10:50 15.03.2025
Կանադայի նոր վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է, որ իր երկիրը չի միանա Միացյալ Նահանգներին, հաղորդում է CBC-ն:
«Դա խելագարություն է: Այսքանը», – ասել է Քարնին, երբ լրագրողը խնդրել է մեկնաբանել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի մեկնաբանությունները, ով ավելի վաղ՝ ուրբաթ օրը կրկնել է Կանադայի՝ Միացյալ Նահանգներին միանալու մտադրությունը:
Նախկինում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս արտահայտել է այն միտքը, որ Կանադան պետք է դառնա ամերիկյան 51-րդ նահանգը։ Ի պատասխան՝ Քարնին հայտարարել է, որ «Կանադան երբեք, ոչ մի ձևով, Ամերիկայի մաս չի դառնա»։
Կանադայի Լիբերալ կուսակցության նոր առաջնորդ Քարնին ուրբաթ օրը ստանձնել է վարչապետի պաշտոնը։ Սպասվում է, որ նա արտահերթ խորհրդարանական ընտրություններ կնշանակի այս տարվա վերջին:
12:42 15.03.2025
Ավարտվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը19:47 14.03.2025
Մեկնարկել է Մանուշյանական շաբաթը14:06 15.03.2025
Ծնվել է պատերազմում անմահացած Նարեկ Գինոսյանի եղբայրըԾնվել է պատերազմում անմահացած Նարեկ Գինոսյանի եղբայրը: Նարեկն ընդամենը 8 ամսվա ծառայող էր, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը: Նա շարունակել է պայքարը մինչև հոկտեմբերի 31-ը և հայրենիքը պաշտպանելիս անմահացել ԱԹՍ-ի հարվածից: Մանրամասները՝ ՊՆ տեսանյութում: ...
13:46 15.03.2025
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՀանրապետության տարածքում մարտի 15-ի ցերեկը, 16-17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 18-ի ուշ երեկոյան, 19-20-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում գիշերային ժամերին՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ: Մարտի 17-ին, 19-20-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ, 18-ին՝ 18-23մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մարտի 15-ի ցերեկը, […] ...
13:32 15.03.2025
Վարչապետը ներկա է գտնվել պողպատե ամրանների արտադրությամբ զբաղվող գործարանի բացմանըՎարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատ համայնքում ներկա է գտնվել «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության պողպատե ամրանների արտադրության գործարանի բացմանը: Վարչապետը շրջել է գործարանում, ծանոթացել իրականացված ներդրումներին և արտադրական հզորություններին: Պատասխանատուների ներկայացմամբ՝ գործարանի արտադրողականությունը կազմում է տարեկան 112.800 տոննա: Իրականացվել է 31 միլիոն դոլարի ներդրում: Գործարանն ունի 240 աշխատակից, որոնց թիվն առաջիկա 3 տարվա ընթացքում նախատեսվում է […] ...
13:16 15.03.2025
Առողջապահության նախարարության պարզաբանումը՝ որոշ դեղերի ետկանչի հետ կապվածԵրկու օր է՝ մամուլում շրջանառվում է տեղեկություն, որ դեղատներից ետ են կանչվել որոշ դեղեր։ Առողջապահության նախարարությունը պաշտոնապես հայտնում է՝ այդ դեղերի հետկանչը կապված չէ որակի հետ և ովքեր, որ արդեն դեղատներից ձեռք էին բերել ու օգտագործել այդ դեղերից, անհանգստանալու որևէ առիթ չունեն. դրանք ոչ միայն անվտանգ են առողջության համար, չկա նաև որևէ խնդիր արդյունավետության հետ […] ...
13:00 15.03.2025
Հունաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունները խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների եզրափակման մասինՀունաստանի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունները «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման պայմանագրի» շուրջ բանակցությունների եզրափակման վերաբերյալ: Այս մասին նշված է Հունաստանի ԱԳ նախարարության՝ X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ: «Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունները «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման պայմանագրի» շուրջ բանակցությունների եզրափակման վերաբերյալ»,- նշված է տեքստում։ ...
12:56 15.03.2025
Արարատ խոշորացված համայնքի աղմկահարույց մետաղաձուլարանն արդեն աշխատում է․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում՝ տեղեկացնելով, որ Արարատ խոշորացված համայնքի աղմկահարույց մետաղաձուլարանն արդեն աշխատում է: Մանրամասները՝ տեսանյութում: ...