13:29 16.03.2025
Մարտի 11-ից 13-ը ՆԳՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության կարևորագույն օբյեկտների պահպանության բաժնի ծառայողների կողմից, բաժնի պետ, փ/ծ գնդապետ Մ․ Ավետիսյանի ղեկավարությամբ, «Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ի աշխատակիցների համար կազմակերպվել են տեսական և գործնական դասընթացներ՝ «Արտակարգ իրավիճակների ժամանակ աշխատակիցների վարքականոնները և անհրաժեշտ գործողությունները» թեմայով:
Դասընթացների նպատակն էր ապահովել թանգարանի աշխատակիցների պատրաստվածությունն արտակարգ իրավիճակներում՝ դրանց ճիշտ արձագանքման, անվտանգության ապահովման և կյանքի փրկության ուղղությամբ:
Կարևորելով արտակարգ իրավիճակներում աշխատակիցների հմտությունների մակարդակի բարձրացումը՝ մասնակիցներին ներկայացվել են արտակարգ իրավիճակներում օպերատիվ արձագանքման, անվտանգության պահպանման հիմնահարցերն ու այն հիմնական քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն արտակարգ իրավիճակների ժամանակ՝ մարդկանց օգնություն ցուցաբերելու, անվտանգության ապահովման և հնարավոր ռիսկերից խուսափելու համար, ինչպես նաև առաջին օգնության տրամադրման, մարդկանց տեղափոխման և ընդհանուր անվտանգության ապահովման հիմնական մեթոդները:
Գործնական պարապմունքների ընթացքում մասնակիցներին ցուցադրվել են հակահրդեհային սարքավորումների օգտագործման եղանակները, ինչպես նաև դրանց կիրառման արդյունավետությունն արտակարգ իրավիճակներում:
Դասընթացների ավարտին տեղի է ունեցել բաց քննարկում, որտեղ մասնակիցներն ամփոփել են ձեռք բերած գիտելիքները, ստացել այն հարցերի պատասխանները, որոնք առաջացել էին ուսուցման ընթացքում, և ներկայացրել իրենց դիտարկումներն ու առաջարկները, միևնույն ժամանակ շեշտել, թե ինչպես կարող են կիրառել ստացած հմտությունները՝ թե՛ իրենց և թե՛ այցելուների անվտանգությունն արտակարգ իրավիճակներում ապահովելու համար:
Նմանատիպ դասընթացները նպաստում են արտակարգ իրավիճակներին ավելի լավ պատրաստվելու և ճիշտ արձագանքելու կարողությունների զարգացմանը, ինչպես նաև հասարակության անվտանգության մակարդակի բարձրացմանը:
19:28 16.03.2025
Զելենսկին փոխել է երկրի ԶՈՒ գլխավոր շտաբի պետին15:20 15.03.2025
ԿԸՀ իրազեկումը՝ նախընտրական քարոզչության վերաբերյալ19:28 16.03.2025
Զելենսկին փոխել է երկրի ԶՈՒ գլխավոր շտաբի պետինՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փոխել է երկրի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին: Զելենսկու հրամանագրով՝ Անատոլի Բարգիլևիչին կփոխարինի գեներալ-մայոր Անդրեյ Գնատովը: Վերջինս նախկինում եղել է գերատեսչության ղեկավարի տեղակալը։ Այս մասին ասվում է Զելենսկու գրասենյակի կայքում հրապարակված հրամանագրերում։ Կադրային փոփոխությունների պատճառները չեն բացահայտվում։ ...
18:47 16.03.2025
Թրամփն անձամբ հետևել է Եմենի հութիների վրա ԱՄՆ օդային հարվածներինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անձամբ հետևել է Եմենի հութիների վրա ԱՄՆ օդային հարվածներին։ Այս մասին հայտնել է Սպիտակ տունը՝ կից հրապարակելով լուսանկարներ և տեսանյութեր: «Նախագահ Թրամփը քայլեր է ձեռնարկում հութիների դեմ՝ պաշտպանելու ԱՄՆ նավագնացության ակտիվները և զսպելու ահաբեկչական սպառնալիքները»,- նշվում է գրառման մեջ: Լուսանկարներից երևում է, որ Թրամփի հետ գործողության հետևել են ԱՄՆ պետքարտուղար Մարկո […] ...
18:19 16.03.2025
ԱՄՆ-ում փոթորիկների և տորնադոների պատճառով զոհերի թիվն ավելացել էԱՄՆ-ին պատուհասած հզոր փոթորկի զոհերի թիվը հասել է 28-ի։ Այս մասին հայտնում է ABC News-ը՝ նշելով, որ միլիոնավոր ամերիկացիներ շարունակում են մնալ բարձր ռիսկային գոտում՝ տորնադոյի և փոթորիկ քամիների սպառնալիքի պատճառով։ Փոթորիկը, որն ուղեկցվում է մինչև 130 կմ/ժ արագությամբ քամու պոռթկումներով և մեծ կարկուտով, շարունակում է շարժվել դեպի արևելք՝ սպառնալով երկրի միջին և հարավային շրջաններին։ […] ...
18:02 16.03.2025
Այսօր Մեծ Պահքի երրորդ կիրակին է՝ Անառակի կիրակինՄեծ Պահքի երրորդ կիրակին կոչվում է Անառակի՝ Քրիստոսի պատմած «Անառակ որդու առակ»-ի անունով, որն էլ ընթերցվում է այդ օրը: Առակի հերոսը երջանիկ ընտանիքի կրտսեր որդին է, որը մեղքեր, սխալներ գործելուց հետո զղջմամբ ու ապաշխարությամբ դառնում է դեպի գթասիրտ Հայրը․ «Հա՛յր, մեղանչեցի երկնքի դեմ և քո առաջ…» (Ղուկաս 15:21): Հայրն, անշուշտ, ներում է նրան: Անգամ ի […] ...
17:43 16.03.2025
Երևանում բախվել են Honda-ն և Porsche Panamera-ն. վերջինը կոտրել է երկաթե ճաղավանդակները, հարվածել նստարանին և հայտնվել մայթինՄարտի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։50-ի սահմանում Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում բախվել են 30-ամյա Հայկ Մկրտչյանի վարած Honda մակնիշի և 28-ամյա Ռոբերտ Հովհաննիսյանի վարած Porsche Panamera մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է երկաթե ճաղավանդակներին, կոտրել դրանք, հարվածել նստարանին և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով […] ...
17:28 16.03.2025
Վրաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի տեղակալի հետՄարտի 14-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի տեղակալ Գենադի Արվելաձեի հետ։ Զրուցակիցները քննարկեցին ՀՀ և Վրաստանի միջև տնտեսական հարաբերությունների օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ։ Այս մասին հայտնել են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։ ...