Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 03 2025
  • $
    392.34
  • RUBLE
    4.68
  • 427.93
WEATHER
+22.09 oC

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

14:15 17.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
Մարտի 18-ին հատկապես ցերեկային ժամերին Շիրակում, Լոռիում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ, մնացած շրջաններում 15-20մ/վրկ արագությամբ։
Երևանում մարտի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 18-ի ուշ երեկոյան, 19-22-ին սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։
Մարզերում մարտի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 18-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 19-22-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում հատկապես գիշերը ձյան տեսքով, մարտի 19-20-ին՝ առանձին շրջաններում տեղումները կլինեն առատ։ Քամին՝ հարավարևմտյան, 2-5մ/վ: Մարտի 17-ի ցերեկը, 19-20-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ, 18-ին՝ 20-25մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մարտի 17-ի ցերեկը կբարձրանա 1-3 աստիճանով, մարտի 19-22-ին հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 8-10, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 10-12 աստիճանով։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է աշակերտների և ուսանողների հետ

17:44 17.03.2025

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է աշակերտների և ուսանողների հետ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում նախարար Ժաննա Անդրեասյանը նոր ձևաչափով առաջին անգամ ընդունել է աշակերտների և ուսանողների՝ լսելու նրանց դիտարկումները, հուզող խնդիրներն ու առաջարկները։ Հանդիպման ընթացքում մասնակիցները բարձրացրել են մի շարք հարցեր, այդ թվում՝ կրթաթոշակների տրամադրման, քննական թեստերի բարդության, հայերենի տիրապետման հստակ չափանիշների սահմանման և այլնի վերաբերյալ։ Նախարարը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար` ընդգծելով, […] ...

Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ աշխատանքային քննարկում` ավտոմեքենաներից հնչող բարձր երաժշտության սահմանափակումների վերաբերյալ

17:35 17.03.2025

Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ աշխատանքային քննարկում` ավտոմեքենաներից հնչող բարձր երաժշտության սահմանափակումների վերաբերյալ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ մարտի 17-ին խորհրդարանում աշխատանքային քննարկում է կազմակերպվել ««Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետի տեղակալ Արման Չիլինգարյանը եւ […] ...

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ

17:27 17.03.2025

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 17-ին՝ ժամը 01։25-12։55-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի […] ...

Հոլանդի պատմական նվաճումը

17:24 17.03.2025

Հոլանդի պատմական նվաճումը

«Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդն Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության առաջին ֆուտբոլիստն է, որը հատել է 100 գոլի շեմը` անցկացնելով 100-ից քիչ խաղ։ Այս մասին հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Հոլանդը «Բրայթոնի» դեմ 29-րդ տուրի տնային խաղում բացել է հաշիվը: Այս հանդիպումը նրա համար 94-րդն էր Անգլիայի Պրեմիեր լիգայում: ...

Կարդիականացվի «Հաղթանակ» զբոսայգին, կբարեկարգվի Հրազդանի կիրճի տարածքը

17:17 17.03.2025

Կարդիականացվի «Հաղթանակ» զբոսայգին, կբարեկարգվի Հրազդանի կիրճի տարածքը

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանը Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը ներկայացրել է Հրազդանի կիրճում և «Բիձու գյոլում» կատարվող բարեկարգման աշխատանքները: Ընթացքի մեջ է «Հաղթանակ» զբոսայգու արդիականացման ծրագիրը: Այս պահին ուսումնասիրում են տարածքի գույքն ու կարգավիճակը։ Երևանի քաղաքապետարանը հասարակական տրանսպորտից առանց վճարելու օգտվողների համար առաջարկում է 15 հազար դրամ տուգանք սահմանել: Վարչական պատասխանատվության կենթարկվեն նաև արտոնություն […] ...

Ալեն Սիմոնյանն ընդունել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի ԵՄ գործերի հանձնաժողովի նախագահին

17:08 17.03.2025

Ալեն Սիմոնյանն ընդունել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի ԵՄ գործերի հանձնաժողովի նախագահին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի ԵՄ գործերի հանձնաժողովի նախագահ Օնդրժեյ Բենեշիկի գլխավորած պատվիրակությանը: Ընդգծելով հայ-չեխական հարաբերությունների դինամիկ զարգացումը՝ զրուցակիցները նշել են, որ նման փոխադարձ այցելությունները կարեւոր են միջխորհրդարանական հարաբերություններին նոր տեմպ հաղորդելու տեսանկյունից: Հայ-չեխական հարաբերություններին վերաբերող թեմաներից բացի քննարկումների առանցքում են եղել նաեւ ՀՀ-ԵՄ օրակարգին, Հայաստանի ու Ադրբեջանի […] ...

BACK_TO_TOP