12:27 17.03.2025
Ուկրաինան մտադիր չէ պաշտոնապես ճանաչել տարածքների կորուստը, արձանագրել իր հրաժարումը ՆԱՏՕ-ին և Եվրամիությանն անդամակցելուց կամ համաձայնել սահմանափակել իր զինված ուժերը։ Այս մասին RBC-Ukraine հրատարակությանը տված հարցազրույցում հայտնել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան։
Նրա խոսքով՝ Ուկրաինան երբեք չի «ճանաչի» տարածքների կորուստը, ինչպես նաև համոզված է, որ ոչ ոք չի կարող Ուկրաինային արգելել մասնակցել «այս կամ այն միությանը»։
«Երրորդ, Ուկրաինայի պաշտպանունակության սահմանափակումներ չեն կարող լինել, մեր բանակի հզորության, մեր հնարավորությունների սահմանափակումներ չեն կարող լինել»,- պնդել է նա՝ պատասխանելով Ուկրաինայի «կարմիր գծերի» մասին հարցին՝ բանակցություններ սկսելու դեպքում։
14:47 17.03.2025
ՃՏՊ Մասիս-Ռանչպար ավտոճանապարհին․ կա տուժածՄարտի 17-ին, ժամը 10:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Ռանչպար գյուղում՝ ձկնաբուծարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մասիս-Ռանչպար ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճա¬նապարհի երթևեկելի հատվածից և […] ...
14:41 17.03.2025
Ադրբեջանի ՊՆ-ի կեղծ հաղորդագրությունների նպատակն Ալիևի հայտարարությունն արդարացնելն է. Ալեն ՍիմոնյանՀայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը անդրադարձավ ադրբեջանական կողմի ապատեղեկատվության տարածմանը, թե հայկական զինված ուժերը իբր մարտի 16-ին կրակել են սահմանի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված դիրքերի ուղղությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե արդյոք ադրբեջանական կողմից նման ապատեղեկատվության տարածումը չի վկայում խաղաղության գործընթացի ձախողման մասին, Սիմոնյանը պատասխանեց. «Չէ, կարծում եմ, որ չհաջողության մասին […] ...
14:26 17.03.2025
Կրեմլը հաստատել է Պուտինի ու Թրամփի՝ սպասվող հեռախոսազրույցըԵրեքշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած՝ ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ զրույցն իսկապես պատրաստվում է, ճեպազրույցում հաստատել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։ «Այո, դա իսկապես այդպես է։ Նման հեռախոսազրույց պատրաստվում է երեքշաբթի», – ասել է նա։ ...
14:21 17.03.2025
Մատվիենկոն Ալիևին է փոխանցել Պուտինի ողջույններըԴաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հայտնել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին է փոխանցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ողջույնները։ «Ես Վլադիմիր Վլադիմիրովիչի ողջույնները փոխանցեցի հարգարժան Իլհամ Հեյդարովիչին»,- ասել է Մատվիենկոն Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սագիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ։ Մատվիենկոն Ալիևի հետ իր հանդիպումը բովանդակալից է անվանել։ ...
14:15 17.03.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինՄարտի 18-ին հատկապես ցերեկային ժամերին Շիրակում, Լոռիում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ, մնացած շրջաններում 15-20մ/վրկ արագությամբ։ Երևանում մարտի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 18-ի ուշ երեկոյան, 19-22-ին սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Մարզերում մարտի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի […] ...
14:09 17.03.2025
«Հաղթանակ» զբոսայգին կարդիականացվի«Հաղթանակ» զբոսայգին կարդիականացվի: Արդեն իսկ մեկնարկել է գույքագրումը: Քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական նիստի ընթացքում հանձնարարել է հայեցակարգը մշակել նորարարական լուծումների համատեքստում: ...