ Նախարար Մկրտչյանը ներկայացրել է ոլորտային առաջնահերթություններն ու այդ ուղղությամբ նախատեսվող բարեփոխումները․ այս համատեքստում նախարարը խոսել է ՀՀ զբաղվածության […] ...

Նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

19:45 17.03.2025

Նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում տեղի է ունեցել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Շուշանիկ Ավագիմյանի, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Գևորգյանի երդման արարողությունը: Հանրապետության նախագահը շնորհավորել է նորանշանակ դատավորներին և մաղթել հաջողություններ: ...

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է պետության կողմից գերակա ճանաչված ուղղություններով բարձր կրթաթոշակ ստացող ուսանողների հետ

19:39 17.03.2025

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է պետության կողմից գերակա ճանաչված ուղղություններով բարձր կրթաթոշակ ստացող ուսանողների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների հետ, որոնք պետության կողմից գերակա ճանաչված մասնագիտություններով ամսական առնվազն 70 հազար դրամ կրթաթոշակ են ստանում: Ծրագիրը մեկնարկել է նախորդ ուսումնական տարվանից. ծրագրի շահառու են ապագա մանկավարժները, որոնք ընտրել են ԲՏՃՄ […] ...

BACK_TO_TOP