ԿԸՀ իրազեկումը՝ նախընտրական քարոզչության վերաբերյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 03 2025
  • $
    391.74
  • RUBLE
    4.57
  • 426.88
WEATHER
+19.09 oC

ԿԸՀ իրազեկումը՝ նախընտրական քարոզչության վերաբերյալ

15:20 15.03.2025

Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի կարգավորումների համաձայն՝ մարտի 30-ին կայանալիք ՏԻՄ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սկսվում է 2025 թվականի մարտի 15-ին և ավարտվում 2025 թվականի մարտի 28-ին՝ ժամը 24։00-ին: Մարտի 29-ին և 30-ին նախընտրական քարոզչությունն արգելվում է:

Թեկնածու հանդիսացող պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներն ու պաշտոնատար անձինք, բացառությամբ քաղաքական, վարչական և հայեցողական պաշտոն զբաղեցնողների, 2025 թվականի մարտի 15-ից մինչև 2025 թվականի մարտի 30-ն օրենքի ուժով ազատվում են իրենց ծառայողական պարտականությունների կատարումից:

Նախընտրական քարոզչության ժամանակ, ինչպես նաև քվեարկության նախորդ և քվեարկության օրը թեկնածուներին, ընտրություններին մասնակցող կուսակցություններին արգելվում է անձամբ կամ նրանց անունից կամ որևէ այլ եղանակով ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ:

Այն բարեգործական կազմակերպությունները, որոնց անվանումները կարող են նմանեցվել (ասոցացվել) ընտրություններին մասնակցող կուսակցությունների անվանումներին, թեկնածուների անուններին, նախընտրական քարոզչության ժամանակ բարեգործություն չեն կարող իրականացնել այն համայնքներում, որտեղ անցկացվում են ընտրություններ, որոնց մասնակցում են այդ թեկնածուները, կուսակցությունները կամ նրանց առաջադրած թեկնածուները:

Այն կազմակերպությունները, որոնց անվանումները կարող են ասոցացվել ընտրություններին մասնակցող կուսակցությունների անվանումների հետ, կամ որոնք ղեկավարվում են կուսակցությունների կողմից, ընտրությունների նշանակման մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումն ընկած ժամանակահատվածում չեն կարող բարեգործություն իրականացնել այն համայնքներում, որտեղ անցկացվում են ընտրություններ։ Կազմակերպությունը համարվում է կուսակցության կողմից ղեկավարվող, եթե կազմակերպության ղեկավար մարմնի անդամներն ամբողջությամբ կամ մասամբ համընկնում են կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի անդամների հետ։ Նշված արգելքը տարածվում է նաև այն կազմակերպությունների վրա, որոնց հիմնադիրը (հիմնադիրները) կամ ղեկավարը ընտրություններում առաջադրվել է որպես թեկնածու։

Հանրության համար տեսանելի քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր կարող են փակցվել միայն`

1) հատուկ այդ նպատակով առանձնացված տեղերում, վճարովի գովազդային վահանակներում, ընտրական շտաբների վրա.

2) ֆիզիկական անձանց համաձայնությամբ` նրանց պատկանող կամ նրանց տիրապետման ներքո գտնվող շենքերի, շինությունների (բացառությամբ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող շենքերի, հանրակրթական դպրոցների, բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի, հասարակական սննդի կամ առևտրի օբյեկտների), տրանսպորտային միջոցների (բացառությամբ հասարակական տրանսպորտի և տաքսու) վրա կամ դրանց ներսում: Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի վրա քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր կարող են տեղադրվել միայն ֆիզիկական անձի սեփականությունը հանդիսացող տարածքում (այդ թվում` պատշգամբներում, պատուհանների վրա և այլն) կամ արտաքին պատերին տեղադրված վճարովի գովազդային վահանակների վրա:

Քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր կարող են առանց սահմանափակման փակցվել կամ օգտագործվել նախընտրական ժողովներ, ընտրողների հետ հանդիպումներ և նախընտրական քարոզչության հետ կապված այլ միջոցառումներ անցկացնելու ժամանակ` այդ միջոցառումների անցկացման վայրում: Այդ միջոցառումների ժամանակ փակցված քարոզչական պաստառը, քարոզչական տպագիր և այլ նյութերը միջոցառման ավարտից հետո հանվում են համապատասխան թեկնածուի, ընտրություններին մասնակցող կուսակցության կողմից:

Նախընտրական քարոզչություն իրականացնելու իրավունք ունեցող ֆիզիկական անձինք առանց սահմանափակման կարող են կրել քարոզչական նյութեր:

