Հարավային Կովկասում հակամարտությունը պետք է ավարտվի. Մայք Ուոլց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
8:34:24
Ամսաթիվ
17 03 2025
«Մարտ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
2324252627281
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
303112345
  • $
    391.74
  • RUBLE
    4.57
  • 426.88
WEATHER
+16.09 oC

Հարավային Կովկասում հակամարտությունը պետք է ավարտվի. Մայք Ուոլց

22:43 16.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

00:00
00:00
Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հարավային Կովկասում հակամարտությունը պետք է ավարտվի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը: Մայք Ուոլցը X-ի իր միկրոբլոգում մասնավորապես գրել է.

«Հարավային Կովկասում հակամարտությունը պետք է ավարտվի: Այս շաբաթ ես խոսել եմ Ադրբեջանի նախագահ Ալիևի ազգային անվտանգության խորհրդական պարոն Հիքմեթ Հաջիևի հետ:

Մենք գոհ ենք, որ Ադրբեջանը և Հայաստանը մեծ քայլ են կատարել և համաձայնել են խաղաղության պայմանագիր կնքել: Ես ասացի նրան, որ մենք պետք է ավարտենք այս խաղաղ համաձայնագիրը հիմա, ազատ արձակենք բանտարկյալներին և միասին աշխատենք տարածաշրջանն ավելի անվտանգ ու բարգավաճ դարձնելու համար»,- գրել է Ուոլցը:

Նա հավելել է, որ Ամերիկայի ոսկե դարը խաղաղություն և բարգավաճում կբերի աշխարհին, և իրենք չեն դադարի աշխատել մինչև դա տեղի չունենա»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մատվիենկոն և Ալիևը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության ընդլայնումը

12:17 17.03.2025

Մատվիենկոն և Ալիևը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության ընդլայնումը

ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, կողմերը քննարկել են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ առևտրատնտեսական և մշակութային համագործակցության ընդլայնումը։ Այս մասին հայտնում է Դաշնային խորհրդի մամուլի ծառայությունը։ «Անկեղծ և երկարատև զրույցի ընթացքում քննարկվել է երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ, անդրադարձ է կատարվել առևտրատնտեսական և մշակութային համագործակցության […] ...

Կարգալույծ է հռչակվել Տ. Արմեն քահանա Մելքոնյանը

12:08 17.03.2025

Կարգալույծ է հռչակվել Տ. Արմեն քահանա Մելքոնյանը

Մարտի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Արմեն քահանա Մելքոնյանը: Տնօրինության համար հիմք է ծառայել Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի, Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի միջնորդագրերը, ինչպես նաև Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունը Արմեն քահանայի կարգազանց […] ...

SHANTNEWS

12:00 17.03.2025

SHANTNEWS

Խուսափե՛ք խոզանների ու բուսական մնացորդների այրումից․ ՆԳՆ

11:53 17.03.2025

Խուսափե՛ք խոզանների ու բուսական մնացորդների այրումից․ ՆԳՆ

Խուսափե՛ք խոզանների ու բուսական մնացորդների այրումից․ գյուղատնտեսական աշխատանքներին ընդառաջ ՆԳ նախարարությունը հորդորում է․ «Հարգելի՛ քաղաքացիներ, ՆԳ նախարարությունը հորդորում է գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները։ Վերջին շրջանում հաճախ կրկնվող խոզանների այրման դեպքերն ու դրանց հնարավոր բացասական հետևանքները լուրջ սպառնալիքներ են ստեղծում շրջակա միջավայրի համար։ Գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ, հաշվի չառնելով հնարավոր հետևանքները, մարդիկ հաճախ […] ...

Շվեդիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի վերաբերյալ բանակցությունների ավարտը

11:45 17.03.2025

Շվեդիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի վերաբերյալ բանակցությունների ավարտը

Շվեդիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի վերաբերյալ բանակցությունների ավարտը։ Այս մասին գրված է Շվեդիայի արտաքին գործերի նախարարության X-ի միկրոբլոգում։ «Շվեդիան ողջունում է լուրը, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ և խրախուսում է դրա արագ ստորագրումը` նպաստելու համար տարածաշրջանում կայուն խաղաղությանը, կայունությանը և բարգավաճմանը»,-նշված […] ...

Քարաթափում Տաթև-Լծեն ավտոճանապարհին

11:38 17.03.2025

Քարաթափում Տաթև-Լծեն ավտոճանապարհին

Մարտի 17-ին, ժամը 07:18-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև-Լծեն ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում․ ճանապարհը երկկողմանի փակ է։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Տաթև-Լծեն ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել քարաթափում՝ թափվել է մոտ […] ...

BACK_TO_TOP