ԱՄՆ-ում 16 մարդ է մահացել փոթորիկների և տորնադոների պատճառով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 03 2025
  • $
    391.74
  • RUBLE
    4.57
  • 426.88
WEATHER
+13.09 oC

ԱՄՆ-ում 16 մարդ է մահացել փոթորիկների և տորնադոների պատճառով

20:22 15.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Առնվազն 16 մարդ է զոհվել և տասնյակ մարդիկ վիրավորվել ԱՄՆ-ում փոթորիկների և տորնադոների հետևանքով, որոնք հարվածել են երկրի հարավային և միջին արևմուտքին,հաղորդում է NBC News-ը։

Հաղորդվում է նաև տասնյակ զոհերի մասին։ Արկանզաս, Իլինոյս, Ինդիանա, Կենտուկի, Միսիսիպի, Միսսուրի և Տեխաս նահանգներում պտտահողմերը և փոթորիկները սպառնում են մոտ 138 միլիոն մարդու: Բացի այդ, եղանակային ծայրահեղ պայմաններն արդեն իսկ հանգեցրել են անտառային հրդեհների տարածմանը։ Այս տարածքներում գրանցվել է ավելի քան 100 հրդեհ։

Արդեն իսկ բնական աղետների առջև ծառացած տարածքներում գրանցվել են բնակելի շենքերի և շինությունների լայնածավալ ավերածություններ և էլեկտրամատակարարման խափանումներ։ Ավելի քան երեք հարյուր հազար սպառող մնում է առանց էլեկտրականության։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստը ԱՊԼ-ի նոր ռեկորդ է գրանցել

23:15 15.03.2025

Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստը ԱՊԼ-ի նոր ռեկորդ է գրանցել

«Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդը դարձել է Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ով 100-ից պակաս հանդիպմանը գրանցել է 100 գոլային գործողություն: Այս մասին հայտնել է gazeta.ru-ն: Մարտի 15-ին «Մանչեսթեր Սիթին» ոչ-ոքի է խաղացել (խմբ.2:2) «Բրայթոնի» հետ 29-րդ տուրի խաղում: Հաշիվը 11-րդ րոպեին բացել է տանտերերի հարձակվող Հալանդը՝ իրացնելով 11 մետրանոցը՝ իր թիվը […] ...

Խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրումը որոշիչ քայլ կդառնա տարածաշրջանում կայունության հաստատման ճանապարհին․ Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար

23:04 15.03.2025

Խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրումը որոշիչ քայլ կդառնա տարածաշրջանում կայունության հաստատման ճանապարհին․ Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար

Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը ողջունել է Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար: Քսավյե Բետելն X-ի իր միկրոբլոգում գրել է. «Լյուքսեմբուրգը ողջունում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հայտարարությունները խաղաղության երկկողմ համաձայնագիրն ամբողջացնելու մասին։ Դրա հնարավորինս շուտ ստորագրումը որոշիչ քայլ կդառնա երկու երկրների հարաբերությունների լիարժեք կարգավորման և տարածաշրջանում կայունության հաստատման ճանապարհին»: Luxembourg welcomes the statements of […] ...

Արդյո՞ք Ուիտկոֆը սպասել է Պուտինին 9 ժամ. ԱՄՆ նախագահը պարզաբանել է

22:51 15.03.2025

Արդյո՞ք Ուիտկոֆը սպասել է Պուտինին 9 ժամ. ԱՄՆ նախագահը պարզաբանել է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում հերքել է լրատվամիջոցներում հայտնված այն տեղեկությունները, թե իր հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը ավելի քան ինը ժամ ստիպված է եղել սպասել՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման համար։ «Ինչպես միշտ կեղծ լուրեր են շրջանառվում: Ինչո՞ւ չեն կարող գոնե մեկ անգամ ազնիվ լինել: Անցած գիշեր կարդացի, որ Ռուսաստանի […] ...

Խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցվեց, բայց որքա՞ն է հավանական ստորագրումը. Ռոբերտ Ղեւոնդյան

22:39 15.03.2025

Խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցվեց, բայց որքա՞ն է հավանական ստորագրումը. Ռոբերտ Ղեւոնդյան

Այս շաբաթվա իրադարձությունների առանցքում Հայաստանի և Ադրբեջանի հայտարարություններն էին, որ խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքն ավարտված է։ Բայց արդյոք այս պայմաններում կարելի է ասել, որ մոտ է ստորագրումը։ Այս ու այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը։ Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:   ...

Ջրվեժում գտնվող վագոն-տնակում հրդեհ է բռնկվել

22:22 15.03.2025

Ջրվեժում գտնվող վագոն-տնակում հրդեհ է բռնկվել

Մարտի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ գյուղի 3-րդ թաղամասում գտնվող վագոն-տնակում հրդեհ է բռնկվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են ՆԳՆ փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Պարզվել […] ...

10 հայ շախմատիստներ կմասնակցեն 2025 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությանը

22:10 15.03.2025

10 հայ շախմատիստներ կմասնակցեն 2025 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությանը

Մարտի 15-ից 26-ը Ռումինիայի Էֆորիե Նորդ քաղաքում կանցկացվի 2025 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Առաջնությանը մասնակցում են 40 երկրների 375 շախմատիստներ: Հայաստանից մասնակցում են 10 շախմատիստներ՝ ՄԳ Շանթ Սարգսյան ՄԳ Հայկ Մարտիրոսյան ՄԳ Արամ Հակոբյան ՄԳ Ռոբերտ Հովհաննիսյան ՄԳ Գաբրիել Սարգսյան ՄՎ Արթուր Դավթյան ՖՎ Սարգիս Սարգսյան ՄՎ […] ...

BACK_TO_TOP