12:01 16.03.2025
Եմենի «Անսար Ալլահ» շարժումը խոստացել է պատասխանել «էսկալացիային էսկալացիայով» այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը զանգվածային հարվածներ հասցրեց Եմենի տարածքին։
«Եմենի մայրաքաղաք Սանայում բնակելի թաղամասերի դեմ ուղղված ագրեսիան դավաճանական և հանցավոր արարք է: Այս ագրեսիան անպատասխան չի մնա. մեր զինված ուժերը լիովին պատրաստ են էսկալացիային արձագանքել էսկալացիայով», – ասվում է Հութիի քաղբյուրոյի հայտարարության մեջ:
Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրահանգել էր ամերիկյան զինված ուժերին ռազմական գործողություններ սկսել հութիների դեմ։ Նա նշել է, որ ապստամբների հարձակումները ամերիկյան նավերի վրա պետք է անհապաղ դադարեցվեն։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ ԱՄՆ զինված ուժերը լայնածավալ գործողություն են սկսել Եմենում, որը ներառում է ճշգրիտ հարվածներ հութիների թիրախներին:
00:14 17.03.2025
Մեկնարկել է «Ներուժ»-ի 6-րդ շրջափուլի տեխնոլոգիական ստարտափների ծրագրերի հայտերի ընդունումըՄեկնարկել է «Ներուժ»-ի արդեն 6-րդ շրջափուլի տեխնոլոգիական ստարտափների ծրագրերի հայտերի ընդունումը: Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 16.03.2025
Հրդեհի ահազանգ Տաշիր քաղաքումՄարտի 16-ին, ժամը 16։46-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաշիր քաղաքի Պուշկինի փողոցում այրվում է տան տանիք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։05-ին, մարվել՝ 17։49-ին։ Այրվել են Պուշկինի փողոցի տներից մեկի տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 80 […] ...
23:21 16.03.2025
Գիտնականները «հաղթել են» գլխի և պարանոցի քաղցկեղին՝ թիրախավորելով մեկ գենԹել Ավիվի համալսարանի գիտնականներն առաջին անգամ խմբագրել են SOX2 գենը՝ օգտագործելով CRISPR տեխնոլոգիան, որն օգնել է վերացնել գլխի և պարանոցի քաղցկեղի ուռուցքները մկների մոտ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Advanced Science (AdvSci) ամսագրում: Նախկինում ենթադրվում էր, որ քաղցկեղի դեմ արդյունավետ պայքարը պահանջում է թիրախավորել մի քանի գեն, սակայն նոր աշխատանքը ցույց է տվել, որ չարորակ բջիջների […] ...
23:01 16.03.2025
ՀՑԹԻ-ում կայացել է «Երիտթուրքական ազգայնականությունից` նացիզմ. Հայոց ցեղասպանությունը վերապրածները Դիմադրության շարժման առաջնագծում» գիտաժողովըՄարտի 14-18-ը Երևանում և Արտաշատում անցկացվող Միսաք Մանուշյանին և ֆրանսիական դիմադրության շարժման` նրա զինակիցներին նվիրված «Մանուշյանական շաբաթ» միջոցառման շրջանակներում մարտի 15-ին և 16-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ «ԵՐԻՏԹՈՒՐՔԱԿԱՆ ԱԶԳԱՅՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ` ՆԱՑԻԶՄ. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԸ ԴԻՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ» խորագրով միջազգային գիտաժողովը: Այս մասին հայտնել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից: ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանն բացման իր խոսքում նշեց, […] ...
22:43 16.03.2025
Հարավային Կովկասում հակամարտությունը պետք է ավարտվի. Մայք ՈւոլցՀարավային Կովկասում հակամարտությունը պետք է ավարտվի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը: Մայք Ուոլցը X-ի իր միկրոբլոգում մասնավորապես գրել է. «Հարավային Կովկասում հակամարտությունը պետք է ավարտվի: Այս շաբաթ ես խոսել եմ Ադրբեջանի նախագահ Ալիևի ազգային անվտանգության խորհրդական պարոն Հիքմեթ Հաջիևի հետ: Մենք գոհ ենք, որ Ադրբեջանը և Հայաստանը մեծ քայլ են […] ...
22:22 16.03.2025
Իրանն աջակցում է հարևան ժողովուրդների միջև խաղաղությանը և կայունությանը. ՓեզեշքիանԻրանի նախագահ նախագահ Մասուդ Փեզեշքիանը հաստատել է, որ Իսլամական Հանրապետությունը հետևողականորեն հանդես է գալիս տարածաշրջանում, հատկապես հարևան երկրների միջև խաղաղության, մերձեցման և կայունության օգտին՝ միաժամանակ ընդգծելով բոլոր երկրների տարածքային ամբողջականության պահպանման կարևորությունը։ Այս մասին նախագահ Փեզեշքիանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ երկու երկրների ղեկավարները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր […] ...