13:34 17.03.2025
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի օրը հեռախոսազրույց է ունեցել իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ, որի ընթացքում քննարկվել է, մասնավորապես, ուկրաինական հակամարտությունը, գրում է Daily Sabah-ը։
«Էրդողանն ասել է, որ աջակցում է Թրամփի քայլերին՝ ուղղված Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը դադարեցնելուն»,- նշում է հրատարակությունը։
Բացի այդ, ԱՄՆ նախագահի հետ զրույցի ընթացքում Թուրքիայի ղեկավարը հույս է հայտնել, որ Թրամփի օրոք երկու երկրների հարաբերությունները կկառուցվեն «անկեղծ մոտեցման վրա՝ կենտրոնացած լուծումների հասնելու վրա»։
Ըստ թուրքական կողմի, Էրդողանն ու Թրամփը քննարկել են նաև ահաբեկչության դեմ պայքարը։
17:00 17.03.2025
«Նանտը» մերժել է ՊՍԺ-ի խնդրանքըՖրանսիական «Նանտը» որոշել է մերժել Լիգա 1-ի հերթական տուրի խաղը տեղափոխելու ՊՍԺ-ի խնդրանքը, հայտնում է Get Football News France-ը: Փարիզցիները խնդրել են տեղափոխել խաղը, որպեսզի հնարավորություն ունենան վերականգնվելու և նախապատրաստվելու «Ասթոն Վիլայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի հանդիպումներին: «Նանտը» կմերժի մրցակցի խնդրանքը, քանի որ պայքարում է՝ տեղն էլիտայում պահպանելու համար, իսկ եթե չմերժի ստիպված կլինի […] ...
16:57 17.03.2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իռլանդիայի վարչապետինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իռլանդիայի վարչապետ Միհել Մարտինին ազգային տոնի՝ Սուրբ Պատրիկի օրվա առթիվ: Շնորհավորական ուղերձում նշված է. «Շնորհավորում եմ Ձեզ և Իռլանդիայի բարեկամ ժողովրդին Իռլանդիայի ազգային տոնի՝ Սուրբ Պատրիկի օրվա առթիվ: Իռլանդիայի հետ հարաբերությունները կարևոր տեղ են զբաղեցնում Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության օրակարգում, և մեր կառավարությունը հաստատակամ է շարունակելու դրանց ընդլայնումն […] ...
16:50 17.03.2025
Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Մանուշյանական շաբաթ» ծրագրի ֆրանսիացի գործընկերներինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Մանուշյանական շաբաթ» ծրագրի կազմակերպչական աշխատանքներում ներգրավված ֆրանսիացի գործընկերներին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով նախաձեռնության համար՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ շաբաթվա շրջանակում կազմակերպվել են մի շարք միջոցառումների՝ թատերական ներկայացումներ, ֆիլմերի դիտում, ցուցահանդեսներ […] ...
16:41 17.03.2025
Բարեփոխումները պետք է իրական փոփոխություն բերեն քաղաքաշինական որևէ գործունեության առնչվող քաղաքացու կյանքում. Եղիազար ՎարդանյանՔաղաքաշինական ընթացակարգերի պարզեցման հնարավորությունները դիտարկելու նպատակով Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը շահագրգիռ գերատեսչությունների ներգրավմամբ կոմիտեում նախաձեռնել է քննարկում, որին ներկա է եղել նաև փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանը։ Նախատեսվում է վերլուծել քաղաքաշինական գործընթացների ամբողջ շրջանակը՝ նախագծման թույլտվությունից մինչև փորձաքննությունների անցկացում և ավարտական փուլի փաստաթղթերի տրամադրում՝ ընթացակարգերը պարզեցնելու, կրկնությունները բացառելու և դերաբաշխումը հստակեցնելու հնարավոր […] ...
16:32 17.03.2025
«Բարսելոնայի» ֆանտաստիկ հաղթանակը «Աթլետիկոյի» նկատմամբԻսպանիայի Լա լիգայի 28-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 4-2 հաշվով հաղթել է Մադրիդի «Աթլետիկոյին»։ Հանդիպման 70-րդ րոպեին «Աթլետիկոն» առջևում է եղել 2-0 հաշվով։ Սակայն «Բարսելոնան» կարողացել է հետ բերել կորցրածը։ Կատալոնական ակումբը նախ Ռոբերտ Լևանդվովսկիի ու Ֆերան Տոռեսի ջանքերով արագ հավասարեցրել է հաշիվը, ապա մրցավարի ավելացրած երկրորդ րոպեին Լամին Յամալի գոլի շնորհիվ հաղթանակ կորզել։ Հանդիպման վերջակետն […] ...
16:19 17.03.2025
53-ամյա տղամարդը իրավապահներին է ներկայացրել որսորդական հրացան և փամփուշտներՄարտի 14-ին Տավուշի մարզի քրեական ոստիկանները, ստացած օպերատիվ տեղեկությունն իրացնելիս, այցելել են Հովք գյուղի բնակիչ 53-ամյա մի տղամարդու առանձնատուն։ Բացատրական աշխատանքների արդյունքում տղամարդը հավաբնից ներկայացրել է որսորդական հրացան և քսանութ փամփուշտ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական […] ...