Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 03 2025
  • $
    391.74
  • RUBLE
    4.57
  • 426.88
WEATHER
+22.09 oC

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը

12:27 16.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մարտի 15-ին, ժամը 11։18-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պառավաքար գյուղում այրվում է խոտածածկույթ:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ՔՊՎ քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Պառավաքարի հրշեջ-փրկարարական խմբից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:58-ին, մարվել՝ 19:04-ին: Այրվել է խոտածածկույթ և մացառուտ։ Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ում փոթորիկների և տորնադոների պատճառով զոհերի թիվն ավելացել է

18:19 16.03.2025

ԱՄՆ-ում փոթորիկների և տորնադոների պատճառով զոհերի թիվն ավելացել է

ԱՄՆ-ին պատուհասած հզոր փոթորկի զոհերի թիվը հասել է 28-ի։ Այս մասին հայտնում է ABC News-ը՝ նշելով, որ միլիոնավոր ամերիկացիներ շարունակում են մնալ բարձր ռիսկային գոտում՝ տորնադոյի և փոթորիկ քամիների սպառնալիքի պատճառով։ Փոթորիկը, որն ուղեկցվում է մինչև 130 կմ/ժ արագությամբ քամու պոռթկումներով և մեծ կարկուտով, շարունակում է շարժվել դեպի արևելք՝ սպառնալով երկրի միջին և հարավային շրջաններին։ […] ...

Այսօր Մեծ Պահքի երրորդ կիրակին է՝ Անառակի կիրակին

18:02 16.03.2025

Այսօր Մեծ Պահքի երրորդ կիրակին է՝ Անառակի կիրակին

Մեծ Պահքի երրորդ կիրակին կոչվում է Անառակի՝ Քրիստոսի պատմած «Անառակ որդու առակ»-ի անունով, որն էլ ընթերցվում է այդ օրը: Առակի հերոսը երջանիկ ընտանիքի կրտսեր որդին է, որը մեղքեր, սխալներ գործելուց հետո զղջմամբ ու ապաշխարությամբ դառնում է դեպի գթասիրտ Հայրը․ «Հա՛յր, մեղանչեցի երկնքի դեմ և քո առաջ…» (Ղուկաս 15:21): Հայրն, անշուշտ, ներում է նրան: Անգամ ի […] ...

Երևանում բախվել են Honda-ն և Porsche Panamera-ն. վերջինը կոտրել է երկաթե ճաղավանդակները, հարվածել նստարանին և հայտնվել մայթին

17:43 16.03.2025

Երևանում բախվել են Honda-ն և Porsche Panamera-ն. վերջինը կոտրել է երկաթե ճաղավանդակները, հարվածել նստարանին և հայտնվել մայթին

Մարտի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։50-ի սահմանում Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում բախվել են 30-ամյա Հայկ Մկրտչյանի վարած Honda մակնիշի և 28-ամյա Ռոբերտ Հովհաննիսյանի վարած Porsche Panamera մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է երկաթե ճաղավանդակներին, կոտրել դրանք, հարվածել նստարանին և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով […] ...

Վրաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի տեղակալի հետ

17:28 16.03.2025

Վրաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի տեղակալի հետ

Մարտի 14-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի տեղակալ Գենադի Արվելաձեի հետ։ Զրուցակիցները քննարկեցին ՀՀ և Վրաստանի միջև տնտեսական հարաբերությունների օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ։ Այս մասին հայտնել են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։ ...

Հրդեհ Վանաձոր քաղաքում

17:14 16.03.2025

Հրդեհ Վանաձոր քաղաքում

Մարտի 16-ին, ժամը 11:39-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Զաքարյան փողոցում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Զաքարյան փողոցում այրվում է խոտածածկույթ և չգործող շինության տանիքը (մոտ 160 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […] ...

Պերուացի ձկնորսին ողջ են գտել 95 օր բաց ծովում մնալուց հետո

17:01 16.03.2025

Պերուացի ձկնորսին ողջ են գտել 95 օր բաց ծովում մնալուց հետո

Էկվադորում 95 օր անց ողջ են գտել, անհետ կորած համարվող, պերուացի ձկնորսին։ Այս մասին հայտնել է Peru 21-ը: Նապա Կաստրոյին վերջին անգամ տեսել են 2024 թվականի դեկտեմբերի 7-ին, երբ նա ծով է դուրս եկել իր ձկնորսական նավով՝ հայրենի Մարկոնա քաղաքից: Տղամարդը կապի մեջ է եղել իր հարազատների հետ, սակայն անհետացել է 10 օր անց Սանտա […] ...

BACK_TO_TOP