Ժնևում բացվում է Կիպրոսի հարցով երկօրյա գագաթնաժողովը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մասնակցությամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 03 2025
  • $
    391.74
  • RUBLE
    4.57
  • 426.88
WEATHER
+22.09 oC

Ժնևում բացվում է Կիպրոսի հարցով երկօրյա գագաթնաժողովը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մասնակցությամբ

09:18 17.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երկուշաբթի օրը Ժնևում ՄԱԿ-ի հովանու ներքո մեկնարկում է Կիպրոսի կարգավորման շուրջ երկօրյա գագաթնաժողովը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի մասնակցությամբ։ Ֆորումի նպատակն է խրախուսել հունա-կիպրական և թուրք-կիպրական կողմերին վերսկսել 2017 թվականին ընդհատված բանակցային գործընթացը՝ կղզու խնդիրը լուծելու համար։

Ֆորումը կանցկացվի ընդլայնված «հինգ գումարած մեկ» ձևաչափով, որը նախատեսում է ոչ միայն Կիպրոսի հունական և կիպրական թուրքական համայնքների ղեկավարների, այլ նաև Կիպրոսի անվտանգության, անկախության և տարածքային ամբողջականության երաշխավոր երեք տերությունների արտաքին գործերի նախարարությունների, ինչպես նաև ՄԱԿ-ի ղեկավարության մասնակցությունը։

Նույն ձևաչափով եղավ նաև Կիպրոսի հարցով նախորդ գագաթնաժողովը, որն անցկացվեց 2021 թվականի ապրիլին նույն Ժնևում և ավարտվեց անարդյունք։

Կազմակերպչական և միջնորդական դեր կատարող ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարից բացի, ֆորումում կողմերի պատվիրակությունները գլխավորում է Կիպրոսի հույների առաջնորդ, Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսը, Կիպրոսի թուրքերի առաջնորդ Էրսին Թաթարը, Հունաստանի արտգործնախարար Գիորգոս Գերապետիտիսը, Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի փոխարտգործնախարար Սթիվեն Դոտին, որի պարտականությունները ներառում են Եվրոպան, Հյուսիսային Ամերիկան ​​և Միացյալ Թագավորության անդրծովյան տարածքները:

Բացի այդ, գագաթնաժողովին հրավիրված է Եվրամիության պատվիրակությունը, բայց միայն որպես դիտորդ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Համընդհանուր հայտարարագիր լրացրած քանի քաղաքացի է հետ ստացել սոցիալական կրեդիտ

15:03 17.03.2025

Համընդհանուր հայտարարագիր լրացրած քանի քաղաքացի է հետ ստացել սոցիալական կրեդիտ

Հունվարի 1-ից մինչեւ օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 5741 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1232 քաղաքացի) hետ է ստացել 535 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +115 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 93.1 հազար դրամ է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ...

SHANTNEWS

15:00 17.03.2025

SHANTNEWS

Վերջին 3 օրում գրանցվել է 42 ՃՏՊ․ 1 մարդ զոհվել է, 63-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

14:55 17.03.2025

Վերջին 3 օրում գրանցվել է 42 ՃՏՊ․ 1 մարդ զոհվել է, 63-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 14-17-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 249 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 44, թմրանյութի հայտնաբերման՝ 38, ֆիզիկական ներգործության` 23, մարմնական վնասվածք պատճառելու՝ 21, խարդախության՝ 15, հոգեկան ներգործության՝ 14, խուլիգանության՝ […] ...

Ադրբեջանի ՊՆ-ի կեղծ հաղորդագրությունների նպատակն Ալիևի հայտարարությունն արդարացնելն է. Ալեն Սիմոնյան

14:41 17.03.2025

Ադրբեջանի ՊՆ-ի կեղծ հաղորդագրությունների նպատակն Ալիևի հայտարարությունն արդարացնելն է. Ալեն Սիմոնյան

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը անդրադարձավ ադրբեջանական կողմի ապատեղեկատվության տարածմանը, թե հայկական զինված ուժերը իբր մարտի 16-ին կրակել են սահմանի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված դիրքերի ուղղությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե արդյոք ադրբեջանական կողմից նման ապատեղեկատվության տարածումը չի վկայում խաղաղության գործընթացի ձախողման մասին, Սիմոնյանը պատասխանեց. «Չէ, կարծում եմ, որ չհաջողության մասին […] ...

ԱՄՆ Ազգային հետախուզության ղեկավարը կարծում է, որ Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցն արդյունավետ կլինի

14:37 17.03.2025

ԱՄՆ Ազգային հետախուզության ղեկավարը կարծում է, որ Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցն արդյունավետ կլինի

ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը կարծում է, որ ամերիկացի և ռուս առաջնորդներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի զրույցը արդյունավետ կլինի։ «Վստահ եմ, որ համապատասխան պահին նախագահ Թրամփը շատ արդյունավետ զրույց կունենա Պուտինի հետ, ինչը կվերահաստատի նրա (Սպիտակ տան ղեկավարի) անդրդվելի հավատարմությունը խաղաղությանը», – ասել է Գաբարդը։ Նա նշել է, որ Թրամփը «շատ սթափ է […] ...

Կրեմլը հաստատել է Պուտինի ու Թրամփի՝ սպասվող հեռախոսազրույցը

14:26 17.03.2025

Կրեմլը հաստատել է Պուտինի ու Թրամփի՝ սպասվող հեռախոսազրույցը

Երեքշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած՝ ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ զրույցն իսկապես պատրաստվում է, ճեպազրույցում հաստատել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։ «Այո, դա իսկապես այդպես է։ Նման հեռախոսազրույց պատրաստվում է երեքշաբթի», – ասել է նա։ ...

BACK_TO_TOP