13:48 17.03.2025
2025թ. ընդհանուր առմամբ մայրաքաղաքում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի: Սահմանվել են որոշ պահանջներ, որպեսզի թեքահարթակները լինեն հարմարավետ ու մատչելի տարբեր խմբերի ծառայելու համար: Յոթ հասցեներում 17 թեքահարթակների կառուցումն արդեն ավարտված է: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
16:19 17.03.2025
53-ամյա տղամարդը իրավապահներին է ներկայացրել որսորդական հրացան և փամփուշտներՄարտի 14-ին Տավուշի մարզի քրեական ոստիկանները, ստացած օպերատիվ տեղեկությունն իրացնելիս, այցելել են Հովք գյուղի բնակիչ 53-ամյա մի տղամարդու առանձնատուն։ Բացատրական աշխատանքների արդյունքում տղամարդը հավաբնից ներկայացրել է որսորդական հրացան և քսանութ փամփուշտ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական […] ...
16:10 17.03.2025
Իսակովի պողոտայում «Subaru» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը՝ մասամբ հայտնվելով երթևեկելի գոտումԱյսօր՝ մարտի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 24-ամյա Արմեն Զ.-ն իր վարած «Subaru» մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում բախվել է երկաթե էլեկտրասյանը և մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: Ըստ նախնական […] ...
16:00 17.03.2025
«Ինտերը» հաղթել է «Ատալանտային» և ամրապնդվել առաջին տեղումԱ Սերիայի 29-րդ տուրի կենտրոնական խաղում «Ինտերը» Բերգամոյում 2-0 հաշվով առավելության է հասել «Ատալանտայի» նկատմամբ։ 54-րդ րոպեին աչքի է ընկել բրազիլացի պաշտպան Կառլոս Ավգուստոն իսկ 87-րդ րոպեին արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը։ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում է եղել և փոխարինվել է 75-րդ րոպեին։ «Ինտերը» 64 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է և մոտակա հետապնդող «Նապոլիին» գերազանցում է […] ...
15:52 17.03.2025
Գեղարքունիքի պարեկները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտելՄարտի 8-ին Գեղարքունիքի պարեկները սահմանված արագությունը գերազանցելու համար կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա։ Ստուգման ընթացքում պարզվել է, որ 39-ամյա վարորդը չունի վարորդական իրավունքի վկայական։ Տղամարդը դրսևորել է կասկածելի վարքագիծ և պարեկներին է ներկայացրել կանեփանման զանգվածով փաթեթ։ Նա ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժին, որտեղ անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով […] ...
15:47 17.03.2025
Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերումՄարտի 10-ից 17-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4410 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 249 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 157, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 318 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 17, չամրակապված վարելու՝ 934, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 319, վարելիս հեռախոսից օգտվելու՝ […] ...
15:40 17.03.2025
CAR SEAT-ը ՃՏՊ-ների հետևանքով վնասվածքների կանխարգելման ամենաարդյունավետ միջոցն է․ ՀՀ ԱՆՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ երեխաների պահող համակարգերը և ամրագոտիները ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով (ՃՏՊ) վնասվածքների կանխարգելման ամենաարդյունավետ միջոցն են: «Հիշեցնում ենք, որ երեխաների շրջանում վնասվածքների վտանգը նվազագույնի հասցնելու նպատակով կատարված օրենսդրական փոփոխությունների համաձայն` մինչև 12 տարեկան երեխաների փոխադրումը թեթև մարդատար ավտոմոբիլում և բեռնատար ավտոմոբիլի խցիկում պետք է իրականացվի երեխայի քաշին և հասակին համապատասխանող մանկական […] ...