ԱՄՆ-ում փոթորկի զոհերի թիվը հասել է 36-ի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 03 2025
  • $
    391.74
  • RUBLE
    4.57
  • 426.88
WEATHER
+15.09 oC

ԱՄՆ-ում փոթորկի զոհերի թիվը հասել է 36-ի

08:14 17.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱՄՆ-ին պատուհասած փոթորկի զոհերի թիվը հասել է 36-ի։ Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։

«Մենք ակտիվորեն հետևում ենք ուժեղ տորնադոներին և փոթորիկներին, որոնք ազդել են Հարավային և Միջին Արևմուտքի շատ նահանգների վրա՝ սպանելով 36 անմեղ մարդկանց»,-գրել է նա Truth Social-ի իր էջում:

Ամերիկյան ԶԼՄ-ների տվյալներով՝ աղետի զոհ են դարձել Ալաբամա, Արկանզաս, Միսսուրի, Կանզաս, Միսիսիպի, Օկլահոմա և Տեխաս նահանգների բնակիչներ։

Թրամփը հավելել է, որ ԱՄՆ Ազգային գվարդիայի ստորաբաժանումները տեղակայվել են Արկանզասում՝ ոչնչացման հետևանքները վերացնելու և տեղական իշխանություններին օգնելու համար։

Associated Press-ի փոխանցմամբ՝ աղետից, որը առաջացրել է տորնադոներ, փոշու փոթորիկներ և ավելի քան 100 անտառային հրդեհներ, տուժել է մի տարածք, որտեղ ապրում է ավելի քան 100 միլիոն մարդ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կալլաս. ԵՄ-ն բազմաթիվ խնդիրներ ունի Կիևին 40 միլիարդ եվրոյի օգնության ծրագիրը հաստատելու հարցում

11:24 17.03.2025

Կալլաս. ԵՄ-ն բազմաթիվ խնդիրներ ունի Կիևին 40 միլիարդ եվրոյի օգնության ծրագիրը հաստատելու հարցում

Եվրամիությունը պետք է համաձայնության գա «շատ մանրամասների» շուրջ, նախքան կարողանա հաստատել Ուկրաինային 40 միլիարդ եվրոյի օգնության նոր տրանշ հատկացնելու առաջարկը, հայտարարել է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալլասը ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը ժամանելուն պես։ «Կա ընդհանուր քաղաքական աջակցություն այս որոշմանը, բայց դեռ շատ մանրամասներ կան, որոնք պետք է համաձայնեցվեն: Պաշտպանության նախարարները դեռ պետք է բարձրաձայնեն […] ...

Վաղը ՀՀ որոշ մարզերում սպասվում է քամու ուժգնացում

11:19 17.03.2025

Վաղը ՀՀ որոշ մարզերում սպասվում է քամու ուժգնացում

Մարտի 18-ին հատկապես ցերեկային ժամերին Շիրակում, Լոռիում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ, մնացած շրջաններում 15-20մ/վրկ արագությամբ։ ...

Շուրջ 5մլն դրամ արժեքով 2 հողամասի հափշտակության ու փաստաթղթեր կեղծելու մեջ մեղադրվող Բյուրական համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

11:13 17.03.2025

Շուրջ 5մլն դրամ արժեքով 2 հողամասի հափշտակության ու փաստաթղթեր կեղծելու մեջ մեղադրվող Բյուրական համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Արագածոտնի մարզի Բյուրական համայնքի նախկին ղեկավարը կատարել է առանձնապես խոշոր չափերով հափշտակություն, այն է՝ համայնքի բնակչին պատկանող 0.1537 հա և Բյուրական համայնքին պատկանող 0.1359 հա մակերեսով բնակելի, ընդհանուր՝ 5.204.000 ՀՀ դրամ արժողությամբ 2 հողամասերի նկատմամբ խաբեությամբ ձեռք է բերել սեփականության իրավունք։ Մասնավորապես՝ համայնքի […] ...

Որոշում եմ կայացրել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակելու համար Կառավարությանն առաջարկել Արթուր Նահապետյանի թեկնածությունը․ Փաշինյան

11:00 17.03.2025

Որոշում եմ կայացրել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակելու համար Կառավարությանն առաջարկել Արթուր Նահապետյանի թեկնածությունը․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ հանդիպել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների հարցազրույցի փուլը անցած բոլոր երեք թեկնածուների հետ և որոշում կայացրել։ «Սիրելի ժողովուրդ, նախորդ օրերին երկուական առանձին հանդիպումներ եմ ունեցել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների հարցազրույցի փուլը անցած բոլոր երեք թեկնածուների՝ Պետրոս Մարտիրոսյանի, Արթուր Նահապետյանի, Գեւորգ Քոչարյանի հետ։ Քննարկումների արդյունքում որոշում […] ...

Իջևան համայնքի Աճարկուտ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

10:51 17.03.2025

Իջևան համայնքի Աճարկուտ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Մարտի 18-ին՝ ժամը 10։00-ից մինչև 15։00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Աճարկուտ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

Ժնևում ներկայացվել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության դրական փորձը

10:42 17.03.2025

Ժնևում ներկայացվել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության դրական փորձը

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանը Ժնևում մարտի 11-ին և 12-ին մասնակցել է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի (GANHRI) ամենամյա նիստի շրջանակներում անցկացված Գլխավոր վեհաժողովին, ինչպես նաև միջազգային համաժողովին՝ նվիրված կանանց և աղջիկների իրավունքներին ու գենդերային հավասարության խթանմանը։ Գլխավոր վեհաժողովի շրջանակներում գլոբալ դաշինքի անդամ՝ մարդու իրավունքների ազգային հաստատությունները փորձի փոխանակման քննարկումներ են […] ...

BACK_TO_TOP