Հինգ քառակուսի մետրը գերազանցող մակերեսով վահանակներում քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր փակցնելու իրավունքն ընտրություններին մասնակցող կուսակցությունների միջև բաշխվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 11.03.2025թ. N 6-Ա որոշմամբ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման հիման վրա ընտրություններին մասնակցող կուսակցություն, կուսակցությունների դաշինքն արտաքին գովազդային վահանակը տնօրինող կազմակերպության հետ կնքում է պայմանագիր` քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութ փակցնելու համար: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` եռօրյա ժամկետում, ընտրություններին մասնակցող կուսակցության, կուսակցությունների դաշինքի կողմից պայմանագիր չկնքվելու դեպքում գովազդային վահանակը տնօրինողն ազատ է կնքելու այլ պայմանագիր՝ այդ վահանակն այլ նպատակներով օգտագործելու:

Հինգ քառակուսի մետրը գերազանցող մակերեսով քարոզչական պաստառը կարող է փակցվել միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից նախապես բաշխված արտաքին գովազդային վահանակում: Նախապես չբաշխված արտաքին գովազդային վահանակում փակցրած քարոզչական պաստառները, քարոզչական տպագիր և այլ նյութերը պետք է հանվեն:

Արգելվում են քարոզչական պաստառները, քարոզչական տպագիր և այլ նյութերը պոկելը, պատռելը, դրանց վրա գրառումներ կատարելը կամ որևէ այլ եղանակով վնասելը:

Քարոզչական տպագիր նյութերը պետք է տեղեկություններ ներառեն պատվիրատուի, տպագրող կազմակերպության և տպաքանակի վերաբերյալ:

Արգելվում է անանուն քարոզչական տպագիր նյութեր տարածելը:

Քվեարկության և դրան նախորդող օրը քարոզչությունը հրապարակային ելույթների, հրապարակային միջոցառումների միջոցով, զանգվածային լրատվության միջոցներով, այդ թվում՝ կաբելային (մալուխային) ցանցով, արբանյակային կապով և վերգետնյա եթերային հեռարձակմամբ տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից, ինչպես նաև համացանցում գովազդի միջոցով արգելվում է։

Արգելվում է նախընտրական քարոզչություն կազմակերպելը կամ կատարելը, ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածելը, նախընտրական քարոզչության նպատակով ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված ֆինանսական, տեղեկատվական միջոցները, տարածքները, տրանսպորտային և կապի միջոցները, նյութական ու մարդկային ռեսուրսները, բացառությամբ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պետական պահպանության ենթակա բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվող անվտանգության միջոցառումների, օգտագործելը`

1) հանրային ծառայության մեջ գտնվողներին, առողջապահական կամ բժշկական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատողներին իրենց լիազորություններն իրականացնելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս.

2) պետական հիմնարկների կամ կազմակերպությունների, համայնքային հիմնարկների կամ կազմակերպությունների, կանոնադրական կապիտալում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների 20 և ավելի տոկոս մասնակցությամբ կազմակերպությունների աշխատակիցներին իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս.

3) դատավորներին, դատախազներին, ոստիկանությունում, ազգային անվտանգության ծառայությունում, քրեակատարողական հիմնարկներում, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում, պրոբացիոն ծառայությունում, փրկարար ծառայությունում ծառայողներին, զինծառայողներին, քննչական մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննչական մարմինների ղեկավարներ և ղեկավարների տեղակալներ, քննիչներ).

4) ընտրական հանձնաժողովների անդամներին.

5) բարեգործական և կրոնական կազմակերպություններին, միջազգային կազմակերպություններին.

6) օտարերկրյա քաղաքացիներին և կազմակերպություններին, քաղաքացիություն չունեցող անձանց, բացառությամբ այն դեպքերին, երբ նշված անձինք ունեն ընտրական իրավունք.

7) Մարդու իրավունքների պաշտպանին.

8) Կենտրոնական բանկի նախագահին և խորհրդի անդամներին.

9) Հաշվեքննիչ պալատի անդամներին.

10) Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամներին.

11) ինքնավար մարմինների անդամներին.

12) Բարձրագույն դատական խորհրդի անդամներին.

13) Հանրապետության նախագահին․

14) դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրված կազմակերպություններին և դիտորդներին։

Ազգային ժողովի պատգամավորին և անմիջականորեն ընտրողների կողմից ընտրված համայնքների ղեկավարներին և ավագանու անդամներին չի արգելվում քարոզչություն կատարելը կամ քարոզչական նյութ տարածելը` բացառելով վարչական ռեսուրսների օգտագործումը:

Հանրային ծառայության մեջ գտնվող թեկնածուները, ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուները նախընտրական քարոզչությունն իրականացնում են հետևյալ սահմանափակումների հաշվառմամբ.

1) արգելվում է թեկնածուին, ընտրություններին մասնակցող կուսակցությանը, կողմ կամ դեմ քվեարկելուն ուղղված ուղղակի կամ անուղղակի կոչերը պաշտոնեական լիազորություններն իրականացնելիս կամ պաշտոնեական դիրքի ցանկացած չարաշահումը՝ ընտրությունների ժամանակ առավելություն ստանալու համար.

