Չորրորդ դասարանցիների մաթեմատիկայի իմացությունը բարելավվել է. ուսուցիչների համաժողովում քննարկվել են մասնագիտական հարցեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 03 2025
  • $
    392.34
  • RUBLE
    4.68
  • 427.93
WEATHER
+23.09 oC

Չորրորդ դասարանցիների մաթեմատիկայի իմացությունը բարելավվել է. ուսուցիչների համաժողովում քննարկվել են մասնագիտական հարցեր

13:14 17.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է մաթեմատիկայի ուսուցիչների համաժողովին, որը կազմակերպել էր «Քառակուսի» կրթական հիմնադրամը:

Երկօրյա համաժողովի ընթացքում անդրադարձ է կատարվել մաթեմատիկայի դասագրքերի հայեցակարգին, կարողունակությունների զարգացման ինտերակտիվ մեթոդներին, արհեստական բանականության միջոցով ուսուցմանը, մաթեմատիկական և գիտատեխնիկական կարողունակությունների ձևավորմանը և այլ թեմաների:

Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը լայնածավալ բարեփոխումների համատեքստում կարևորել է ուսուցչական համաժողովների անցկացումը կրթական տարբեր մակարդակներում:

«Վստահ եմ՝ համաժողովը փորձի փոխանակման, մասնագիտական հարցերի շուրջ քննարկումներ ծավալելու լավ հնարավորություն է: Ուսուցչի կարևոր առաքելությունը դասավանդումն է, բայց լավ դասավանդելու համար կարևոր են նաև մասնագիտական համայնքի հետ քննարկումները»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է՝ հանրակրթության պետական չափորոշչի ներդրման շրջանակում բնագիտամաթեմատիկական առարկաներն առանցքային տեղ են զբաղեցնում: Մասնավորապես՝ մեծ ուշադրություն է դարձվում դասավանդման որակի բարձրացմանը:

«Վերլուծական մտածողության, տրամաբանության և մի շարք այլ կարողությունների զարգացման համար մաթեմատիկան հիմնարար առարկա է: Դրա դասավանդման արդյունավետության հետ կապված կան խնդիրներ, որոնց քննարկումը մասնագիտական հանրույթի կողմից ունի կարևոր նշանակություն՝ լուծումներ գտնելու տեսանկյունից»,- ասել է Արաքսիա Սվաջյանն ու ընդգծել տարբեր ստուգատեսների միջոցով մաթեմատիկայի արդյունքների ներքին և արտաքին գնահատումները:

Նրա տեղեկացմամբ՝ 2024 թվականին TIMSS-ի միջազգային գնահատման արդյունքներով Հայաստանի չորրորդ դասարանցիների մաթեմատիկայի իմացությունը բարելավվել է, որն արտահայտվել է 15 միավորի աճով: 2019 թվականին նույն ստուգատեսի ժամանակ գրանցված 498 միավորի համեմատ 2024 թվականին չորրորդ դասարանցիներն ապահովել են 513 միավոր՝ առաջին անգամ հայտնվելով միջինից բարձր արդյունքներ ցուցաբերած երկրների խմբում /միջինից բարձր է համարվում 500 միավորից ավելին/:

«Այս դրական ցուցանիշը, միանշանակ, ձեր բոլորի աշխատանքի արդյունքն է: Բայց մենք այժմ դիտարկում ենք հաջորդ տարվանից TIMSS հետազոտություններում նաև 8-րդ դասարանի մասնակցության հարցը։ Իհարկե, մաթեմատիկան բարդ առարկա է, բայց պետք է փորձել այնպես կազմակերպել դասավանդումը, որ գործընթացին ներգրավվեն բոլոր աշակերտները: Այս տարի առաջին անգամ 9-10-րդ դասարանների աշակերտները մասնակցելու են PISA միջազգային հետազոտությանը, որը ցույց կտա արդեն կրթության մակարդակը բարձր դասարաններում»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Արաքսիա Սվաջյանի խոսքով՝ այժմ շրջանառվող «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի նախագծով մաթեմատիկայից գիտելիքի ստուգումը դառնալու է բուհական ընդունելության պարտադիր մուտքային պահանջ. բոլոր դիմորդները մաթեմատիկայից քննություն են հանձնելու: «Սա, իհարկե, մեծ ջանք ու ռեսուրս է պահանջում, բայց անիրատեսական չէ: Այժմ մենք փոքր ծավալի փորձնական ծրագրեր ենք իրականացնում, որոնք ցույց են տալիս՝ ջանք ներդնելու, նպատակներ սահմանելու և ճիշտ մեթոդներ ընտրելու պարագայում հնարավոր է հասնել հաջողությունների: Դրա վառ ապացույցը 15 ավագ դպրոցում արհեստական բանականության պիլոտային ծրագրի իրականացումն է, որի շրջանակում 10-րդ դասարանից սկսած՝ աշակերտները խորացված մաթեմատիկա են ուսումնասիրում, ինչպես նաև սովորում են ծրագրավորման լեզուներ: Հայաստանը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում դիրքավորվելու նպատակ ունի, ցանկանում ենք մրցունակ լինել աշխարհում, և այս առումով մաթեմատիկայի իմացությունը պարտադիր բաղադրիչ է»,- նշել է Արաքսիա Սվաջյանը՝ կարևորելով նաև ուսուցիչների աշխատանքը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալն անդրադարձել է նաև հանրակրթության նոր չափորոշչի ներդրման շրջանակում «Քառակուսի» հիմնադրամի կողմից ստեղծված մաթեմատիկայի դասագրքերին, որոնք արդեն կիրառվում են դպրոցներում: Ըստ Արաքսիա Սվաջյանի՝ ստացվել են մի շարք դրական արձագանքներ, ինչպես նաև բարձրացվել են որոշակի խնդիրներ, որոնք քննարկվել են հեղինակների հետ:

