Որոշում եմ կայացրել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակելու համար Կառավարությանն առաջարկել Արթուր Նահապետյանի թեկնածությունը․ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 03 2025
  • $
    391.74
  • RUBLE
    4.57
  • 426.88
WEATHER
+22.09 oC

Որոշում եմ կայացրել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակելու համար Կառավարությանն առաջարկել Արթուր Նահապետյանի թեկնածությունը․ Փաշինյան

11:00 17.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ հանդիպել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների հարցազրույցի փուլը անցած բոլոր երեք թեկնածուների հետ և որոշում կայացրել։

«Սիրելի ժողովուրդ, նախորդ օրերին երկուական առանձին հանդիպումներ եմ ունեցել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների հարցազրույցի փուլը անցած բոլոր երեք թեկնածուների՝ Պետրոս Մարտիրոսյանի, Արթուր Նահապետյանի, Գեւորգ Քոչարյանի հետ։

Քննարկումների արդյունքում որոշում եմ կայացրել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակելու համար Կառավարությանն առաջարկել Արթուր Նահապետյանի թեկնածությունը, ով թե՛ հանրագումարով, թե՛ բարեվարքությամբ առավելագույն միավորներն է հավաքել մրցույթային փուլում։

Նաեւ, շնորհակալություն եմ հայտնում Պետրոս Մարտիրոսյանին եւ Գեւորգ Քոչարյանին արդյունավետ եւ օգտակար քննարկումների համար»,-գրել է Փաշինյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՃՏՊ Մասիս-Ռանչպար ավտոճանապարհին․ կա տուժած

14:47 17.03.2025

ՃՏՊ Մասիս-Ռանչպար ավտոճանապարհին․ կա տուժած

Մարտի 17-ին, ժամը 10:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Ռանչպար գյուղում՝ ձկնաբուծարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մասիս-Ռանչպար ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճա¬նապարհի երթևեկելի հատվածից և […] ...

Ադրբեջանի ՊՆ-ի կեղծ հաղորդագրությունների նպատակն Ալիևի հայտարարությունն արդարացնելն է. Ալեն Սիմոնյան

14:41 17.03.2025

Ադրբեջանի ՊՆ-ի կեղծ հաղորդագրությունների նպատակն Ալիևի հայտարարությունն արդարացնելն է. Ալեն Սիմոնյան

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը անդրադարձավ ադրբեջանական կողմի ապատեղեկատվության տարածմանը, թե հայկական զինված ուժերը իբր մարտի 16-ին կրակել են սահմանի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված դիրքերի ուղղությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե արդյոք ադրբեջանական կողմից նման ապատեղեկատվության տարածումը չի վկայում խաղաղության գործընթացի ձախողման մասին, Սիմոնյանը պատասխանեց. «Չէ, կարծում եմ, որ չհաջողության մասին […] ...

Կրեմլը հաստատել է Պուտինի ու Թրամփի՝ սպասվող հեռախոսազրույցը

14:26 17.03.2025

Կրեմլը հաստատել է Պուտինի ու Թրամփի՝ սպասվող հեռախոսազրույցը

Երեքշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած՝ ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ զրույցն իսկապես պատրաստվում է, ճեպազրույցում հաստատել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։ «Այո, դա իսկապես այդպես է։ Նման հեռախոսազրույց պատրաստվում է երեքշաբթի», – ասել է նա։ ...

Մատվիենկոն Ալիևին է փոխանցել Պուտինի ողջույնները

14:21 17.03.2025

Մատվիենկոն Ալիևին է փոխանցել Պուտինի ողջույնները

Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հայտնել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին է փոխանցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ողջույնները։ «Ես Վլադիմիր Վլադիմիրովիչի ողջույնները փոխանցեցի հարգարժան Իլհամ Հեյդարովիչին»,- ասել է Մատվիենկոն Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սագիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ։ Մատվիենկոն Ալիևի հետ իր հանդիպումը բովանդակալից է անվանել։ ...

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

14:15 17.03.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Մարտի 18-ին հատկապես ցերեկային ժամերին Շիրակում, Լոռիում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ, մնացած շրջաններում 15-20մ/վրկ արագությամբ։ Երևանում մարտի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 18-ի ուշ երեկոյան, 19-22-ին սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Մարզերում մարտի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի […] ...

«Հաղթանակ» զբոսայգին կարդիականացվի

14:09 17.03.2025

«Հաղթանակ» զբոսայգին կարդիականացվի

«Հաղթանակ» զբոսայգին կարդիականացվի: Արդեն իսկ մեկնարկել է գույքագրումը: Քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական նիստի ընթացքում հանձնարարել է հայեցակարգը մշակել նորարարական լուծումների համատեքստում: ...

BACK_TO_TOP