11:46 16.03.2025
Առնվազն 31 մարդ է զոհվել և ավելի քան 100-ը վիրավորվել Եմենի հյուսիսային և կենտրոնական հատվածների վրա ԱՄՆ-ի հարվածների հետևանքով: Այս մասին հայտնել է ապստամբների առողջապահության նախարարության ներկայացուցիչ Անիս ալ Ասբահին։
«Նախնական տվյալներով՝ Սանայում, Սաադա, Ալ-Բայդա և Ռադա նահանգներում քաղաքացիական (օբյեկտների) և բնակելի թաղամասերի դեմ ուղղված ամերիկյան ագրեսիայի հետևանքով զոհվել է 31 մարդ, ևս 101-ը վիրավորվել է», – գրել է նա X-ում:
Ալ-Ասբահիի խոսքով՝ զոհվածների ու վիրավորների մեծ մասը կանայք ու երեխաներ են։
Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, մարտի 15-ին ԱՄՆ Զինված ուժերը նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով սկսեցին զանգվածային հարվածներ հասցնել Եմենի տարածքին, որը գտնվում է հութիների վերահսկողության տակ։ Գործողությունն ուղղված է ամերիկյան շահերի պաշտպանությանը և նավարկության ազատության ապահովմանը, հայտնել են ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունից։
15:20 15.03.2025
ԿԸՀ իրազեկումը՝ նախընտրական քարոզչության վերաբերյալ20:15 16.03.2025
ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտների վարժանքները ՀունաստանումՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտների վարժանքները Հունաստանում: Մանրամասները՝ ՊՆ տեսանյութում: ...
19:49 16.03.2025
Շարունակվում է Մանուշյանական շաբաթը. ինչ միջոցառումներ են նախատեսվածՇարունակվում է Մանուշյանական շաբաթը՝ նվիրված Միսաք Մանուշյանին և ֆրանսիական դիմադրության շարժման նրա զինակիցներին: Մարտի 17-ին տեղի կունենան հետևյալ միջոցառումները՝ Ժամը 14:00-16:00-Կատյա Գիրագոսյանի «Միսաք և Մելինե» վավերագրական ֆիլմի ցուցադրություն Ժամը 15:00-18:00-«Ֆրանսիական դիմադրության հայ հերոսները» խորագրով գիտաժողով Ժամը 19:00-Էլիզաբեթ վան Զեյլ Լանգհաութի «Կարմիր աֆիշի պարտիզանները» վավերագրական ֆիլմի ցուցադրություն և քննարկում ֆիլմի համահեղինակ Սելին Չիչեկողլուի և պատմաբան Դենի […] ...
19:08 16.03.2025
Ե՞րբ կլինի Թրամփ-Պուտին հաջորդ հեռախոսազրույցը. Ուիտկոֆը մանրամասներ է ներկայացրելՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթ։ Այս մասին CNN-ի եթերում հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆը։ «Ես ակնկալում եմ, որ այս շաբաթ (խմբ. նկատի ունի եկող շաբաթվա սկիզբը) երկու նախագահների միջև հեռախոսազրույց տեղի կունենա: Մենք նաև շարունակում ենք շփվել և զրուցել ուկրաինացիների […] ...
18:47 16.03.2025
Թրամփն անձամբ հետևել է Եմենի հութիների վրա ԱՄՆ օդային հարվածներինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անձամբ հետևել է Եմենի հութիների վրա ԱՄՆ օդային հարվածներին։ Այս մասին հայտնել է Սպիտակ տունը՝ կից հրապարակելով լուսանկարներ և տեսանյութեր: «Նախագահ Թրամփը քայլեր է ձեռնարկում հութիների դեմ՝ պաշտպանելու ԱՄՆ նավագնացության ակտիվները և զսպելու ահաբեկչական սպառնալիքները»,- նշվում է գրառման մեջ: Լուսանկարներից երևում է, որ Թրամփի հետ գործողության հետևել են ԱՄՆ պետքարտուղար Մարկո […] ...
18:19 16.03.2025
ԱՄՆ-ում փոթորիկների և տորնադոների պատճառով զոհերի թիվն ավելացել էԱՄՆ-ին պատուհասած հզոր փոթորկի զոհերի թիվը հասել է 28-ի։ Այս մասին հայտնում է ABC News-ը՝ նշելով, որ միլիոնավոր ամերիկացիներ շարունակում են մնալ բարձր ռիսկային գոտում՝ տորնադոյի և փոթորիկ քամիների սպառնալիքի պատճառով։ Փոթորիկը, որն ուղեկցվում է մինչև 130 կմ/ժ արագությամբ քամու պոռթկումներով և մեծ կարկուտով, շարունակում է շարժվել դեպի արևելք՝ սպառնալով երկրի միջին և հարավային շրջաններին։ […] ...
18:02 16.03.2025
Այսօր Մեծ Պահքի երրորդ կիրակին է՝ Անառակի կիրակինՄեծ Պահքի երրորդ կիրակին կոչվում է Անառակի՝ Քրիստոսի պատմած «Անառակ որդու առակ»-ի անունով, որն էլ ընթերցվում է այդ օրը: Առակի հերոսը երջանիկ ընտանիքի կրտսեր որդին է, որը մեղքեր, սխալներ գործելուց հետո զղջմամբ ու ապաշխարությամբ դառնում է դեպի գթասիրտ Հայրը․ «Հա՛յր, մեղանչեցի երկնքի դեմ և քո առաջ…» (Ղուկաս 15:21): Հայրն, անշուշտ, ներում է նրան: Անգամ ի […] ...