09:45 15.03.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կարող էր վերաճել երրորդ համաշխարհային պատերազմի՝ միջուկային զենքի կիրառման սպառնալիքով։
«Ես կարող եմ ձեզ ասել, որ սա գնում էր դեպի Երրորդ համաշխարհային պատերազմ: Դա կլիներ այնպիսի պատերազմ, ինչպիսին չի եղել՝ միջուկային զենքի և զենքի այլ տեսակների կիրառման պատճառով», – ասել է Սպիտակ տան ղեկավարը՝ մեկնաբանելով Ուկրաինայում հակամարտության սրման սպառնալիքը:
Թրամփը հավելել է, որ ամերիկյան վարչակազմը ներկայումս կենտրոնացած է ուկրաինական հակամարտության դադարեցման վրա, և իրավիճակն այժմ զարգանում է «շատ ավելի լավ», բայց ավելի վաղ այն կարող էր «շատ հեշտությամբ» վերածվել համաշխարհային պատերազմի։
12:42 15.03.2025
Ավարտվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը19:47 14.03.2025
Մեկնարկել է Մանուշյանական շաբաթը13:32 15.03.2025
Վարչապետը ներկա է գտնվել պողպատե ամրանների արտադրությամբ զբաղվող գործարանի բացմանըՎարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատ համայնքում ներկա է գտնվել «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության պողպատե ամրանների արտադրության գործարանի բացմանը: Վարչապետը շրջել է գործարանում, ծանոթացել իրականացված ներդրումներին և արտադրական հզորություններին: Պատասխանատուների ներկայացմամբ՝ գործարանի արտադրողականությունը կազմում է տարեկան 112.800 տոննա: Իրականացվել է 31 միլիոն դոլարի ներդրում: Գործարանն ունի 240 աշխատակից, որոնց թիվն առաջիկա 3 տարվա ընթացքում նախատեսվում է […] ...
13:16 15.03.2025
Առողջապահության նախարարության պարզաբանումը՝ որոշ դեղերի ետկանչի հետ կապվածԵրկու օր է՝ մամուլում շրջանառվում է տեղեկություն, որ դեղատներից ետ են կանչվել որոշ դեղեր։ Առողջապահության նախարարությունը պաշտոնապես հայտնում է՝ այդ դեղերի հետկանչը կապված չէ որակի հետ և ովքեր, որ արդեն դեղատներից ձեռք էին բերել ու օգտագործել այդ դեղերից, անհանգստանալու որևէ առիթ չունեն. դրանք ոչ միայն անվտանգ են առողջության համար, չկա նաև որևէ խնդիր արդյունավետության հետ […] ...
13:00 15.03.2025
Հունաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունները խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների եզրափակման մասինՀունաստանի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունները «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման պայմանագրի» շուրջ բանակցությունների եզրափակման վերաբերյալ: Այս մասին նշված է Հունաստանի ԱԳ նախարարության՝ X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ: «Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունները «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման պայմանագրի» շուրջ բանակցությունների եզրափակման վերաբերյալ»,- նշված է տեքստում։ ...
12:56 15.03.2025
Արարատ խոշորացված համայնքի աղմկահարույց մետաղաձուլարանն արդեն աշխատում է․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում՝ տեղեկացնելով, որ Արարատ խոշորացված համայնքի աղմկահարույց մետաղաձուլարանն արդեն աշխատում է: Մանրամասները՝ տեսանյութում: ...
12:42 15.03.2025
Ավարտվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովըՄարտի 11-14-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը։ Ժողովն ատենապետեց Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, իսկ նիստերը վարեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։ Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի (ԵՆԺ) գումարման նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ զեկույց ներկայացրեց Մայր […] ...
12:33 15.03.2025
Անահիտ Մանասյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի լիագումար նիստինՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը որպես Հայաստանը ներկայացնող անդամ մարտի 10-14-ը Ստրասբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեի (ԽԿԿ/CPT) 116-րդ լիագումար նիստին։ Նիստի շրջանակում հաստատվել է 2026 թվականի պարբերական այցերի ծրագիրը։ Նիստի ընթացքում Կոմիտեն ընդունել է 2024 և 2025 թվականներին մի շարք երկրներ կատարված այցերի վերաբերյալ […] ...