16:40 15.03.2025
Մարտի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի տնօրեն պրոֆեսոր Ալեքսեյ Մասլովի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանի:
Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։
Տիար Մելքոնյանը, ներկայացնելով հյուրերին, Նորին Սրբությանը տեղեկություններ փոխանցեց երկու կրթական հաստատությունների միջև ձևավորված համագործակցության մասին, որի նպատակն է ՄՊՀ Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտում «Հայագիտություն» բակալավրիատի ծրագրի ստեղծումն ու այդ ոլորտում համագործակցության խորացումը։
Հայոց Հովվապետը գոհունակությամբ անդրադարձավ Մոսկվայի պետական համալսարանի և ԵՊՀ-ի միջև ձևավորված կապերին և հայագիտության ոլորտում նախանշվող ծրագրերին, որոնք կնպաստեն փոխադարձ ճանաչողության առավել խորացմանը, կրթության, մշակույթի և գիտության մշակների գործակցությանը` ի նպաստ երկու եղբայրական ժողովուրդների բարեկամության զորացման։
Զրույցի ընթացքում ՄՊՀ Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի տնօրենը, շնորհակալություն հայտնելով Հայոց Հայրապետին ընդունելության համար, ներկայացրեց հայագիտության ծրագրի հեռանկարները՝ հայագետների պատրաստման, հայ մշակույթի, լեզվի և պատմության ուսումնասիրության ու տարածման գործում։ Այս առնչությամբ տիար Մասլովը կարևորեց նաև համագործակցությունը Մայր Աթոռի և Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հետ։
Իր հերթին Նորին Սրբությունն ընդգծեց, որ Հայ Եկեղեցին կարելի իր նպաստը կբերի հայագիտական ծրագրի արդյունավետ իրագործման համար։
21:00 15.03.2025
Բելգրադում ցուցարարները լցվել են քաղաքի կենտրոն15:20 15.03.2025
ԿԸՀ իրազեկումը՝ նախընտրական քարոզչության վերաբերյալ12:42 15.03.2025
Ավարտվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը21:00 15.03.2025
Բելգրադում ցուցարարները լցվել են քաղաքի կենտրոնԲողոքի ակցիայի մասնակիցները լցվել են Բելգրադի ամբողջ կենտրոնը, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։ Հանրահավաքը սկսվել է Սավա գետի վրա գտնվող Բրանկովա կամրջից: Հանրահավաքի խտության պատճառով ակցիային մասնակցելու համար ժամանած տրակտորների շարասյուներից մեկը չի կարողացել հասնել քաղաքի կենտրոն և կանգ է առել Բրանկովի կամրջի վրա։ Հանրահավաքի կենտրոնում՝ Պիոներսկու այգում, նախագահի աշխատակազմի մոտ, գտնվում է պետության ղեկավար […] ...
20:40 15.03.2025
Մերկելը Ռուսաստանը անվանել է հզոր միջուկային տերությունԳերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը Ռուսաստանը անվանել է հզոր միջուկային տերություն, որը որոշակի հիացմունք է առաջացնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մոտ: «Ռուսաստանը հսկայական երկիր է՝ շատ օգտակար հանածոներով, հզոր միջուկային տերություն: Եվ նման երկիրն ակնհայտորեն որոշակի հիացմունք է առաջացնում այնպիսի մեկի մոտ, ինչպիսին Դոնալդ Թրամփն է»,- ասել է Մերկելը Berliner Zeitung թերթին տված հարցազրույցում։ Մեկնաբանելով […] ...
20:31 15.03.2025
Բուխարեստում սկսվել է արեւմտամետ կողմնակիցների հանրահավաքըԲուխարեստի կենտրոնում սկսվել է «Եվրամանիֆեստ» կոչվող հանրահավաքը, որը կազմակերպել են Ռումինիայի արևմտամետ կուրսի կողմնակիցները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Ռումինիայի և Եվրամիության դրոշները բռնած ցուցարարները հավաքվել են Հաղթանակի հրապարակում։ Միջոցառման պատճառով հարակից փողոցները փակ են, իսկ երթեւեկությունը՝ սահմանափակ։ Հանրահավաքը կազմակերպել էին Բրյուսելի և Փարիզի դիրքերին մոտ գտնվող արևմտամետ քաղաքականության կողմնակիցները։ Միաժամանակ, համացանցում միջոցառման կազմակերպիչների պաշտոնական կայքում […] ...
20:22 15.03.2025
ԱՄՆ-ում 16 մարդ է մահացել փոթորիկների և տորնադոների պատճառովԱռնվազն 16 մարդ է զոհվել և տասնյակ մարդիկ վիրավորվել ԱՄՆ-ում փոթորիկների և տորնադոների հետևանքով, որոնք հարվածել են երկրի հարավային և միջին արևմուտքին,հաղորդում է NBC News-ը։ Հաղորդվում է նաև տասնյակ զոհերի մասին։ Արկանզաս, Իլինոյս, Ինդիանա, Կենտուկի, Միսիսիպի, Միսսուրի և Տեխաս նահանգներում պտտահողմերը և փոթորիկները սպառնում են մոտ 138 միլիոն մարդու: Բացի այդ, եղանակային ծայրահեղ պայմաններն արդեն […] ...
20:10 15.03.2025
Ուրուգվայը Հայաստանին և Ադրբեջանին խրախուսում է շուտափույթ կերպով ստորագրել ձեռք բերված խաղաղության համաձայնագիրըՈւրուգվայի Արևելյան Հանրապետությունը ողջունում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը՝ ակնկալելով համաձայնագրի շուտափույթ ստորագրում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ուրուգվայի արտաքին գործերի նախարարությունը տարածել է համապատասխան հայտարարություն:«Այս առնչությամբ Ուրուգվայը ողջունում է երկու երկրների միջև երկխոսության, դիվանագիտության և միջազգային իրավունքի վրա հիմնված փոխըմբռնման […] ...