Տեղի է ունեցել Օրհուսի և բնապահպանական մյուս կոնվենցիաների սիներգիային նվիրված աշխատաժողով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 03 2025
  • $
    391.74
  • RUBLE
    4.57
  • 426.88
WEATHER
+15.09 oC

Տեղի է ունեցել Օրհուսի և բնապահպանական մյուս կոնվենցիաների սիներգիային նվիրված աշխատաժողով

16:30 15.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Միավորված ազգերի կազմակերպության Եվրոպական տնտեսական հանձնաժողովի «Շրջակա միջավայրի առնչությամբ տեղեկության, որոշումներ ընդունելուն հասարակության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» կոնվենցիայի իրականացման ազգային զեկույցի պատրաստման շրջանակում, տեղեկատվության հավաքագրման և քննարկման, ինչպես նաև Օրհուսի կոնվենցիայի հետ սիներգետիկ կապերի բացահայտման նպատակով «Օրհուս կենտրոնների ուժեղացում՝ նպաստելով արդյունավետ բնապահպանական կառավարմանը և կայուն զարգացմանը» ծրագրի շրջանակում կայացել է աշխատաժողով:

Աշխատաժողովի նպատակն է քննարկել և բացահայտել Օրհուսի կոնվենցիայի և մյուս բնապահպանական կոնվենցիաների միջև սիներգետիկ կապերը, ինչպես նաև ապահովել, որ ՀՀ-ի կողմից վավերացված բոլոր կոնվենցիաների շրջանակներում իրականացված գործընթացների վերաբերյալ տեղեկատվությունը պատշաճ կերպով ներկայացվի Օրհուսի կոնվենցիայի իրականացման ազգային զեկույցում։

Աշխատաժողովին մասնակցում էին կոնվենցիաների ազգային համակարգողներ, շրջակա միջավայրի նախարարության, նախարարության ենթակա կառույցների, շահագրգիռ գերատեսչությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Օրհուսի կոնվենցիայի ազգային համակարգող Մարի Չաքրյանը ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին, ներկայացրել է, Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված բնապահպանական կոնվենցիաները, որոնք միմյանց միջև սերտ կապ ունեն՝ տեղեկատվության մատչելիության, հանրային մասնակցության և արդարադատության հասանելիության համընդհանուր սկզբունքների ներքո։ Այս փոխկապակցվածությունը նպաստում է տվյալների թափանցիկությանը, հանրության ներգրավվածությանը և արդյունավետ որոշումների կայացմանը՝ դրանով իսկ ուժեղացնելով դրանց համատեղ ազդեցությունը։ Համագործակցությունն այս կոնվենցիաների միջև հնարավորություն է տալիս ավելի համակարգային և համապարփակ մոտեցում ցուցաբերել բնապահպանական խնդիրների լուծմանն ու կայուն զարգացման նպատակների իրագործմանը։

ՀՀ-ի կողմից վավերացված միջազգային բնապահպանական կոնվենցիաների ուղղությամբ ստանձնած պարտավորությունները, վերջին 3 տարում հանրության իրազեկման և ներգրավման ուղղությամբ կատարված աշխատանքները և ընթացիկ գործողությունները թեմաներով ելույթ են ունեցել «Օզոնային շերտի պահպանության մասին», ՄԱԿ-ի «Վտանգավոր թափոնների անդրսահմանային փոխադրման և դրանց հեռացման նկատմամբ հսկողություն սահմանելու մասին», «Միջազգային կարևորության խոնավ տարածքների մասին, հատկապես որպես ջրաթռչունների բնակավայր», «Անապատացման դեմ պայքարի մասին», «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիաների ազգային համակարգողները։ Բնապահպանական մյուս կոնվենցիաների մասին տեղեկատվությունը ներկայացրեցին նախարարության այլ աշխատակիցներ, գործընկեր գերատեսչությունների և ՀԿ-ների ներկայացուցիչները։

Նմանատիպ հանդիպումների նպատակն է ընդլայնել բնապահպանական Կոնվենցիաների համակարգողների միջև համագործակցությունը, փոխադարձ գործունեությունների վերաբերյալ տեղեկացվածության շրջանակը, ինչպես նաև Կոնվենցիաների ընձեռած հնարավորություններն ու իրավական գործիքներն օգտագործել բնապահպանական խնդիրների կարգավորման և միջազգային համագործակցության խթանման համար:

