08:55 17.03.2025
Մարտի 16-17-ը Եվրոպական միության ներկայացուցչությունը Հայաստանում պարեկներ է ուղարկել Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով տարբեր հատվածներ:
«Իրավիճակը մնում է հանգիստ և հանդարտ, ոչ մի արտառոց ակտիվություն չի նկատվում»,- ասված է ԵՄ առաքելության տարածած հաղորդագրության մեջ։
Մարտի 16-ին Ադրբեջանի ՊՆ-ն 3 անգամ ապատեղեկություն է տարածել, թե հայկական զինված ուժերը կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
15:03 17.03.2025
Համընդհանուր հայտարարագիր լրացրած քանի քաղաքացի է հետ ստացել սոցիալական կրեդիտՀունվարի 1-ից մինչեւ օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 5741 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1232 քաղաքացի) hետ է ստացել 535 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +115 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 93.1 հազար դրամ է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ...
14:55 17.03.2025
Վերջին 3 օրում գրանցվել է 42 ՃՏՊ․ 1 մարդ զոհվել է, 63-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 14-17-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 249 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 44, թմրանյութի հայտնաբերման՝ 38, ֆիզիկական ներգործության` 23, մարմնական վնասվածք պատճառելու՝ 21, խարդախության՝ 15, հոգեկան ներգործության՝ 14, խուլիգանության՝ […] ...
14:41 17.03.2025
Ադրբեջանի ՊՆ-ի կեղծ հաղորդագրությունների նպատակն Ալիևի հայտարարությունն արդարացնելն է. Ալեն ՍիմոնյանՀայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը անդրադարձավ ադրբեջանական կողմի ապատեղեկատվության տարածմանը, թե հայկական զինված ուժերը իբր մարտի 16-ին կրակել են սահմանի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված դիրքերի ուղղությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե արդյոք ադրբեջանական կողմից նման ապատեղեկատվության տարածումը չի վկայում խաղաղության գործընթացի ձախողման մասին, Սիմոնյանը պատասխանեց. «Չէ, կարծում եմ, որ չհաջողության մասին […] ...
14:37 17.03.2025
ԱՄՆ Ազգային հետախուզության ղեկավարը կարծում է, որ Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցն արդյունավետ կլինիԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը կարծում է, որ ամերիկացի և ռուս առաջնորդներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի զրույցը արդյունավետ կլինի։ «Վստահ եմ, որ համապատասխան պահին նախագահ Թրամփը շատ արդյունավետ զրույց կունենա Պուտինի հետ, ինչը կվերահաստատի նրա (Սպիտակ տան ղեկավարի) անդրդվելի հավատարմությունը խաղաղությանը», – ասել է Գաբարդը։ Նա նշել է, որ Թրամփը «շատ սթափ է […] ...
14:26 17.03.2025
Կրեմլը հաստատել է Պուտինի ու Թրամփի՝ սպասվող հեռախոսազրույցըԵրեքշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած՝ ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ զրույցն իսկապես պատրաստվում է, ճեպազրույցում հաստատել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։ «Այո, դա իսկապես այդպես է։ Նման հեռախոսազրույց պատրաստվում է երեքշաբթի», – ասել է նա։ ...