14:41 17.03.2025
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը անդրադարձավ ադրբեջանական կողմի ապատեղեկատվության տարածմանը, թե հայկական զինված ուժերը իբր մարտի 16-ին կրակել են սահմանի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված դիրքերի ուղղությամբ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե արդյոք ադրբեջանական կողմից նման ապատեղեկատվության տարածումը չի վկայում խաղաղության գործընթացի ձախողման մասին, Սիմոնյանը պատասխանեց.
«Չէ, կարծում եմ, որ չհաջողության մասին պնդում անելու համար հիմք չկա։ Կարծում եմ՝ դա արվել է Ադրբեջանի նախագահի հայտարարությունն արդարացնելու համար, որն ասում էր, որ հայկական կողմի նկատմամբ զրոյին մոտ վստահություն կա, ինչը ինքնին իմ համար զարմանալի է, որովհետև մեր աշխատանքը և գործելաոճը, նույն այդ պայմանագրի համաձայնեցված լինելու հայտարարության տրամաբանությունը խոսում է հակառակի մասին»։
Նա հավելեց, որ Պաշտպանության նախարարությունն արդեն երեք անգամ հերքել է ադրբեջանական կողմի պնդումները, և որ ԵՄ դիտորդական առաքելությունն էլ հայտարարել է, որ սահմանին որևէ կրակոց չի արձանագրվել։ «Ենթադրում եմ, որ այս ամենը արվում է՝ Ալիևի «զրոյական վստահության» մասին հայտարարությունը ներպետական լսարանին ներկայացնելու համար»,-ընդգծեց ԱԺ նախագահը։
Ավելի վաղ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե «Հայաստանի ղեկավարության նկատմամբ վստահության մակարդակը զրոյին մոտ է, և խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար Հայաստանը պետք է իր Սահմանադրությունից հանի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների դրույթները»։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մարտի 16-ին երեք անգամ կեղծ տեղեկություն է տարածել, թե հայկական զինված ուժերը իբր սահմանի հարավարևելյան ուղղությամբ կրակել են ադրբեջանական դիրքերի վրա։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել էր ադրբեջանական կողմի տարածած կեղծիքը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունները հերքել է նաև Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը՝ հայտարարելով, որ սահմանին իրավիճակը շարունակում է հանգիստ ու հանդարտ մնալ, և որ որևէ արտառոց ակտիվություն չի նկատվել։
18:54 17.03.2025
Ուժեղացված ծառայություն Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի սպասարկման տարածքումՀամայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, իրենց սպասարկման տարածքում, համագործակցելով Կոտայքի մարզի պարեկների հետ, մարտի 14-ին իրականացրել են ուժեղացված ծառայություն: Հայտնաբերվել է գազային և մեկնարկային մեկական ատրճանակ, որսորդական ողորկափող մեկ հրացան, տարատեսակ 41 փամփուշտ, մեկ մահակ, նաև` մարիխուանայի նմանվող զանգված: Արձանագրվել է վարչական 50 իրավախախտում, այդ թվում` չամրակապված վարելու 15, վարելիս հեռախոսից օգտվելու 7 և ծախախոտային […] ...
18:47 17.03.2025
Սիսակ Գաբրիելյանն ընդունել է Գերմանիայի դեսպանինՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը մարտի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին: Ողջունելով դեսպանին՝ Սիսակ Գաբրիելյանն անդրադարձել է կրթության ու գիտության ոլորտներում Հայաստանի եւ Գերմանիայի համագործակցությանը, ընդգծել մշակութային կապերի ամրապնդման անհրաժեշտությունը: Զրուցակիցներն անդրադարձել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող […] ...
18:39 17.03.2025
17-ամյա Անդրեևան հաղթել է Սաբալենկային և նվաճել Ինդիան Ուելսի մրցաշարի տիտղոսըՄիրա Անդրեևան (Ռուսաստան) դարձել է Ինդիան Ուելսի WTA-1000 շարքի մրցաշարի կանանց մենախաղի հաղթող։ 17-ամյա թենիսիստուհին եզրափակչում 2-6, 6-4, 6-3 հաշվով կամային հաղթանակ է տարել աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկայի (Բելառուս) նկատմամբ։ Անդրեևան երկրորդ անընդմեջ «Մասթերս» մրցաշարն է հաղթել։ Նա փետրվարին նվաճել էր Դուբայի մրցաշարի տիտղոսը։ Ռուս թենիսիտուհին WTA-ի դասակարգման աղյուսակում 1000 միավոր է վաստակել և […] ...
18:30 17.03.2025
Ազգային ժողովում հյուրընկալվել է Չեխիայի խորհրդարանական պատվիրակությունըԱզգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, փոխնախագահ Մերի Գալստյանը եւ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մարտի 17-ին հանդիպել են Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Օնդրժեյ Բենեշիկի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերին՝ Արման Եղոյանն անդրադարձել է Հայաստան-Եվրամիություն ընդլայնվող համագործակցությանը՝ այս համատեքստում կարեւորելով ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ […] ...
18:26 17.03.2025
Հանցավոր խումբը զենքի գործադրմամբ և բռնություն կիրառելով կատարել է բնակարանային հափշտակություններ. ՔԿ2024 թվականի սկզբներին Ռ.Ս.-ն և Ա.Ղ.-ն ստեղծել են հանցավոր կազմակերպություն, որի կազմում ընդգրկել են ազգությամբ հայ և օտարազգի անձանց: Հանցավոր խմբի անդամները քննությամբ դեռևս չպարզված անձից տեղեկություն ստանալով, որ Արարատի մարզի բնակչին պատկանող տանը հնարավոր է առկա լինի մեծ քանակությամբ գումար, համաձայնության են եկել ապօրինի մուտք գործելով, զենքի գործադրմամբ և բռնություն կիրառելով հափշտակություն կատարելու շուրջ՝ […] ...
18:22 17.03.2025
Սարգիս Խանդանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանինԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մարտի 17-ին ընդունել է մեր երկրում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին: Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ Սարգիս Խանդանյանը արժեւորել է Ազգային ժողովի եւ Բունդեսթագի միջեւ սերտ համագործակցությունը: Հանձնաժողովի նախագահը խոսել է Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում վերջին զարգացումների մասին, ընդգծել ՀՀ քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման շուրջ երկխոսության […] ...