20:31 15.03.2025
Բուխարեստի կենտրոնում սկսվել է «Եվրամանիֆեստ» կոչվող հանրահավաքը, որը կազմակերպել են Ռումինիայի արևմտամետ կուրսի կողմնակիցները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ռումինիայի և Եվրամիության դրոշները բռնած ցուցարարները հավաքվել են Հաղթանակի հրապարակում։ Միջոցառման պատճառով հարակից փողոցները փակ են, իսկ երթեւեկությունը՝ սահմանափակ։
Հանրահավաքը կազմակերպել էին Բրյուսելի և Փարիզի դիրքերին մոտ գտնվող արևմտամետ քաղաքականության կողմնակիցները։ Միաժամանակ, համացանցում միջոցառման կազմակերպիչների պաշտոնական կայքում նշվում է, որ «Եվրոմանիֆեստը» կապված չէ «որևէ քաղաքական կուսակցության կամ թեկնածուի հետ»։
Նմանատիպ գործողություններ այսօր տեղի կունենան Ռումինիայի այլ քաղաքներում, մասնավորապես՝ Տիմիշոարայում, Օրադայում, Բրասովում, Կլուժ-Նապոկայում։
15:20 15.03.2025
ԿԸՀ իրազեկումը՝ նախընտրական քարոզչության վերաբերյալ12:42 15.03.2025
Ավարտվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը23:15 15.03.2025
Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստը ԱՊԼ-ի նոր ռեկորդ է գրանցել«Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդը դարձել է Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ով 100-ից պակաս հանդիպմանը գրանցել է 100 գոլային գործողություն: Այս մասին հայտնել է gazeta.ru-ն: Մարտի 15-ին «Մանչեսթեր Սիթին» ոչ-ոքի է խաղացել (խմբ.2:2) «Բրայթոնի» հետ 29-րդ տուրի խաղում: Հաշիվը 11-րդ րոպեին բացել է տանտերերի հարձակվող Հալանդը՝ իրացնելով 11 մետրանոցը՝ իր թիվը […] ...
23:04 15.03.2025
Խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրումը որոշիչ քայլ կդառնա տարածաշրջանում կայունության հաստատման ճանապարհին․ Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարՀայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը ողջունել է Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար: Քսավյե Բետելն X-ի իր միկրոբլոգում գրել է. «Լյուքսեմբուրգը ողջունում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հայտարարությունները խաղաղության երկկողմ համաձայնագիրն ամբողջացնելու մասին։ Դրա հնարավորինս շուտ ստորագրումը որոշիչ քայլ կդառնա երկու երկրների հարաբերությունների լիարժեք կարգավորման և տարածաշրջանում կայունության հաստատման ճանապարհին»: Luxembourg welcomes the statements of […] ...
22:39 15.03.2025
Խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցվեց, բայց որքա՞ն է հավանական ստորագրումը. Ռոբերտ ՂեւոնդյանԱյս շաբաթվա իրադարձությունների առանցքում Հայաստանի և Ադրբեջանի հայտարարություններն էին, որ խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքն ավարտված է։ Բայց արդյոք այս պայմաններում կարելի է ասել, որ մոտ է ստորագրումը։ Այս ու այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը։ Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: ...
22:22 15.03.2025
Ջրվեժում գտնվող վագոն-տնակում հրդեհ է բռնկվելՄարտի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ գյուղի 3-րդ թաղամասում գտնվող վագոն-տնակում հրդեհ է բռնկվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են ՆԳՆ փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Պարզվել […] ...
22:10 15.03.2025
10 հայ շախմատիստներ կմասնակցեն 2025 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությանըՄարտի 15-ից 26-ը Ռումինիայի Էֆորիե Նորդ քաղաքում կանցկացվի 2025 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Առաջնությանը մասնակցում են 40 երկրների 375 շախմատիստներ: Հայաստանից մասնակցում են 10 շախմատիստներ՝ ՄԳ Շանթ Սարգսյան ՄԳ Հայկ Մարտիրոսյան ՄԳ Արամ Հակոբյան ՄԳ Ռոբերտ Հովհաննիսյան ՄԳ Գաբրիել Սարգսյան ՄՎ Արթուր Դավթյան ՖՎ Սարգիս Սարգսյան ՄՎ […] ...