Հրդեհ Վերին Կարմիրաղբյուր գյուղում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 03 2025
  • $
    391.74
  • RUBLE
    4.57
  • 426.88
WEATHER
+18.09 oC

Հրդեհ Վերին Կարմիրաղբյուր գյուղում

08:00 17.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մարտի 16-ին, ժամը 19:59-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Կարմիրաղբյուր գյուղում այրվում է պահեստ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 10-րդ փողոցի շինություններից մեկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:21-ին, մարվել՝ մարտի 17-ին ժամը 02:28-ին: Այրվել են շինության ծածկի փայտե կառուցատարրերը՝ մոտ 200 քմ և մոտ 1500 հակ անասնակեր:

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է մեկ էքսկավատոր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրազդանի կիրճում լուծում կտրվի տասնամյակներ շարունակ հենապատից հոսող  ջրերի խնդրին

13:00 17.03.2025

Հրազդանի կիրճում լուծում կտրվի տասնամյակներ շարունակ հենապատից հոսող  ջրերի խնդրին

Հրազդանի կիրճում լուծում կտրվի տասնամյակներ շարունակ հենապատից հոսող  ջրերի խնդրին, ինչի հետևանքով քանդվում էր երթևեկելի գոտու ասֆալտը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Աշխատանքներն ընթացքում են. խողովակների միջոցով թափվող ջրերը կտեղափոխվեն գետ, հենապատի երկայնքով մաքրվում է եղած հեղեղատարը, որից հետո էլ կիրականացվի ասֆալտապատումը: ...

Տարեսկզբից մինչև մարտի 10-ը ներառյալ տոմսային համակարգի շահագործման ընթացքում վաճառվել է 17 մլն 743 հազար 372 տոմս

12:56 17.03.2025

Տարեսկզբից մինչև մարտի 10-ը ներառյալ տոմսային համակարգի շահագործման ընթացքում վաճառվել է 17 մլն 743 հազար 372 տոմս

Հունվար-փետրվար ամիսների և մարտի առաջին 10-օրյակի ժամանակահատվածում տոմսային համակարգի շահագործման ընթացքում վաճառված տոմսերի թիվը կազմել է 17 մլն 743 հազար 372: Այդ թիվը ներառում է բոլոր տեսակի տոմսերը՝ «մեկ ուղևորությունից» մինչև «365 օր» տարվա փաթեթը: Հասույթը կազմել է 2 մլրդ 538 մլն 946 հազար 350 դրամ։ Ըստ այդմ՝ 17 մլն 743 հազար 372 տոմսերից 213 […] ...

Վրաերթի ենթարկված 38-ամյա տղամարդը մահացել է

12:40 17.03.2025

Վրաերթի ենթարկված 38-ամյա տղամարդը մահացել է

Մարտի 13-ին, ժամը 21.15-ի սահմաններում, Երևան քաղաքի Շիրակի փողոցի 5-րդ նրբանցքում ավտոբուսի վարորդը վրաերթի է ենթարկել 38-ամյա Հրաչյա Գ․-ին, որը տեղում մահացել է։ Կատարվում է նախաքննություն: ...

Սիբիգան նշել է բանակցություններում Կիևի երեք «կարմիր գիծ»

12:27 17.03.2025

Սիբիգան նշել է բանակցություններում Կիևի երեք «կարմիր գիծ»

Ուկրաինան մտադիր չէ պաշտոնապես ճանաչել տարածքների կորուստը, արձանագրել իր հրաժարումը ՆԱՏՕ-ին և Եվրամիությանն անդամակցելուց կամ համաձայնել սահմանափակել իր զինված ուժերը։ Այս մասին RBC-Ukraine հրատարակությանը տված հարցազրույցում հայտնել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան։ Նրա խոսքով՝ Ուկրաինան երբեք չի «ճանաչի» տարածքների կորուստը, ինչպես նաև համոզված է, որ ոչ ոք չի կարող Ուկրաինային արգելել մասնակցել «այս […] ...

Մատվիենկոն և Ալիևը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության ընդլայնումը

12:17 17.03.2025

Մատվիենկոն և Ալիևը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության ընդլայնումը

ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, կողմերը քննարկել են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ առևտրատնտեսական և մշակութային համագործակցության ընդլայնումը։ Այս մասին հայտնում է Դաշնային խորհրդի մամուլի ծառայությունը։ «Անկեղծ և երկարատև զրույցի ընթացքում քննարկվել է երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ, անդրադարձ է կատարվել առևտրատնտեսական և մշակութային համագործակցության […] ...

Կարգալույծ է հռչակվել Տ. Արմեն քահանա Մելքոնյանը

12:08 17.03.2025

Կարգալույծ է հռչակվել Տ. Արմեն քահանա Մելքոնյանը

Մարտի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Արմեն քահանա Մելքոնյանը: Տնօրինության համար հիմք է ծառայել Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի, Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի միջնորդագրերը, ինչպես նաև Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունը Արմեն քահանայի կարգազանց […] ...

BACK_TO_TOP