15:08 17.03.2025
Մարտի 17-ին, ժամը 09:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանավան-Պրիվոլնոյե ավտոճանապարհին այրվում է խոտածածկ տարածք։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ստեփանավան-Պրիվոլնոյե ավտոճանապարհի մոտ 17-րդ կմ-ին հարակից անտառամերձ հատվածում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։15-ին, մարվել՝ 12։50-ին։ Այրվել է խոտածածկույթ։ Կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառ:
17:24 17.03.2025
Հոլանդի պատմական նվաճումը«Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդն Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության առաջին ֆուտբոլիստն է, որը հատել է 100 գոլի շեմը` անցկացնելով 100-ից քիչ խաղ։ Այս մասին հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Հոլանդը «Բրայթոնի» դեմ 29-րդ տուրի տնային խաղում բացել է հաշիվը: Այս հանդիպումը նրա համար 94-րդն էր Անգլիայի Պրեմիեր լիգայում: ...
17:17 17.03.2025
Կարդիականացվի «Հաղթանակ» զբոսայգին, կբարեկարգվի Հրազդանի կիրճի տարածքըԵրևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանը Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը ներկայացրել է Հրազդանի կիրճում և «Բիձու գյոլում» կատարվող բարեկարգման աշխատանքները: Ընթացքի մեջ է «Հաղթանակ» զբոսայգու արդիականացման ծրագիրը: Այս պահին ուսումնասիրում են տարածքի գույքն ու կարգավիճակը։ Երևանի քաղաքապետարանը հասարակական տրանսպորտից առանց վճարելու օգտվողների համար առաջարկում է 15 հազար դրամ տուգանք սահմանել: Վարչական պատասխանատվության կենթարկվեն նաև արտոնություն […] ...
17:08 17.03.2025
Ալեն Սիմոնյանն ընդունել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի ԵՄ գործերի հանձնաժողովի նախագահինՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի ԵՄ գործերի հանձնաժողովի նախագահ Օնդրժեյ Բենեշիկի գլխավորած պատվիրակությանը: Ընդգծելով հայ-չեխական հարաբերությունների դինամիկ զարգացումը՝ զրուցակիցները նշել են, որ նման փոխադարձ այցելությունները կարեւոր են միջխորհրդարանական հարաբերություններին նոր տեմպ հաղորդելու տեսանկյունից: Հայ-չեխական հարաբերություններին վերաբերող թեմաներից բացի քննարկումների առանցքում են եղել նաեւ ՀՀ-ԵՄ օրակարգին, Հայաստանի ու Ադրբեջանի […] ...
17:00 17.03.2025
«Նանտը» մերժել է ՊՍԺ-ի խնդրանքըՖրանսիական «Նանտը» որոշել է մերժել Լիգա 1-ի հերթական տուրի խաղը տեղափոխելու ՊՍԺ-ի խնդրանքը, հայտնում է Get Football News France-ը: Փարիզցիները խնդրել են տեղափոխել խաղը, որպեսզի հնարավորություն ունենան վերականգնվելու և նախապատրաստվելու «Ասթոն Վիլայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի հանդիպումներին: «Նանտը» կմերժի մրցակցի խնդրանքը, քանի որ պայքարում է՝ տեղն էլիտայում պահպանելու համար, իսկ եթե չմերժի ստիպված կլինի […] ...
16:57 17.03.2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իռլանդիայի վարչապետինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իռլանդիայի վարչապետ Միհել Մարտինին ազգային տոնի՝ Սուրբ Պատրիկի օրվա առթիվ: Շնորհավորական ուղերձում նշված է. «Շնորհավորում եմ Ձեզ և Իռլանդիայի բարեկամ ժողովրդին Իռլանդիայի ազգային տոնի՝ Սուրբ Պատրիկի օրվա առթիվ: Իռլանդիայի հետ հարաբերությունները կարևոր տեղ են զբաղեցնում Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության օրակարգում, և մեր կառավարությունը հաստատակամ է շարունակելու դրանց ընդլայնումն […] ...
16:50 17.03.2025
Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Մանուշյանական շաբաթ» ծրագրի ֆրանսիացի գործընկերներինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Մանուշյանական շաբաթ» ծրագրի կազմակերպչական աշխատանքներում ներգրավված ֆրանսիացի գործընկերներին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով նախաձեռնության համար՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ շաբաթվա շրջանակում կազմակերպվել են մի շարք միջոցառումների՝ թատերական ներկայացումներ, ֆիլմերի դիտում, ցուցահանդեսներ […] ...