«Մաթեմատիկան, թերևս, ամենահետաքրքիր, բայց նաև բարդ առարկաներից է. եթե երեխան որևէ բան չի հասկանում, նրա մոտ կարող են առաջանալ վախեր, նա կարող է ձանձրանալ և այդպիսով կորցնել հետաքրքրությունը: Պետք է փորձենք այնպես անել, որ այս առարկան իրապես դառնա գրավիչ և ուրախ, որպեսզի երեխաներն առավել մեծ հետաքրքությամբ այն ուսումնասիրեն: Ընդ որում՝ աղջիկներին ևս պետք է խրախուսենք՝ բնագիտամաթեմատիկական առարկաներից հաջողությունների հասնելու առումով, քանի որ մեծ ներուժ ունեն»,- նշել է Արաքսիա Սվաջյանը:

Համաժողովի ընթացքում «Քառակուսի» հիմնադրամի տնօրեն Սմբատ Գոգյանը ներկայացրել է մաթեմատիկայի 5-9-րդ դասարանների դասագրքերի հայեցակարգն ու մեթոդաբանությունը։ Կայացել է պանելային քննարկում՝ «Ուսուցանում արհեստական բանականության միջոցով» թեմայով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Բարսելոնայի» ֆանտաստիկ հաղթանակը «Աթլետիկոյի» նկատմամբ

16:32 17.03.2025

«Բարսելոնայի» ֆանտաստիկ հաղթանակը «Աթլետիկոյի» նկատմամբ

Իսպանիայի Լա լիգայի 28-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 4-2 հաշվով հաղթել է Մադրիդի «Աթլետիկոյին»։ Հանդիպման 70-րդ րոպեին «Աթլետիկոն» առջևում է եղել 2-0 հաշվով։ Սակայն «Բարսելոնան» կարողացել է հետ բերել կորցրածը։ Կատալոնական ակումբը նախ Ռոբերտ Լևանդվովսկիի ու Ֆերան Տոռեսի ջանքերով արագ հավասարեցրել է հաշիվը, ապա մրցավարի ավելացրած երկրորդ րոպեին Լամին Յամալի գոլի շնորհիվ հաղթանակ կորզել։ Հանդիպման վերջակետն […] ...

53-ամյա տղամարդը իրավապահներին է ներկայացրել որսորդական հրացան և փամփուշտներ

16:19 17.03.2025

53-ամյա տղամարդը իրավապահներին է ներկայացրել որսորդական հրացան և փամփուշտներ

Մարտի 14-ին Տավուշի մարզի քրեական ոստիկանները, ստացած օպերատիվ տեղեկությունն իրացնելիս, այցելել են Հովք գյուղի բնակիչ 53-ամյա մի տղամարդու առանձնատուն։ Բացատրական աշխատանքների արդյունքում տղամարդը հավաբնից ներկայացրել է որսորդական հրացան և քսանութ փամփուշտ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական […] ...

Իսակովի պողոտայում «Subaru» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը՝ մասամբ հայտնվելով երթևեկելի գոտում

16:10 17.03.2025

Իսակովի պողոտայում «Subaru» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը՝ մասամբ հայտնվելով երթևեկելի գոտում

Այսօր՝ մարտի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 24-ամյա Արմեն Զ.-ն իր վարած «Subaru» մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում բախվել է երկաթե էլեկտրասյանը և մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: Ըստ նախնական […] ...

«Ինտերը» հաղթել է «Ատալանտային» և ամրապնդվել առաջին տեղում

16:00 17.03.2025

«Ինտերը» հաղթել է «Ատալանտային» և ամրապնդվել առաջին տեղում

Ա Սերիայի 29-րդ տուրի կենտրոնական խաղում «Ինտերը» Բերգամոյում 2-0 հաշվով առավելության է հասել «Ատալանտայի» նկատմամբ։ 54-րդ րոպեին աչքի է ընկել բրազիլացի պաշտպան Կառլոս Ավգուստոն իսկ 87-րդ րոպեին արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը։ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում է եղել և փոխարինվել է 75-րդ րոպեին։ «Ինտերը» 64 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է և մոտակա հետապնդող «Նապոլիին» գերազանցում է […] ...

Գեղարքունիքի պարեկները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

15:52 17.03.2025

Գեղարքունիքի պարեկները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

Մարտի 8-ին Գեղարքունիքի պարեկները սահմանված արագությունը գերազանցելու համար կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա։ Ստուգման ընթացքում պարզվել է, որ 39-ամյա վարորդը չունի վարորդական իրավունքի վկայական։ Տղամարդը դրսևորել է կասկածելի վարքագիծ և պարեկներին է ներկայացրել կանեփանման զանգվածով փաթեթ։ Նա ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժին, որտեղ անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով […] ...

Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

15:47 17.03.2025

Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

Մարտի 10-ից 17-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4410 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 249 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 157, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 318 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 17, չամրակապված վարելու՝ 934, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 319, վարելիս հեռախոսից օգտվելու՝ […] ...

BACK_TO_TOP