Ավստրալիան պատրաստ է իր զորքերը որպես խաղաղապահներ ուղարկել Ուկրաինա. Ալբանեզե – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 03 2025
  • $
    391.74
  • RUBLE
    4.57
  • 426.88
WEATHER
+22.09 oC

Ավստրալիան պատրաստ է իր զորքերը որպես խաղաղապահներ ուղարկել Ուկրաինա. Ալբանեզե

09:50 17.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ավստրալիան միացել է «կամավոր» երկրների կոալիցիային՝ հաստատելով իր պատրաստակամությունը՝ որպես խաղաղապահներ ուղարկելու իր զինվորականներին Ուկրաինա։ Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել վարչապետ Էնթոնի Ալբանեզեն։

Կառավարության ղեկավարը ևս մեկ անգամ հաստատել է Ավստրալիայի պատրաստակամությունը՝ «հաստատ և անշեղորեն աջակցել Ուկրաինային»։

«Մենք բաց ենք քննարկելու ապագա խաղաղապահ ջանքերին մասնակցելու ցանկացած խնդրանք»,-ասել է նա՝ ընդգծելով, որ «դա բխում է Ավստրալիայի ազգային շահերից, քանի որ այն, ինչ տեղի է ունենում Եվրատլանտյան տարածաշրջանում, լուրջ հետևանքներ ունի հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանի համար»:

Ալբանեզը նաև հիշեցրել է, որ իր երկիրն արդեն ուղարկել է 1,5 միլիարդ ավստրալական դոլար (950 միլիոն դոլար) Ուկրաինային օգնելու և նրա զինված ուժերը մարզելու համար, և խոստացել է ապագայում, «ելնելով Ավստրալիայի հնարավորություններից և համեմատական ​​առավելություններից», աջակցել Կիևին «որքան անհրաժեշտ է»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՃՏՊ Մասիս-Ռանչպար ավտոճանապարհին․ կա տուժած

14:47 17.03.2025

ՃՏՊ Մասիս-Ռանչպար ավտոճանապարհին․ կա տուժած

Մարտի 17-ին, ժամը 10:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Ռանչպար գյուղում՝ ձկնաբուծարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մասիս-Ռանչպար ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճա¬նապարհի երթևեկելի հատվածից և […] ...

Ադրբեջանի ՊՆ-ի կեղծ հաղորդագրությունների նպատակն Ալիևի հայտարարությունն արդարացնելն է. Ալեն Սիմոնյան

14:41 17.03.2025

Ադրբեջանի ՊՆ-ի կեղծ հաղորդագրությունների նպատակն Ալիևի հայտարարությունն արդարացնելն է. Ալեն Սիմոնյան

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը անդրադարձավ ադրբեջանական կողմի ապատեղեկատվության տարածմանը, թե հայկական զինված ուժերը իբր մարտի 16-ին կրակել են սահմանի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված դիրքերի ուղղությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե արդյոք ադրբեջանական կողմից նման ապատեղեկատվության տարածումը չի վկայում խաղաղության գործընթացի ձախողման մասին, Սիմոնյանը պատասխանեց. «Չէ, կարծում եմ, որ չհաջողության մասին […] ...

Կրեմլը հաստատել է Պուտինի ու Թրամփի՝ սպասվող հեռախոսազրույցը

14:26 17.03.2025

Կրեմլը հաստատել է Պուտինի ու Թրամփի՝ սպասվող հեռախոսազրույցը

Երեքշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած՝ ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ զրույցն իսկապես պատրաստվում է, ճեպազրույցում հաստատել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։ «Այո, դա իսկապես այդպես է։ Նման հեռախոսազրույց պատրաստվում է երեքշաբթի», – ասել է նա։ ...

Մատվիենկոն Ալիևին է փոխանցել Պուտինի ողջույնները

14:21 17.03.2025

Մատվիենկոն Ալիևին է փոխանցել Պուտինի ողջույնները

Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հայտնել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին է փոխանցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ողջույնները։ «Ես Վլադիմիր Վլադիմիրովիչի ողջույնները փոխանցեցի հարգարժան Իլհամ Հեյդարովիչին»,- ասել է Մատվիենկոն Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սագիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ։ Մատվիենկոն Ալիևի հետ իր հանդիպումը բովանդակալից է անվանել։ ...

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

14:15 17.03.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Մարտի 18-ին հատկապես ցերեկային ժամերին Շիրակում, Լոռիում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ, մնացած շրջաններում 15-20մ/վրկ արագությամբ։ Երևանում մարտի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 18-ի ուշ երեկոյան, 19-22-ին սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Մարզերում մարտի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի […] ...

«Հաղթանակ» զբոսայգին կարդիականացվի

14:09 17.03.2025

«Հաղթանակ» զբոսայգին կարդիականացվի

«Հաղթանակ» զբոսայգին կարդիականացվի: Արդեն իսկ մեկնարկել է գույքագրումը: Քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական նիստի ընթացքում հանձնարարել է հայեցակարգը մշակել նորարարական լուծումների համատեքստում: ...

BACK_TO_TOP