08:30 17.03.2025
Իսրայելի Պաշտպանության բանակը (IDF) նոր հարձակումներ է իրականացրել լիբանանյան տարածքի վրա՝ թիրախավորելով շիական «Հեզբոլլահ» շարժման Ռադվանի հատուկ ջոկատայինների շտաբը, ինչպես նաև արմատականներին պատկանող շենքերը։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։
«Իսրայելի պաշտպանության ուժերը հարվածներ են հասցրել Ռադվանի ուժերի հրամանատարության և կառավարման կենտրոնին և «Հեզբոլլահ»-ի կողմից Լիբանանի հարավում օգտագործվող կայանքներին», – ասվում է հաղորդագրության մեջ:
Իսրայելցի զինվորականները նշել են, որ «այդպիսի ահաբեկչական օբյեկտների առկայությունը տարածքում Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի բացահայտ խախտում է»։
«Իսրայելական բանակը կշարունակի հարվածներ հասցնել զինված ահաբեկիչներին հարավային Լիբանանում և կգործի Իսրայելին սպառնացող ցանկացած սպառնալիքի վերացման ուղղությամբ»,- ամփոփել է բանակի մամուլի ծառայությունը։
12:08 17.03.2025
Կարգալույծ է հռչակվել Տ. Արմեն քահանա ՄելքոնյանըՄարտի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Արմեն քահանա Մելքոնյանը: Տնօրինության համար հիմք է ծառայել Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի, Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի միջնորդագրերը, ինչպես նաև Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունը Արմեն քահանայի կարգազանց […] ...
11:53 17.03.2025
Խուսափե՛ք խոզանների ու բուսական մնացորդների այրումից․ ՆԳՆԽուսափե՛ք խոզանների ու բուսական մնացորդների այրումից․ գյուղատնտեսական աշխատանքներին ընդառաջ ՆԳ նախարարությունը հորդորում է․ «Հարգելի՛ քաղաքացիներ, ՆԳ նախարարությունը հորդորում է գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները։ Վերջին շրջանում հաճախ կրկնվող խոզանների այրման դեպքերն ու դրանց հնարավոր բացասական հետևանքները լուրջ սպառնալիքներ են ստեղծում շրջակա միջավայրի համար։ Գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ, հաշվի չառնելով հնարավոր հետևանքները, մարդիկ հաճախ […] ...
11:45 17.03.2025
Շվեդիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի վերաբերյալ բանակցությունների ավարտըՇվեդիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի վերաբերյալ բանակցությունների ավարտը։ Այս մասին գրված է Շվեդիայի արտաքին գործերի նախարարության X-ի միկրոբլոգում։ «Շվեդիան ողջունում է լուրը, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ և խրախուսում է դրա արագ ստորագրումը` նպաստելու համար տարածաշրջանում կայուն խաղաղությանը, կայունությանը և բարգավաճմանը»,-նշված […] ...
11:38 17.03.2025
Քարաթափում Տաթև-Լծեն ավտոճանապարհինՄարտի 17-ին, ժամը 07:18-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև-Լծեն ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում․ ճանապարհը երկկողմանի փակ է։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Տաթև-Լծեն ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել քարաթափում՝ թափվել է մոտ […] ...
11:24 17.03.2025
Կալլաս. ԵՄ-ն բազմաթիվ խնդիրներ ունի Կիևին 40 միլիարդ եվրոյի օգնության ծրագիրը հաստատելու հարցումԵվրամիությունը պետք է համաձայնության գա «շատ մանրամասների» շուրջ, նախքան կարողանա հաստատել Ուկրաինային 40 միլիարդ եվրոյի օգնության նոր տրանշ հատկացնելու առաջարկը, հայտարարել է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալլասը ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը ժամանելուն պես։ «Կա ընդհանուր քաղաքական աջակցություն այս որոշմանը, բայց դեռ շատ մանրամասներ կան, որոնք պետք է համաձայնեցվեն: Պաշտպանության նախարարները դեռ պետք է բարձրաձայնեն […] ...