2) արգելվում է նախընտրական քարոզչության նպատակով ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված ֆինանսական, տեղեկատվական միջոցների, տարածքների, տրանսպորտային և կապի միջոցների, նյութական ու մարդկային ռեսուրսների օգտագործումը, բացառությամբ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պետական պահպանության ենթակա բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվող անվտանգության միջոցառումների։

Եթե իրականացվում է ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակում ընդգրկված հանրային ծառայության մեջ գտնվող թեկնածուի այլ գործունեության լուսաբանում, ապա վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող զանգվածային լրատվության միջոցն այն հաշվի է առնում մյուս թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների գործունեությունը լուսաբանելիս` լուսաբանման հավասարության ոչ խտրական սկզբունքը պահպանելու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը

19:12 15.03.2025

Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը

Մարտի 15-ին, ժամը 14։51-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տանձուտ գյուղի 8-րդ փողոցում գտնվող բժշկական կենտրոնում: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկ մարտական հաշվարկ և մեկ ջրատար: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:22-ին, մարվել՝ 15:43-ին: Այրվել են չգործող բժշկական ամբուլատորիայի տանիքի […] ...

Հրշեջ-փրկարարները մարել են անասնագոմի տանիքում բռնկված հրդեհը

19:03 15.03.2025

Հրշեջ-փրկարարները մարել են անասնագոմի տանիքում բռնկված հրդեհը

Մարտի 15-ին, ժամը 13։44-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Մարգարայի խճուղում այրվում է անասնագոմի տանիք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:33-ին, մարվել՝ 16:10-ին: Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 400 քմ): Կանխվել է […] ...

Տեղի կունենա «Հիշողությունը որպես քաղաքական հանձնառություն և Մանուշյանի կերպարը» խորագրով գիտաժողովը

18:52 15.03.2025

Տեղի կունենա «Հիշողությունը որպես քաղաքական հանձնառություն և Մանուշյանի կերպարը» խորագրով գիտաժողովը

Շարունակվում է Մանուշյանական շաբաթը՝ նվիրված Միսաք Մանուշյանին և ֆրանսիական դիմադրության շարժման նրա զինակիցներին: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Մարտի 16-ին՝ ժամը 10:00-13:00-ին տեղի կունենա «Հիշողությունը որպես քաղաքական հանձնառություն և Մանուշյանի կերպարը» խորագրով գիտաժողովը»,-ասված է հաղորդագրության մեջ: ...

Բոլոր 98 ՏԸՀ-երում առաջին նիստերը գումարվել են. ԿԸՀ

18:42 15.03.2025

Բոլոր 98 ՏԸՀ-երում առաջին նիստերը գումարվել են. ԿԸՀ

Արմավիրի մարզի Փարաքար և Շիրակի մարզի Գյումրի համայնքներում 2025 թվականի մարտի 30-ին անցկացվելիք համամասնական ընտրակարգով համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների համար կազմավորված բոլոր՝ 98 տեղամասային ընտրական հանձնաժողովներում այսօր՝ մարտի 15-ին, կայացել են առաջին նիստերը: Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից։ ...

Զելենսկին հաստատել է հակամարտության կարգավորման բանակցությունների պատվիրակության կազմը

18:30 15.03.2025

Զելենսկին հաստատել է հակամարտության կարգավորման բանակցությունների պատվիրակության կազմը

Վլադիմիր Զելենսկին հաստատել է Ուկրաինայի հակամարտության կարգավորման հետագա բանակցությունների պատվիրակության կազմը։ Համապատասխան հրամանը հրապարակվել է նրա կայքում։ Պատվիրակությունը կգլխավորի Զելենսկիի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, որի կազմում են արտգործնախարար Անդրեյ Սիբիգան, պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը և Զելենսկու գրասենյակի ղեկավարի տեղակալ Պավել Պալիսան։ Պատվիրակությունը ձևավորվել է «Ուկրաինայի միջազգային գործընկերների հետ շփվելու համար՝ ապահովելու բանակցային գործընթացը՝ հասնելու արդար […] ...

AFP. Պավել Դուրովը լքել է Ֆրանսիան և մեկնել Դուբայ

18:20 15.03.2025

AFP. Պավել Դուրովը լքել է Ֆրանսիան և մեկնել Դուբայ

Telegram-ի համահիմնադիր Պավել Դուրովը լքել է Ֆրանսիան, որտեղ ապրում էր դատական ​​հսկողության ներքո՝ կապված իր դեմ հարուցված հետաքննության հետ, և մեկնել Դուբայ։ Այս մասին հայտնում է AFP-ն։ Հստակեցվում է, որ մեկնումը հավանության է արժանացել Ֆրանսիայի դատական ​​իշխանությունների կողմից։ ...

BACK_TO_TOP