ԱՄՆ Ազգային հետախուզության ղեկավարը կարծում է, որ Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցն արդյունավետ կլինի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 03 2025
  • $
    392.34
  • RUBLE
    4.68
  • 427.93
WEATHER
+22.09 oC

ԱՄՆ Ազգային հետախուզության ղեկավարը կարծում է, որ Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցն արդյունավետ կլինի

14:37 17.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը կարծում է, որ ամերիկացի և ռուս առաջնորդներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի զրույցը արդյունավետ կլինի։

«Վստահ եմ, որ համապատասխան պահին նախագահ Թրամփը շատ արդյունավետ զրույց կունենա Պուտինի հետ, ինչը կվերահաստատի նրա (Սպիտակ տան ղեկավարի) անդրդվելի հավատարմությունը խաղաղությանը», – ասել է Գաբարդը։

Նա նշել է, որ Թրամփը «շատ սթափ է նայում շարունակվող հակամարտությանը»։

«Նա շատ հստակ արտահայտել է իր դիրքորոշումը և իր առաջնահերթությունը, որն է՝ վերջ դնել այս պատերազմին։ Նա կենտրոնացած է խաղաղության վրա»,- ընդգծել է ԱՄՆ Ազգային հետախուզության ղեկավարը։

Նա նշել է, որ կարգավորման շուրջ խորհրդակցությունները դեռ նոր են սկսվել, բայց արդեն առաջընթաց կա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ուժեղացված ծառայություն Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի սպասարկման տարածքում

18:54 17.03.2025

Ուժեղացված ծառայություն Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի սպասարկման տարածքում

Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, իրենց սպասարկման տարածքում, համագործակցելով Կոտայքի մարզի պարեկների հետ, մարտի 14-ին իրականացրել են ուժեղացված ծառայություն: Հայտնաբերվել է գազային և մեկնարկային մեկական ատրճանակ, որսորդական ողորկափող մեկ հրացան, տարատեսակ 41 փամփուշտ, մեկ մահակ, նաև` մարիխուանայի նմանվող զանգված: Արձանագրվել է վարչական 50 իրավախախտում, այդ թվում` չամրակապված վարելու 15, վարելիս հեռախոսից օգտվելու 7 և ծախախոտային […] ...

Սիսակ Գաբրիելյանն ընդունել է Գերմանիայի դեսպանին

18:47 17.03.2025

Սիսակ Գաբրիելյանն ընդունել է Գերմանիայի դեսպանին

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը մարտի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին: Ողջունելով դեսպանին՝ Սիսակ Գաբրիելյանն անդրադարձել է կրթության ու գիտության ոլորտներում Հայաստանի եւ Գերմանիայի համագործակցությանը, ընդգծել մշակութային կապերի ամրապնդման անհրաժեշտությունը: Զրուցակիցներն անդրադարձել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող […] ...

17-ամյա Անդրեևան հաղթել է Սաբալենկային և նվաճել Ինդիան Ուելսի մրցաշարի տիտղոսը

18:39 17.03.2025

17-ամյա Անդրեևան հաղթել է Սաբալենկային և նվաճել Ինդիան Ուելսի մրցաշարի տիտղոսը

Միրա Անդրեևան (Ռուսաստան) դարձել է Ինդիան Ուելսի WTA-1000 շարքի մրցաշարի կանանց մենախաղի հաղթող։ 17-ամյա թենիսիստուհին եզրափակչում 2-6, 6-4, 6-3 հաշվով կամային հաղթանակ է տարել աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկայի (Բելառուս) նկատմամբ։ Անդրեևան երկրորդ անընդմեջ «Մասթերս» մրցաշարն է հաղթել։ Նա փետրվարին նվաճել էր Դուբայի մրցաշարի տիտղոսը։ Ռուս թենիսիտուհին WTA-ի դասակարգման աղյուսակում 1000 միավոր է վաստակել և […] ...

Ազգային ժողովում հյուրընկալվել է Չեխիայի խորհրդարանական պատվիրակությունը

18:30 17.03.2025

Ազգային ժողովում հյուրընկալվել է Չեխիայի խորհրդարանական պատվիրակությունը

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, փոխնախագահ Մերի Գալստյանը եւ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մարտի 17-ին հանդիպել են Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Օնդրժեյ Բենեշիկի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերին՝ Արման Եղոյանն անդրադարձել է Հայաստան-Եվրամիություն ընդլայնվող համագործակցությանը՝ այս համատեքստում կարեւորելով ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ […] ...

Հանցավոր խումբը զենքի գործադրմամբ և բռնություն կիրառելով կատարել է բնակարանային հափշտակություններ. ՔԿ

18:26 17.03.2025

Հանցավոր խումբը զենքի գործադրմամբ և բռնություն կիրառելով կատարել է բնակարանային հափշտակություններ. ՔԿ

2024 թվականի սկզբներին Ռ.Ս.-ն և Ա.Ղ.-ն ստեղծել են հանցավոր կազմակերպություն, որի կազմում ընդգրկել են ազգությամբ հայ և օտարազգի անձանց: Հանցավոր խմբի անդամները քննությամբ դեռևս չպարզված անձից տեղեկություն ստանալով, որ Արարատի մարզի բնակչին պատկանող տանը հնարավոր է առկա լինի մեծ քանակությամբ գումար, համաձայնության են եկել ապօրինի մուտք գործելով, զենքի գործադրմամբ և բռնություն կիրառելով հափշտակություն կատարելու շուրջ՝ […] ...

Սարգիս Խանդանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին

18:22 17.03.2025

Սարգիս Խանդանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մարտի 17-ին ընդունել է մեր երկրում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին: Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ Սարգիս Խանդանյանը արժեւորել է Ազգային ժողովի եւ Բունդեսթագի միջեւ սերտ համագործակցությունը: Հանձնաժողովի նախագահը խոսել է Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում վերջին զարգացումների մասին, ընդգծել ՀՀ քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման շուրջ երկխոսության […] ...

BACK_TO_TOP