Փրկարարներին հաջողվել է մարել Արծվաբերդ գյուղում խոտածածկ տարածքի հրդեհը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 03 2025
  • $
    391.74
  • RUBLE
    4.57
  • 426.88
WEATHER
+13.09 oC

Փրկարարներին հաջողվել է մարել Արծվաբերդ գյուղում խոտածածկ տարածքի հրդեհը

12:56 16.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մարտի 15-ին, ժամը 13։49-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արծվաբերդ գյուղում՝ «Ճգնավոր» կոչվող հանդամասում, այրվում է խոտածածկույթ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:26-ին, մարվել՝ 19:01-ին: Փրկարարներին հաջողվել է մարել խոտածածկ տարածքի հրդեհը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այրվել են անասնագոմի տանիքի կառուցատարրերը

21:10 16.03.2025

Այրվել են անասնագոմի տանիքի կառուցատարրերը

Մարտի 16-ին, ժամը 15։57-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովազարդ գյուղի Անդրանիկի փողոցի տներից մեկին հարակից այրվում է խորդանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Իսակովի փողոցի տներից մեկին կից անասնագոմում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […] ...

Հրդեհ Արևադաշտ գյուղում. այրվել է մոտ 350 հակ անասնակեր

20:57 16.03.2025

Հրդեհ Արևադաշտ գյուղում. այրվել է մոտ 350 հակ անասնակեր

Մարտի 16-ին, ժամը 14։05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արևադաշտ գյուղում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գևորգ Չաուշի փողոցի տներից մեկին կից այրվում է կուտակած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:50-ին, մարվել՝ 15:20-ին։ Այրվել է […] ...

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՊՆ

20:43 16.03.2025

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Այս մասին հայտնել են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 16-ին՝ ժամը 18։35-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին […] ...

ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտների վարժանքները Հունաստանում

20:15 16.03.2025

ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտների վարժանքները Հունաստանում

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտների վարժանքները Հունաստանում: Մանրամասները՝ ՊՆ տեսանյութում: ...

Շարունակվում է Մանուշյանական շաբաթը. ինչ միջոցառումներ են նախատեսված

19:49 16.03.2025

Շարունակվում է Մանուշյանական շաբաթը. ինչ միջոցառումներ են նախատեսված

Շարունակվում է Մանուշյանական շաբաթը՝ նվիրված Միսաք Մանուշյանին և ֆրանսիական դիմադրության շարժման նրա զինակիցներին: Մարտի 17-ին տեղի կունենան հետևյալ միջոցառումները՝ Ժամը 14:00-16:00-Կատյա Գիրագոսյանի «Միսաք և Մելինե» վավերագրական ֆիլմի ցուցադրություն Ժամը 15:00-18:00-«Ֆրանսիական դիմադրության հայ հերոսները» խորագրով գիտաժողով Ժամը 19:00-Էլիզաբեթ վան Զեյլ Լանգհաութի «Կարմիր աֆիշի պարտիզանները» վավերագրական ֆիլմի ցուցադրություն և քննարկում ֆիլմի համահեղինակ Սելին Չիչեկողլուի և պատմաբան Դենի […] ...

Զելենսկին փոխել է երկրի ԶՈՒ գլխավոր շտաբի պետին

19:28 16.03.2025

Զելենսկին փոխել է երկրի ԶՈՒ գլխավոր շտաբի պետին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փոխել է երկրի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին: Զելենսկու հրամանագրով՝ Անատոլի Բարգիլևիչին կփոխարինի գեներալ-մայոր Անդրեյ Գնատովը: Վերջինս նախկինում եղել է գերատեսչության ղեկավարի տեղակալը։ Այս մասին ասվում է Զելենսկու գրասենյակի կայքում հրապարակված հրամանագրերում։ Կադրային փոփոխությունների պատճառները չեն բացահայտվում։ ...

BACK_TO_TOP