Եմենում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ավիահարվածների հետևանքով կան զոհեր և վիրավորներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 03 2025
  • $
    391.74
  • RUBLE
    4.57
  • 426.88
WEATHER
+3.09 oC

Եմենում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ավիահարվածների հետևանքով կան զոհեր և վիրավորներ

23:58 15.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Առնվազն ինը մարդ է զոհվել և ինը վիրավորվել` Եմենի հութիների կողմից վերահսկվող տարածքին ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հասցրած հարվածների հետևանքով: Այս մասին Al Mayadeen հեռուստաալիքին հայտնել է հութիների կառավարությունում առողջապահության նախարարության ներկայացուցիչ Անիս ալ Ասբահին։

«ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի թշնամական հարվածների առաջին զոհերը դարձել են 9 սպանվածները և 9 վիրավորները»,- մեջբերում է հեռուստաալիքը նրա խոսքերը։

Al Masirah հեռուստաալիքի փոխանցմամբ՝ հարվածը հասցվել է մայրաքաղաքից հյուսիս գտնվող բնակելի թաղամասին։ Վնասվել են մի քանի շինություններ։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են։

Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է ամերիկացի զինվորականներին ռազմական գործողություններ սկսել հութիների դեմ։ Նա նշել է, որ այսօրվանից պետք է դադարեցվեն ապստամբների հարձակումները ամերիկյան նավերի վրա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:06 17.03.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ ...

Հրդեհ Վերին Կարմիրաղբյուր գյուղում

08:00 17.03.2025

Հրդեհ Վերին Կարմիրաղբյուր գյուղում

Մարտի 16-ին, ժամը 19:59-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Կարմիրաղբյուր գյուղում այրվում է պահեստ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 10-րդ փողոցի շինություններից մեկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:21-ին, մարվել՝ մարտի 17-ին ժամը […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

01:00 17.03.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

00:55 17.03.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ ...

Եմենում ամերիկյան հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 50-ը

00:51 17.03.2025

Եմենում ամերիկյան հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 50-ը

Եմենի հյուսիսային և կենտրոնական հատվածների վրա ԱՄՆ-ի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 53-ի, վիրավորվել է առնվազն 98 մարդ: Այս մասին հայտնել է հութիների կառավարությունում առողջապահության նախարարության ներկայացուցիչ Անիս ալ Ասբահին։ «Մարտի 15-ին ամերիկյան թշնամու կողմից խաղաղ բնակիչների վրա իրականացված հարվածների հետևանքով զոհվել է 53, վիրավորվել՝ 98 մարդ»,- գրել է նա X-ի միկրոբլոգում: Հութիները պնդում […] ...

ԱՄՆ-ը գաղտնազերծելու է Քենեդու սպանությանն առնչվող ևս 2000 փաստաթուղթ

00:43 17.03.2025

ԱՄՆ-ը գաղտնազերծելու է Քենեդու սպանությանն առնչվող ևս 2000 փաստաթուղթ

ԱՄՆ վարչակազմը նախատեսում է գաղտնազերծել և հրապարակել ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի սպանության մասին նյութեր մի քանի շաբաթվա ընթացքում։ Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Full Measure ծրագրին տված հարցազրույցում։ Ամերիկացի առաջնորդը նշել է, որ իր առաջին նախագահական ժամկետում գաղտնազերծել է որոշ նյութեր։ «Սակայն այդ ժամանակից ի վեր նրանք և մենք հայտնաբերել ենք […] ...

BACK_TO_TOP