ՃՏՊ Մասիս-Ռանչպար ավտոճանապարհին․ կա տուժած – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 03 2025
  • $
    392.34
  • RUBLE
    4.68
  • 427.93
WEATHER
+22.09 oC

ՃՏՊ Մասիս-Ռանչպար ավտոճանապարհին․ կա տուժած

14:47 17.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մարտի 17-ին, ժամը 10:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Ռանչպար գյուղում՝ ձկնաբուծարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մասիս-Ռանչպար ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճա¬նապարհի երթևեկելի հատվածից և շրջվել։

Վարորդն ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել բժշկական կենտրոն։

Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան, հոսանքազրկել և փակել գազի բալոնի փականը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ուժեղացված ծառայություն Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի սպասարկման տարածքում

18:54 17.03.2025

Ուժեղացված ծառայություն Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի սպասարկման տարածքում

Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, իրենց սպասարկման տարածքում, համագործակցելով Կոտայքի մարզի պարեկների հետ, մարտի 14-ին իրականացրել են ուժեղացված ծառայություն: Հայտնաբերվել է գազային և մեկնարկային մեկական ատրճանակ, որսորդական ողորկափող մեկ հրացան, տարատեսակ 41 փամփուշտ, մեկ մահակ, նաև` մարիխուանայի նմանվող զանգված: Արձանագրվել է վարչական 50 իրավախախտում, այդ թվում` չամրակապված վարելու 15, վարելիս հեռախոսից օգտվելու 7 և ծախախոտային […] ...

Սիսակ Գաբրիելյանն ընդունել է Գերմանիայի դեսպանին

18:47 17.03.2025

Սիսակ Գաբրիելյանն ընդունել է Գերմանիայի դեսպանին

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը մարտի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին: Ողջունելով դեսպանին՝ Սիսակ Գաբրիելյանն անդրադարձել է կրթության ու գիտության ոլորտներում Հայաստանի եւ Գերմանիայի համագործակցությանը, ընդգծել մշակութային կապերի ամրապնդման անհրաժեշտությունը: Զրուցակիցներն անդրադարձել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող […] ...

17-ամյա Անդրեևան հաղթել է Սաբալենկային և նվաճել Ինդիան Ուելսի մրցաշարի տիտղոսը

18:39 17.03.2025

17-ամյա Անդրեևան հաղթել է Սաբալենկային և նվաճել Ինդիան Ուելսի մրցաշարի տիտղոսը

Միրա Անդրեևան (Ռուսաստան) դարձել է Ինդիան Ուելսի WTA-1000 շարքի մրցաշարի կանանց մենախաղի հաղթող։ 17-ամյա թենիսիստուհին եզրափակչում 2-6, 6-4, 6-3 հաշվով կամային հաղթանակ է տարել աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկայի (Բելառուս) նկատմամբ։ Անդրեևան երկրորդ անընդմեջ «Մասթերս» մրցաշարն է հաղթել։ Նա փետրվարին նվաճել էր Դուբայի մրցաշարի տիտղոսը։ Ռուս թենիսիտուհին WTA-ի դասակարգման աղյուսակում 1000 միավոր է վաստակել և […] ...

Ազգային ժողովում հյուրընկալվել է Չեխիայի խորհրդարանական պատվիրակությունը

18:30 17.03.2025

Ազգային ժողովում հյուրընկալվել է Չեխիայի խորհրդարանական պատվիրակությունը

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, փոխնախագահ Մերի Գալստյանը եւ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մարտի 17-ին հանդիպել են Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Օնդրժեյ Բենեշիկի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերին՝ Արման Եղոյանն անդրադարձել է Հայաստան-Եվրամիություն ընդլայնվող համագործակցությանը՝ այս համատեքստում կարեւորելով ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ […] ...

Հանցավոր խումբը զենքի գործադրմամբ և բռնություն կիրառելով կատարել է բնակարանային հափշտակություններ. ՔԿ

18:26 17.03.2025

Հանցավոր խումբը զենքի գործադրմամբ և բռնություն կիրառելով կատարել է բնակարանային հափշտակություններ. ՔԿ

2024 թվականի սկզբներին Ռ.Ս.-ն և Ա.Ղ.-ն ստեղծել են հանցավոր կազմակերպություն, որի կազմում ընդգրկել են ազգությամբ հայ և օտարազգի անձանց: Հանցավոր խմբի անդամները քննությամբ դեռևս չպարզված անձից տեղեկություն ստանալով, որ Արարատի մարզի բնակչին պատկանող տանը հնարավոր է առկա լինի մեծ քանակությամբ գումար, համաձայնության են եկել ապօրինի մուտք գործելով, զենքի գործադրմամբ և բռնություն կիրառելով հափշտակություն կատարելու շուրջ՝ […] ...

Սարգիս Խանդանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին

18:22 17.03.2025

Սարգիս Խանդանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մարտի 17-ին ընդունել է մեր երկրում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին: Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ Սարգիս Խանդանյանը արժեւորել է Ազգային ժողովի եւ Բունդեսթագի միջեւ սերտ համագործակցությունը: Հանձնաժողովի նախագահը խոսել է Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում վերջին զարգացումների մասին, ընդգծել ՀՀ քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման շուրջ երկխոսության […] ...

BACK_TO_TOP