Ծրագիրն իրականացնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը` Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) աջակցությամբ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մերկելը Ռուսաստանը անվանել է հզոր միջուկային տերություն

20:40 15.03.2025

Մերկելը Ռուսաստանը անվանել է հզոր միջուկային տերություն

Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը Ռուսաստանը անվանել է հզոր միջուկային տերություն, որը որոշակի հիացմունք է առաջացնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մոտ: «Ռուսաստանը հսկայական երկիր է՝ շատ օգտակար հանածոներով, հզոր միջուկային տերություն: Եվ նման երկիրն ակնհայտորեն որոշակի հիացմունք է առաջացնում այնպիսի մեկի մոտ, ինչպիսին Դոնալդ Թրամփն է»,- ասել է Մերկելը Berliner Zeitung թերթին տված հարցազրույցում։ Մեկնաբանելով […] ...

Բուխարեստում սկսվել է արեւմտամետ կողմնակիցների հանրահավաքը

20:31 15.03.2025

Բուխարեստում սկսվել է արեւմտամետ կողմնակիցների հանրահավաքը

Բուխարեստի կենտրոնում սկսվել է «Եվրամանիֆեստ» կոչվող հանրահավաքը, որը կազմակերպել են Ռումինիայի արևմտամետ կուրսի կողմնակիցները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Ռումինիայի և Եվրամիության դրոշները բռնած ցուցարարները հավաքվել են Հաղթանակի հրապարակում։ Միջոցառման պատճառով հարակից փողոցները փակ են, իսկ երթեւեկությունը՝ սահմանափակ։ Հանրահավաքը կազմակերպել էին Բրյուսելի և Փարիզի դիրքերին մոտ գտնվող արևմտամետ քաղաքականության կողմնակիցները։ Միաժամանակ, համացանցում միջոցառման կազմակերպիչների պաշտոնական կայքում […] ...

ԱՄՆ-ում 16 մարդ է մահացել փոթորիկների և տորնադոների պատճառով

20:22 15.03.2025

ԱՄՆ-ում 16 մարդ է մահացել փոթորիկների և տորնադոների պատճառով

Առնվազն 16 մարդ է զոհվել և տասնյակ մարդիկ վիրավորվել ԱՄՆ-ում փոթորիկների և տորնադոների հետևանքով, որոնք հարվածել են երկրի հարավային և միջին արևմուտքին,հաղորդում է NBC News-ը։ Հաղորդվում է նաև տասնյակ զոհերի մասին։ Արկանզաս, Իլինոյս, Ինդիանա, Կենտուկի, Միսիսիպի, Միսսուրի և Տեխաս նահանգներում պտտահողմերը և փոթորիկները սպառնում են մոտ 138 միլիոն մարդու: Բացի այդ, եղանակային ծայրահեղ պայմաններն արդեն […] ...

Ուրուգվայը Հայաստանին և Ադրբեջանին խրախուսում է շուտափույթ կերպով ստորագրել ձեռք բերված խաղաղության համաձայնագիրը

20:10 15.03.2025

Ուրուգվայը Հայաստանին և Ադրբեջանին խրախուսում է շուտափույթ կերպով ստորագրել ձեռք բերված խաղաղության համաձայնագիրը

Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունը ողջունում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը՝ ակնկալելով համաձայնագրի շուտափույթ ստորագրում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ուրուգվայի արտաքին գործերի նախարարությունը տարածել է համապատասխան հայտարարություն:«Այս առնչությամբ Ուրուգվայը ողջունում է երկու երկրների միջև երկխոսության, դիվանագիտության և միջազգային իրավունքի վրա հիմնված  փոխըմբռնման […] ...

SHANTNEWS

20:00 15.03.2025

SHANTNEWS

«Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում հանդես եկա բանախոսությամբ. Նիկոլ Փաշինյան

19:47 15.03.2025

«Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում հանդես եկա բանախոսությամբ. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել է․ ««Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում հանդես եկա բանախոսությամբ»։   ...

BACK_TO_TOP