Մեքսիկայում 5,5 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 03 2025
  • $
    391.74
  • RUBLE
    4.57
  • 426.88
WEATHER
+14.09 oC

Մեքսիկայում 5,5 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

09:00 15.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մեքսիկայում 5,5 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել. Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Էպիկենտրոնը գտնվել է Օախակա քաղաքից 77 կմ հյուսիս-արեւելք՝ մոտ 225 հազար մարդ բնակչությամբ։ Օջախը գտնվել է 35 կմ խորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նոր ծրագիր՝ ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում․ ՆԳ նախարարի տեղակալը մասնակցել է Համակարգող խորհրդի հանդիպմանը

12:12 15.03.2025

Նոր ծրագիր՝ ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում․ ՆԳ նախարարի տեղակալը մասնակցել է Համակարգող խորհրդի հանդիպմանը

Մարտի 13-ին ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը մասնակցել է ԵԽ երևանյան գրասենյակի կողմից իրականացվող «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հետագա ամրապնդումը» և «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության հետագա հզորացմանը» ծրագրերի Համակարգող խորհրդի առաջին համատեղ հանդիպմանը։ Հանդիպմանը ներկա էին Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, ներկայացուցիչներ Ներքին գործերի նախարարությունից, շահագրգիռ այլ գերատեսչություններից և ԵԽ փորձագետներ։ Հանդիպման […] ...

Թրամփը նոր հայտարարություն է արել Ռուսաստանի մասին

11:52 15.03.2025

Թրամփը նոր հայտարարություն է արել Ռուսաստանի մասին

Միացյալ Նահանգները լավ արձագանքներ է ստացել Ռուսաստանից հրադադարի վերաբերյալ իր առաջարկին, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ելույթ ունենալով արդարադատության նախարարությունում։ Նա նշել է, որ Վաշինգտոնը ներկայումս փորձում է հասնել հրադադարի, եւ Մոսկվայի հետ արդեն արդյունավետ քննարկումներ են եղել այդ հարցի շուրջ։ «Մենք շատ լավ քննարկումներ ունեցանք այդ մասին: Մենք ստացանք շատ լավ պատասխաններ», – […] ...

Տարադրամի փոխարժեքները մարտի 15-ին

11:37 15.03.2025

Տարադրամի փոխարժեքները մարտի 15-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 393․25 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 422 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 427 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․59 դրամ: ...

Արցախի բնակիչ Վերա Աղասյանի մարմինը տեղափոխելու հարցը դեռ որոշված չէ․ ԱԱԾ

11:20 15.03.2025

Արցախի բնակիչ Վերա Աղասյանի մարմինը տեղափոխելու հարցը դեռ որոշված չէ․ ԱԱԾ

Արցախի Հանրապետության բնակիչ Վերա Աղասյանի դին Հայաստան տեղափոխելու հարցը դեռ որոշված չէ։ Այս մասին հայտնի է դառնում Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը Ազգային անվտանգության ծառայության տված պատասխանից։ «Վերա Աղասյանի դին Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու հարցը գտնվում է քննարկման փուլում»,- նշել են ԱԱԾ-ից։ Ավելի վաղ Ադրբեջանի պետանվտանգության ծառայության պետի տեղակալ Շարաֆեթ Հասանովը հայտարարել էր, որ Հայաստանն արդեն 5 […] ...

Սթարմերը մտադիր է Կիևի կողմնակիցներին կոչ անել ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա

11:05 15.03.2025

Սթարմերը մտադիր է Կիևի կողմնակիցներին կոչ անել ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը մտադիր է դիմել շաբաթ օրը նախատեսված վիրտուալ հանդիպման մասնակիցներին՝ ի պաշտպանություն Ուկրաինայի՝ կոչ անելով ուժեղացնել տնտեսական ճնշումը Ռուսաստանի վրա, հաղորդում է Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակը: «Վարչապետը կասի առաջնորդներին, որ այժմ եկել է կոնկրետ պարտավորություններ ստանձնելու ժամանակը՝ ստիպելու Պուտինին բանակցություններ վարել կարճաժամկետ հեռանկարում, և պատրաստ լինել երկարաժամկետ հեռանկարում աջակցել Ուկրաինայում արդար […] ...

Կանադայի վարչապետը խելագարություն է անվանել երկրի՝ ԱՄՆ-ին միանալու գաղափարը

10:50 15.03.2025

Կանադայի վարչապետը խելագարություն է անվանել երկրի՝ ԱՄՆ-ին միանալու գաղափարը

Կանադայի նոր վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է, որ իր երկիրը չի միանա Միացյալ Նահանգներին, հաղորդում է CBC-ն: «Դա խելագարություն է: Այսքանը», – ասել է Քարնին, երբ լրագրողը խնդրել է մեկնաբանել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի մեկնաբանությունները, ով ավելի վաղ՝ ուրբաթ օրը կրկնել է Կանադայի՝ Միացյալ Նահանգներին միանալու մտադրությունը: Նախկինում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս արտահայտել է […] ...

BACK_TO_TOP